ԱՄՆ-ի և Բրիտանիայի հակասությունները, այս անգամ առողջապահական համակարգի շուրջ
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայը խիստ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ հպարտ է Բրիտանիայի առողջապահական համակարգով:
ԱՄՆ-ի նախագահն իր թուիթերյան էջում գրել էր, որ Բրիտանիայի առողջապահական համակարգն անարդյունավետ եւ սնանկացած է:
Թրամփը հավելել է, որ դեմոկրատականները այն պայմաններում են պահանջում գործադրել հանրային առողջապահական ծրագիրը, երբ հազարավոր մարդիկ Բրիտանիայում ցույց են անցկացրել , այդ երկրի առողջական համակարգի սնանկացած վիճակի դեմ:
Բրիտանիայի ներքին խնդիրների վերաբերյալ Թրամփի հայտարարությունն արժանացել է այդ երկրի պաշտոնատարների հակազդեցությանը:
Մինչև «Օբամաքեյր» կոչվող առողջապահական ապահովագրության մասին օրենքի իրականացումը, ԱՄՆ-ն աշխարհի միակ երկիրն էր, որ չուներ համապարփակ ապահովագրության համակարգ իր քաղաքացիների համար:
Դոնալդ Թրամփն անցյալ տարվա ընթացքում փորձել է վերացնել այս օրենքը և կրկին առողջապահական ապահովագրության շուկան հանձնել մասնավոր ապահովագրական ընկերություններին, որպեսզի մարդիկ կարողանան միայն իրենց ֆինանսական միջոցներով ապահովել առողջության ապահովագրությունը:
Սա այն դեպքում, երբ երկրորդ աշխարհամարտից հետո, Բրիտանիայում առողջապահության ապահովագրությունը անվճար է եղել և երկրի բոլոր քաղաքացիներն ունեն պետական առողջապահական ապահովագրություն:
Այժմ, առողջապահության ապահովագրության հարցերը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Բրիտանիայում, լարվածություն են առաջացրել պետական պաշտոնյաների միջև:
Անկասկած, անցյալ տարվա ընթացքում այլ հարցեր են եղել, որոնք ստվեր են նետել Լոնդոնի և Վաշինգտոնի հարաբերությւոնների վրա, այնպես որ Միացյալ Նահանգների նախագահը երեք անգամ հետաձգել է իր այցելությունը Լոնդոն: Վերջին անգամ, մի քանի շաբաթ առաջ, Թրամփը հայտարարեց, որ չի մասնակցելու Լոնդոնում ԱՄՆ-ի նոր դեսպանատան շենքի բացման արարողությանը:
Այդ ժամանակ ԱՄՆ իշխանությունները վախենում էին, Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան Բրիտանիայի մայրաքաղաքում, և պաշտոնյաները հայտարարեցին, որ պաշտոնական ընթացակարգերի չեղարկումը, այդ թվում Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթի հրաժարվելը Դոնալդ Թրամփին հանդիպելուց, պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի նախագահի այցը Բրիտանիա հետաձգվի:
Իհարկե, Միացյալ Նահանգների և Բրիտանիայի ղեկավարները անցյալ տարվա ընթացքում բազմիցս շեշտել են երկկողմ հարաբերությունների բարելավումը:
Սակայն Լոնդոնի հակասությունները Վաշինգտոնի հետ, կապված են Փարիզի բնակլիմայական պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու, Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաքի ճանաչելու և բրիտանական ծայրահեղ շարժումներին Թրամփի կողմից ցուցաբերած աջակցությանը, որը հանգել է կողմերի միջև առաջացած անախորժությանը:
Բացի այդ, Բրիտանիայում հասարակական կարծիքը կտրականապես դեմ է Թրամփի սկանդալային ելույթների, հատկապես իրենց երկրի ներքին գործերին միջամտելու քայլերին:
Այս միջամտության օրինակներից մեկը Թրամփի հռետորաբանությունն է Բրիտանիայի առողջապահական համակարգի դեմ, որը բրիտանացիների համարվում են իրենց ազգային միասնականության և հպարտության մի մասը: