ՆԱՏՕ-ի նոր քայլը Ռուսաստանի հետ առճակատվելու համար
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դիրքի ամրապնդման համար մտադիր է իր երկրի արևմուտքում վերահսկման ու ծրագրավորման նոր կենտրոն ստեղծել ռազմական այդ կազմակերպության համար:
Այդ նոր կենտրոնը թշնամու սուզանավերի դիմաց ապահովելու է նավագնացության ճանապարհների անվտանգությունը, որի կողքին ստեղծվելու է նաև լոգիստիկական հրամանատարական մի կենտրոն՝ հավանական հարձակումների ժամանակ զինուժ փոխադրելու նպատակով:
Այդ կենտրոնը չի ընդգրկվելու ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքում: Հրամանատարական այս նոր կենտրոնները շուրջ 1500 աշխատող են ունենալու և առաջին քայլը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների ընդլայնումն է:
2017թ հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կողմից հրապարակված զեկույցում ընդգծված էր այդ կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատարների մտահոգությունը Եվրոպայի արևելյան շրջաններում՝ հատկապես բալթյան ավազանում Ռուսաստանի հանկարծակի հարձակմանը դիմագրավելու անկարողության կապակցությամբ:
ԱՄՆ-ում նաև ՆԱՏՕ-ի նոր կենտրոն է ստեղծվելու, որի նպատակը Հոյւսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև օդային ու ծովային անվտանգության ապահովումն է: Չնայած 2011 թ. ՆԱՏՕ-ն զգալիորեն նվազեցրել է իր զորայինների թիվը Եվրոպայում, սակայն Ուկրաինայի ճգնաժամից հետո, Ռուսաստանի ու արևելյան Եվրոպայի երկրների միջև լարվածությունները սրվելով, ՆԱՏՕ-ն աննախադեպ կերպով ընդարձակ իր զորայինների թիվը Սև ծովում և Բալտյան ավազանում:
Քաղաքական հարցերի փորձագետ՝ Վլադիմիր Փոզների խոսքերով՝ Ռուսաստանի առաջնորդների համար ՆԱՏՕ-ի ընդլայնումն իրական սպառնալիք է համարվում:
Մոսկվայի պաշտոնատարներն իրենց խիստ մտահոգությունն են հայտնել և ծովում և Բալթյան ավազանում ՆԱՏՕ-ի ռազմական սարքավորումների և զորայինների տեղակայման կապակցությամբ: ՆԱՏՕ-ն նաև այդ տարածաշրջանում ցամաքային, օդային ու ծովային զորավարժություն է անցկացրել, ինչը Ռուսաստանի կարծիքով հարձակողական բնույթ է կրում: Այսօր ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները շատ ծանր պայմաններում են գտնվում: Ռուս փորձագետ՝ Սերգեյ Ռեկտայի համոզմամբ, ՆԱՏՕ-ում արծարծվող դրդիչ հարցերը վկայում են այն մասին, որ այդ դաշինքը Ռուսաստանի հետ լարվածությունների վերացմանը չի ձգտում: Իրականում վերջին տարիներին, ՆԱՏՕ-ն եվրոպայում Վաշինգտոնի շահերի ու նպատակների իրագործման է ձգտում: Ռուսաստանին սանձելու համար ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շրջանակում Եվրոպայի արևելքում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի առճակատման սրելը վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն միջոց է ծառայում Վաշինգտոնի համար: Բնականաբար ներկայիս դրությամբ ոչ միայն Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև լարվածությունները նվազեցնելու հույսեր չկան, այլև օրեցօր մեծանում են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի ռազմական կարողությունները՝ հավանական բախումները դիմագրավելու համար: