Մամուլի տեսություն 10-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83861-Մամուլի_տեսություն_10_02_2018
Դոկտ. Թիմ Անդերսոնը Սիդնեյի համալսարանի քաղաքական տնտեսության ճյուղի դասախոս է և մի խումբ այլ ակադեմականների հետ միասին հիմնել է «Հեգեմոնիայի դեմ պայքարի ուսումնասիրությունների կենտրոն» կոչվող խումբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 07:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-02-2018

Դոկտ. Թիմ Անդերսոնը Սիդնեյի համալսարանի քաղաքական տնտեսության ճյուղի դասախոս է և մի խումբ այլ ակադեմականների հետ միասին հիմնել է «Հեգեմոնիայի դեմ պայքարի ուսումնասիրությունների կենտրոն» կոչվող խումբը:

Քեյհան

Փայլուն քառասուն տարիներն ապացուցեցին, որ Իրանն արժանի է տարածաշրջանի առաջնորդի կոչմանն

 

Դոկտ. Թիմ Անդերսոնը Սիդնեյի համալսարանի քաղաքական տնտեսության ճյուղի դասախոս է և մի խումբ այլ ակադեմականների հետ միասին հիմնել է «Հեգեմոնիայի դեմ պայքարի ուսումնասիրությունների կենտրոն» կոչվող խումբը: Նա նաև «Սիրիայի դեմ կեղտոտ պատերազմը» գրքի հեղինակն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ անցած տարի: Անդերսոնը նաև Իրանի իսլամական հեղափոխության և Լատին Ամերիկայում քաղաքական զարգացումների մասին հոդվածների հեղինակ է: Իսլամական հեղափոխության քառասունամյակի սեմին «Քեյհան» օրաթերթը զրույց է ունեցել նրա հետ:

Հարցազրույցի ընթացքում Անդերսոնը համեմատության եզրեր անցկացնելով Իրանի իսլամական հեղափոխության և Ռուսաստանի, Չինաստանի ու Կուբայի հեղափոխությունների միջև նշել է, որ Իսլամական հեղափոխությունն առանձնացվում է նրանով, որ Իրանի հեղափոխության ընթացքում ժողովրդի կողմից իր պատմության ու մշակույթի վրա հիմնված յուրահատուկ կառույց ձևավորվեց ինչն էլ խորք ու հարատևություն փոխանցեց Իրանի հեղափոխության ընթացքում ձևավորված գործընթացներին:

Նա նաև հայտարարել է, որ Իրանի պատմության ու մշակույթի հիման վրա ձևավորված և ժողովրդի պահանջներին համապատասխանող Իրանի հեղափոխությունը ճնշումների դիմաց մի տեսակ ճկունության կարողության է տիրացել, օրինակ ՀԳՀԾ-ի գործընթացում ճնշումները չափազանց սաստիկ էին և շրջափակումները խիստ վնասներ էին հասցրել երկրի տնտեսությանը, այդուհանդերձ ԻԻՀ-ն գտավ ելքը: Սա վկայում է ներքին առողջ ժողովրդավարության գոյության մասին:

Նա ի դեպ անդրադառնալով անցած չորս տասնամյակներում տարածաշրջանում ու միջազգային մասշտաբով Իրանի իսլամական հեղափոխության ամենամեծ նվաճումներին, ասաց. «ԻԻՀ առաջին նվաճումն իրական անկախության ընդգծումն ու պահպանումն է: Դա չափազանց կարևոր է, քանի որ իրական անկախության և երկրի պատմության ու մշակույթի վրա հիմնված հասարակական համակարգերի գոյության հասարակական տեղական կառույցները չեն կարող զարգանալ: Արևմտյան գերպետությունները շարունակ ձգտում են ոչնչացնել այդ կառույցները և դրանք փոխարինել այլ կառույցներով, որոնք անտեսում են տեղացի ժողովրդի կարիքները: Երկրորդ նվաճումը վերաբերում է մարդկային զարգացման ինդեքսին, որն արտահայտում է այդ բնագավառում մեծ ներդրմանը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի զեկույցները վկայում են, որ 1979-ից 2015 թվականների միջև ընկած կտրվածքում Իրանում կյանքի հանդեպ հույսը 54,1 տարուց բարձրացել է 75,6 տարվա: Նաև ուշադրություն պիտի դարձնել որպես արևմուտքի կայսերապաշտական միջամտությունների դեմ Ասիայի արևմուտքում միասնականության առաջնորդ Իրանի տարածաշրջանային աճող դերակատարությանը:

 

Ջահան-ե Սանըաթ

Զուգամերձություն ԱՄՆ-ի դեմ

 

Այն պայմաններում երբ ամերիկացի կողմից ՀԳՀԾ-ի թերի գործադրվելը պատճառ է դարձել, որ եվրոպական երկրների հետ Իրանի առևտրական կապերը լուրջ բարդությունների են հանդիպել, այդուհանդերձ կարծես թե Իրանի կրկին համաշխարհային առևտրի ցանց վերադառնալու կապակցությամբ հույսերը մեծանում են և արտաքին ներդրողները կանաչ ազդանշան են ցույց տալիս Իրանի ներկայությանը: Իրանում ֆրանսիական ընկերությունների ներդրման համար ֆրանսիացիների արտահայտած ցանկությունն այս հուսադրության մի մասն է:

Համաշխարհային շուկաներում ազդեցիկ ներկայության համար 11-րդ կառավարության չորսամյա ջանքը թեև մասամբ կարողացավ հող նախապատրաստել Իրանում արտասահմանցի ներդրողների ներկայության համար, սակայն դեռ Իրանը դեռ չի կարողացել ակնկալիքներին համապատասխան իրեն արժանի դիրքը զբաղեցնել համաշխարհային շուկաներում և ամերիկացիներն ու ավելի ճիշտ ասած Թրամփի թիմակիցները դեռ ցանկանում են ոտնահարել ՀԳՀԾ-ի ոգին և եվրոպական մյուս երկրներին էլ կոչ են անում սահմանափակել Իրանում ներդրումները: Դա ի տես այն բանի, որ այս օրերին իրանցի պաշտոնատարների մասնակցությամբ և Իրանի ու Փարիզի միջև առևտրական համագործակցությունների ընդլայնման շրջագծում Փարիզում գումարվել է «Յուրոմանի»-ի 2018 թվականի համաժողովը, որի ընթացքում ֆրանսիացիներն Իրանի հետ իրենց առևտրական հարաբերությունների ընդլայնման ցանկություն են հայտնել: Միջին Արևելքի հարցերով Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալիսթեր Բերթն այս համաժողովում հայտարարել է, որ եվրոպական գերպետությունները ցանկանում են, որ Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնության գործադրումը շարունակվի:

Հետևաբար կարելի է եզրակացնել, որ ՀԳՀԾ-ի մրգերը հասնում են և Ֆրանսիայի նման երկրներ Իրանի հետ իրենց առևտրական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ջանք են գործադրում: Դրան զուգահեռ Իրանի վարկանիշային ռիսկի նվազումն էլ առավելություններից մեկն է, որ կարող է թափ հաղորդել համաշխարհային առևտրի ցանցին Իրանի միացմանը և մեծացնել Իրանի տնտեսության մեջ առավել ազդեցիկ ներկայության համար եվրոպացիների ցանկությունը:

 

Ալիք

Բաքվից հնչող հայտարարությունները վկայում են, թե ինչպես է Բաքուն արձագանքում եռանախագահների կոչերին. Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Հանրապետության Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

 

 

«Հրապարակ»

Բուլղարիայի ղեկավարը կժամանի ՀՀ. սա նշանակում է, որ ԵՄ նախագահությունը ստանձնած այս երկիրը ՀՀ-ն համարել է գերակա ուղղություն

 

«Առաջիկա օրերին Հայաստան կժամանի գեներալ-մայոր, Բուլղարիայի ռազմաօդային ուժերի երբեմնի հրամանատար, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։ Հայաստանյան կողմը բարձր մակարդակով հավուր պատշաճի պատրաստվում է դիմավորել պետական այրին։ Հիշեցնենք՝ Բուլղարիան այս տարվա հունվարի 11-ից նախագահում է ԵՄ-ում, և ԵՄ կանոնադրության համաձայն, նախագահ երկիրն ինքն է անձամբ որոշում, թե որ ուղղություններն են իր համար գերակա, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նախագահությունը ստանձնած Բուլղարիան Հայաստանը համարել է գերակա ուղղություն՝ ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացումից հետո։

Բացի այդ, Բուլղարիայի նախագահն առանձնանում է եվրոպական մնացյալ երկրների ղեկավարներից նրանով, որ կողմնակից չէ Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան սանկցիաներին, ինչի մասին չի երկնչել հայտարարություն անել «ռուսաֆոբ» Լեհաստանում, իսկ դա չգնահատել չեն կարող ԵԱՏՄ անդամ Հայաստանում, որի տնտեսությունն ուղղակի կախվածություն ունի Ռուսաստանից»»,-գրում է թերթը: