Մոսկվան կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի հետ համագործակցությունը
Ռուսաստանը ցանկանում է ահաբեկիչների մուտքը Սիրիա և տարածաշրջան կանխելու ուղղությամբ5 ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը:
«Ինտեր Ֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Մոսկվան մտադիր է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ, Իրանում ՌԴ դեսպան Լևոն Ճաղարյանն ասել է. «Իրանը Ռուսաստանի ռազմավարկան գործընկերն է և Մոսկվան պահպանելու է այս կարծիքը Թեհրանի մասին»:
Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է.«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն թողնի հատկապես տեխնիկական ու ռազմական ոլորտներում Թեհրան-Մոսկվա երկկողմ համագործակցությունների վրա»:
2015 թվականից ԻԻՀ-ը, Ռուսաստանը, Սիրիան և Իրաքը քառակողմ կոալիցիա են կազմել՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Իրան, Ռուսաստան, Իրաք, Սիրիա և Լիբանան կոալիցիան նույնպես առաջին խոսքն է ասում տարածաշրջանում և կարևոր դերակատարություն է ունեցել հատկապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտության գործում:
Անտարակույս անհերքելի է ԻԻՀ դերը այս կոալիցիայի կազմավորման գործում:
Ռուսաստանը տեղյակ է Իրանի դերի մասին և գիտի, որ առանց Իրանի մասնակցության, Սիրիայում անհնար է ահաբեկչության դեմ պայքարը և խաղաղության նախագծերի իրագործումը: Հետևաբար տարածաշրջանային հավասարություններում Իրանին մեկուսացնելու նպատակով Ռուսաստանի դեմ Թրամփի գործողությունները ոչ մի ազդեցություն չեն ունեցել այս ռազմավարական համագործակցության վրա:
Միջազգային հարցերի ավագ վերլուծաբան Ալիռեզա Նադերն ասում է.«Իրանն ու Ռուսաստան աննախադեպ միսնություն են ստեղծել Միջին Արևելքում»: Նա համոզված է, որ Իրանի հետ Ռուսաստանի միասնությունը հիմնված է Միջին Արևելքում ԱՄՆ-ի ներազդեցության հանդեպ ատելության զգացմունքի վրա:
Ամեն դեպքում, վերջին տարիների զգայուն պայմաններում, Թեհրանն ու Մոսկվան Սիրիայի հարցով չափազանց հաջող համագործակցություն են ծավալել և այս համագործակցությունը կարող է շարունակվել նաև տարածաշրջանային մյուս հարցերում:
Չնայած ԱՄՆ-ի խափանարարություններին, ԻԻՀ-ը կառչելով իր հզորության ու տարածաշրջանային տարողություններին, տարածաշրջանի առաջին ուժն է դարձել և ապացուցվել է նրա ազդեցությունը տարածաշրջանային հավասարություններում:
Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասում է. «Անտարակույս, տարածաշրջանում անվտանգության ու հավասարակշռության պահպանման գործում Իրանի ազդեցությունն ավելի մեծ է գերտերություններից և Իրանը դեմ է կանգնած Իրաքը և Սիրիան մասնատելու ԱՄՆ-ի նախագծին:
Իրաքի նախագահի տեղակալ Օսամա Ալ-Նաջիֆիի հայտարարությունները ևս այդ մասին են վկայում: Երկուշաբթի օրը, Բաղդադում Իրանի դեսպան Իռաջ Մասջեդիի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Իրանի հետ համագործակցությունը որպես բարեկամ և հարևան կարևոր պետություն նշանակալի է Իրաքում խաղաղության և անվտանգության հաստատման գործում և իր երկիրը բարձր է գնահատում ԻԻՀ ջանքերն ու օգնությունները ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահն իր քայլերով ապացուցեց, որ չի ցանկանում հաշտվել տարածաշրջանային իրողությունների հետ և զայրացած է Իրանի և տարածաշրջանի երկրների միջև ամուր հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Այդ իսկ պատճառով փորձում է ցանկացած լծակ օգտագործել այդ հարաբերություններին հարվածելու և Իրանի դերը խեղելու համար: