Վերստին դադարել է ԱՄՆ Դաշնային կառավարության աշխատանքը
Վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ, ԱՄՆ Կոնգրեսին չի հաջողվել վավերացնել դաշնային կառավարության բյուջեն: Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, այդ երկրի կառավարությունը երկրորդ անգամ դադարել է գործել:
Դա տեղի է ունենում այն դեպքում ,երբ Կոնգրեսի հանրապետական ու դեմոկրատական ղեկավարները համաձայնության էին եկել դաշնային կառավարության բյուջեի վավերացման շուրջ: Այնուամենայնիվ, հանրապետական սենատոր Ռանդ Փոլի անսպասելի անհամաձայնությունը վերացրեց Սենատում քվեարկության հնարավորությունը: Այդպիսով, այս անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից Ռանդ Փոլի անհամաձայնության պատճառով, դաշնային կառավարությունը դադարել է գործել: Մի քանի շաբաթ առաջ դեմոկրատները դաշնային կառավարության բյուջեի շրջանակում «երազողների» խնդիրը կարգավորելու վրա պնդելու պատճառով, ներկայացվեցին կառավարության աշխատանքի դադարեցման պատասխանատուն: Այդ պատճառով, այս անգամ դեմոկրատները որոշեցին հանրային կարծիքի ճնշումը նվազեցնելու համար, կառավարության բյուջեի հարցը չկապել հազարավոր անօրինական էմիգրանտների ճակատագրի հետ:
Սակայն բյուջեի դեֆիցիտի և կառավարության ընդհանուր պարտքերի վերաբերյալ մտահոգությունը պատճառ դարձավ,.որ պահպանողկան սենատոր Ռանդ Փոլը հինգշաբթի կեսգիշերից առաջ կասեցնի բյուջեի վավերացման գործընթացը:
Ռանդ Փոլն ասել է.«Ես բյուջեի դեֆիցիտի և կառավարության ընդհանուր պարտքերի ավելացման պատճառով քննադատեցի Օբամայի վարչակազմին, ինչի արդյունքում ընտրվեցի ԱՄՆ Կոնգրեսի անդամ: Սակայն այժմ հանրապետականները դեմոկրատների հետ ձեռք-ձեռքի տված մտադիր են տրիլիոն դոլարանոց բյուջեի դեֆիցիտ ստեղծել:
Իհարկե կանխատեսվում է, որ հաշվի առնելով մի կողմից Սպիտակ տան և Կոնգրեսի համաձայնությունը , և մյուս կողմից հանրապետականների ու դեմոկրատների համաձայնությունը, փետրվարին դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը տևի ընդամենը մի քանի ժամ, մինչդեռ հունվարին դա տևեց երեք օր: Իհարկե բյուջեի վերջնական վավերցման դեպքում էլ այդ դեպքի քաղաքական ու տնտեսական հետևանքները դեռ երկար ժամանակ կշարունակվեն:
Առաջին հերթին ապացուցվեց, որ ԱՄՆ եռյակ ուժերի վրա մի կուսակցության իշխելը չի երաշխավորում բյուջեի օրինագծերի վավերացումը: Երկրորդ՝ միգրացիայի հարցը մի կողմ թողնելով, դաշնային կառավարության բյուջեն հեշտությամբ չի անցնում Կոնգրեսի պատնեշից: Երրորդ՝ Թրամփի վարչակազմում բյուջե գրելու գործընթացը խորացրել է Հանրապետական կուսակցության ներքին ճեղքերը:
ԱՄՆ Գանձապահության նախարարությունը կանխատեսել է, որ դաշնային կառավարության բյուջեն մինչև 2018 թվականի ֆինանսական տարվա ավարտը կգերազանցի մեկ տրիլիոն դոլարը, իսկ պետական պարտքի ծավալը կհասնի մեկ տիրլիոն դոլարի: Հաշվի առնելով այս փաստը, առաջիկա շաբաթներում Կոնգրեսը պարտավոր է դժվարին որոշում ընդունել դաշնային կառավարության պարտքերի շեմը բարձրացնելու վերաբերյալ: Եթե Կոնգրեսի կողմից չբարձրացվի պարտքերի շեմը, աշխարհի խոշորագույն տնտեսության տեր երկրիը կհայտնվի սնանկացման եզրին: