Իսլամական հեղափոխությունը հակաիմպերիալիզմի, դիմադրության և Ղոդսի պաշտպանության հիմնասյունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83881-Իսլամական_հեղափոխությունը_հակաիմպերիալիզմի_դիմադրության_և_Ղոդսի_պաշտպանության_հիմնասյունն_է
Այսօր իսլամական աշխարհը տառապում է իմպերիալիստական ուժերի կողմից մուսուլման ժողովուրդներին հասցված հին վերքերից, որոնցից ամենակարևորները Պաղեստիի խնդիրն ու տարածաշրջանում շարունակվող Սիոնիստական ռեժիմի օկուպացիան է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 12:29 Asia/Tehran

Այսօր իսլամական աշխարհը տառապում է իմպերիալիստական ուժերի կողմից մուսուլման ժողովուրդներին հասցված հին վերքերից, որոնցից ամենակարևորները Պաղեստիի խնդիրն ու տարածաշրջանում շարունակվող Սիոնիստական ռեժիմի օկուպացիան է:

Ավելի քան յոթանասուն տարի  է, ինչ Սիոնիստական ռեժիմը օկուպացրել է Պաղեստինը  և այն վերածել տարածաշրջանի երկրների անվտանգությունը խաթարելու հենակետի և  ստեղծել է ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, որպեսզի ավարտին հասցնի այդ դավադրությունը: 

Իսլամական աշխարհը, սակայն, այսօր կարող է դիմակայել  իմպերիալիզմին և ամբարտավանությանը, եւ Իրանի իսլամական համակարգը կլինի իսլամի թշնամիներին հաղթելու միջոց: 

Իսլամական Հեղափոխության մեծարգո  առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, շեշտելով դիմադրության կարևորությունը, նշել է.«Չնայած բոլոր ճնշումներին, մենք անկեղծորեն հայտարարում ենք, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը, ամեն վայրում, որտեղ պետք է ներկա լինի, կնպաստի իմպերիալիզմի և ամբարտավանության դեմ պայքարին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի այս հայտարարությունները պարունակում են կարևոր կետեր Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարում, որը արմատավորված է իսլամական հեղափոխության մեջ:

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջատար է տարածաշրջանի ժողովուրդների փրկության գործում, եւ Իրանի իսլամական հեղափոխությունը շարժվում է իր նպատակների ուղղությամբ»:

Հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Այն օրը, երբ ազատագրվի Պաղեստինը, իսկապես  դա մեծ հարված է իմպերիալիզմին և մենք ձգտելու ենք այդ նպատակի իրականացմանը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.«Չպետք է ենթադրել, որ Սիոնիստական ռեժիմին դիմակայելն անօգուտ է, այլև Աստծո օգնության շնորհով Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը կարդյունավորվի, քանի որ դիմադրության ընթացքը անցյալ տարիների համեմատությամբ առաջընթաց է արձանագրել»:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման Համասի ղեկավար Իսմայիլ Հանիեն, շնորհակալություն հայտնելով  իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից պաղեստինցիներին ցուցաբերած աջակցության համար, հայտարարել է. «Պաղեստինի բոլոր բնակիչները գնահատում են  Պաղեստինի եւ Ղոդսի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կայուն ու արժեքավոր դիրքորոշումը , որը իր աջակցությունն է ցուցաբերել  Պաղեստինի ժողովրդական դիմադրությանը»:

Իմամ Խոմեյնիի հեղափոխական գաղափարների սկզբունքներից է Պաղեստինի ազատագրումը:

Իմամ Խոմեյնին ասել է.«Իսրայելը ստեղծվել է Արևմուտքի եւ Արևելքի գաղութարար պետությունների համագործակցության արդյունքում՝ իսլամական ժողովուրդներին ճնշելու նպատակով և այսօր Իսրայելին աջակցում են բոլոր գաղութատերերը»:

Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, ռազմական և քաղաքական հովանավորությամբ  ուժեղացնում են Իսրայելին և այդ ռեժիմին տրամադրում են մահաբեր զենքեր, որպեսզի նրանք կարողանան ճնշել արաբներին ու  մուսուլմաններին: 

Լուսահոգի Իմամ Խոմեյին միշտ ընդգծում էր, որ Պաղեստինի, Լիբանանի, Գոլանի օկուպացիայով և խաղաղության ու հաշտեցման համաձայնագրերի կնքումով չեն դադարի Սիոնիստական ռեժիմի ագրեսիաները և այսօր նրանք քայլեր են ձեռնարկում, որպեսզի իրականացնեն մեծ Իսրայելի նպատակը, այն է՝ Միջին Արեւելքի և իսլամական տարածքների ամբողջական օկուպացիան: