Իսլամական հեղափոխությունը, հակաիմպերիալիստական, դիմադրության և Ղոդսի պաշտպանության հիմնասյունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83865-Իսլամական_հեղափոխությունը_հակաիմպերիալիստական_դիմադրության_և_Ղոդսի_պաշտպանության_հիմնասյունն_է
Այսօր իսլամական աշխարհը տառապում է իմպերիալիստական ուժերի կողմից մուսուլման ժողովուրդների մարմնին հասցված հին վերքերից, Պաղեստիի խնդրից և տարածաշրջանում շարունակվող Սիոնիստական ռեժիմիի օկուպացիյից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 08:39 Asia/Tehran

Այսօր իսլամական աշխարհը տառապում է իմպերիալիստական ուժերի կողմից մուսուլման ժողովուրդների մարմնին հասցված հին վերքերից, Պաղեստիի խնդրից և տարածաշրջանում շարունակվող Սիոնիստական ռեժիմիի օկուպացիյից:

Ավելի քան յոթանասուն տարի  է, որ Սիոնիստական ռեժիմը օկուպացրել է պաղեստինյան տարածքները  և դրանք վերածել տարածաշրջանի երկրների անվտանգությունը խաթարելու հենակետի, ստեղծով ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, որպեսզի ավարտի այդ դավադրությունը: 

Իսլամական աշխարհը, սակայն, այսօր կարող է դիմակայել  իմպերիալիզմի և ամբարտավանության դեմ, եւ Իրանի իսլամական համակարգը կլինի իսլամի թշնամիներին հաղթելու միջոց: 

Իսլամական Հեղափոխության մեծարգո  առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով դիմադրության կարեվորությունը, նշել է.«Չնայած բոլոր ճնշումներին, մենք անկեղծորեն հայտարարում ենք, որ Իսլամական հանրապետությունը, ամեն տեղ, որտեղ պետք է ներկա լինի, կնպաստի  իմպերիալիզմի և բռնություն դեմ պայքարին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի այս հայտարարությունները վերաբերում են Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարին, որը արմատավորված է իսլամական հեղափոխության մեջ:

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջատար է տարածաշրջանի ժողովուրդների փրկության գործում ամբարտավանության լծից եւ Իրանի Իսլամական հեղափոխությունը շարժվում է իր նպատակների ուղղությամբ»:

Հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Այն օրը, երբ ազատագրվի Պաղեստինը, մեծ հարված կհասցվի իմպերիալզմին և մենք ձգտելու ենք այդ նպատակի իրականացմանը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.«Չպետք է ենթադրել, որ Սիոնիստական ռեժիմին դիմակայելն անօգուտ է: Աստծո օգնության շնորհով, Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը կարդյունավորվի, քանի որ դիմադրության ընթացքը անցյալ տարիների համեմատությամբ առաջընթաց է արձանագրել»:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ Համասի ղեկավար Իսմային Հանիեն, շնորհակալություն հայտնելով  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից պաղեստինցիներին ցուցաբերած աջակցության կապակցությամբ, հայտարարել է. «Պաղեստինցիները գնահատում են Պաղեստինի  ու Ղոդսի հարցում Իսլամական հանրապետության կայուն ու արժեքավոր դիրքորոշումները , որն իր աջակցությունն է ցուցաբերել Պաղեստինի ժողովրդական դիմադրությանը»:

Իմամ Խոմեյնիի հեղափոխական գաղափարների սկզբունքներից է Պաղեստինի ազատագրումը:

Իմամ Խոմեյնին ասել է.«Իսրայելը ստեղծվել է Արևմուտքի ու Արևելքի գաղութարար պետությունների համագործակցության արդյունքում՝ իսլամական ժողովուրդներին ճնշելու նպատակով և այսօր Իսրայելին աջակցում են բոլոր գաղութատերերը»:

Բրիտանիան և ԱՄՆ-ը, ռազմական և քաղաքական հովանավորությամբ  ուժեղացնում են Իսրայելին և ռեժիմին են տրամադրում մահաբեր զենքեր, որպեսզի սիոնիստները կարողանան ճնշել արաբներին ու  մուսուլմաններին: 

Լուսահոգի Իմամ Խոմեյին միշտ ընդգծում էր, որ Պաղեստինի, Լիբանանի, Գոլանի օկուպացիայով և խաղաղության ու հաշտեցման համաձայնագրերի կնքումով, չեն դադարի Սիոնիստական ռեժիմի ագրեսիաները: Այդ ժեժիմը  քայլեր է ձեռնարկում, որպեսզի իրականացնի մեծ Իսրայելի նպատակը որը ուղղված է Միջին Արևելքի և իսլամական տարածքների ամբողջական օկուպացիային: