Բահմանի 22. Իսլամական հեղափոխություն. Անկախություն, ազատություն, իսլամական հանրապետություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83985-Բահմանի_22._Իսլամական_հեղափոխություն._Անկախություն_ազատություն_իսլամական_հանրապետություն
Իսլամական հեղափոխությունն այժմ թևակոխում է իր կյանքի քառասուներորդ տարին: Մի հեղափոխություն, որ համաշխարհային ուժերին դիմակայելով, ցույց տվեց, որ ձգտում է իրական անկախության և այդ անկախությունը ձեռք է բերել հնեվելով միավորված ժողովրդի վճռականության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 09:03 Asia/Tehran

Իսլամական հեղափոխությունն այժմ թևակոխում է իր կյանքի քառասուներորդ տարին: Մի հեղափոխություն, որ համաշխարհային ուժերին դիմակայելով, ցույց տվեց, որ ձգտում է իրական անկախության և այդ անկախությունը ձեռք է բերել հնեվելով միավորված ժողովրդի վճռականության վրա:

Իսլամական հանրապետության համակարգի պանծալի կյանքի 39 տարիները հարուստ  են այն ժողվրդի դինամիզմով, անկախությամբ ու արժանապատվությամբ, որն իր միասնությամբ պարտության է մատնել  թշնամիների սադրիչ քայլերը:

Անկախությունը և ազատությունն Իրանի մուսուլման ժողովրդի ցանկությունն է եղել՝ իսլամական հանրապետության հասնելու ժամանակաշրջանում: Որպես առանցքային ցանկություն, անկախությունը համապարփակ իմաստ է կրում, որն  իր մեջ ընդգրկում է  քաղաքական, մշակութային, տնտեսական ու ռազմական կողմերը և ազատությունն ուղեկցվում է այնպիսի պայմաններով որոնք այն մեկնաբանում են որպես օրինական ազատություն: Այս կարևոր խնդրի մասին նահատակ Այաթոլլահ Բեհեշթին այսպես է ասել. «Երկրի իրական անկախությունը տեղի է ունենում ազատության ու արդարության պահպանմամաբ: Երբ ցանկացած երկրում ազատությունն ու արդարությունը ճիշտ չպահպանվի, ինքնաբերաբար ճանապարհ է հարթվում թշամիների ներթափանցման համար և ընդհակառակը այն ամենն ինչ կարող է իմաստավորել մի ժաողովրդի ազատությունը՝ ժողովրդի անկախությունն է: Այն ժողովուրդը, որ որպես օրինակ մշակութային, տնտեսական կամ քաղաքական առումով կապված է օտարներին, կորցրել է իր ազատությունը»:

Նայելով հեղափոխության ու իսլամական համակարգի 39-ամյա գործունեությանը, տեսնում ենք այն իրականությունը, որ Իրանի ժողովուրդը հպարտությամբ ու պարծանքով կարողացել է կանգնել թշնամիների սադրիչ քայլերի դեմ:

Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին Իրանի թշնամիները ջանքեր են գործադրել փափուկ ու կոշտ ուժ կիրառել Իրանի հեղափոխության դեմ: Սակայն այդ ճնշումները չի կարողացել արժեզրկել այս հեղափոխությունը:

Այս հաշվարկային սխալի պատճառով, ի վերջո Իրանի ժողովուրդը արժանացավ առավել մեծ փառքի ու պատվի:

Այժմ Իրանը մեծ ցուցանիշեր է ձեռք բերել գիտական զարգացման առումով, ինչը կատարվել է շրջափակումների ժամանակաշրջանում: Գիտության արտադրության առումով Իրանը ամենամեծ աճն է արձանագրել և այժմ ընդգրկված է արդիական գիտություններով օժտված երկրների շարքում:

Այդ պատճառով բահմանի 22-ն ապացույցն է այն իրականության, որ իսլամական հեղափոխությունը քայլում է առաջադիմության ճանապարհով ու ժողովուրդը դեռ հավատարիմ է հեղափոխության արժեքներին: Իսլամական հեղափոխության թշնամիները իրենց սադրիչ քայլերով միշտ փորձել են հերքել իսլամական հանրապետության համակարգը ու խափանել Իրանի ժողովրդի անկախությունը, սակայն երբեք չեն կարողացել վնասել հեղափոխության ու իսլամական հանրապետության համակարգի հիմքերը:

Իսլամական հանրապետության համակարգը զայրացրել է համաշխարհային իմպերիալիզմին: Իսլամական հանրապետության համակարգը հենվելով ժողովրդի ձայնին ու վճռականությանն ապացուցել է, որ հնարավոր է կանտգնել թշնամիների առավելատնչության դեմ ու հասնել անկախության: Այս գործոնները խոսում են իսլամական հանրապետության համակարգի դինամիզմի ու մեծ ներուժի մասին, ինչը ապագայի նկատմամբ հույսեր է արթնացրել անկախության ձգտող ժողովուրդների սրտերում, ինչն էլ ուժ է տալիս նրանց գերտերություններին դիմակայելու հարցում: