Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարների ընտրությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84111-Թուրքիայի_քրդամետ_Ժողովուրդների_դեմոկրատական_կուսակցության_նոր_ղեկավարների_ընտրությունը
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երրորդ համագումարում, կուսակցության նոր համանախագահներ են ընտրվել Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2018 14:12 Asia/Tehran
  • Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարների ընտրությունը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երրորդ համագումարում, կուսակցության նոր համանախագահներ են ընտրվել Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին:

Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին այսուհետ համապատասխանաբար ղեկավարելու են կուսակցության կանանց և տղամարդկանց ճյուղերը:

2016 թվականի հուլիսի 15-ի անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո, Անկարայի կառավարությունը չեղարկել է խորհրդարանի պատգամավորների քաղաքական անձեռնմխելիության իրավունքը, որից հետո մեծ թվով պատգամավորներ դատարան են կանչվել: Այնուամենայնիվ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները դատարան չեն ներկայացել: Այդ իսկ պատճառով 2016 թվականի նոյեմբերի սկզբին Անկարան ձերբակալել է կուսակցության նախկին համանախագահներ Սալահեդդին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուկսուկդաղին և մի քանի այլ պատգամավորների: Այդպիսով վերջին 15 ամիսներին քրդամետ կուսակցությունը ղեկավար կազմ չի ունեցել:

Նման պայմաններում, կասկածից վեր է այն հանգամանքը, որ Թուրքիայի խորհրդարանում մեծ ժողովրդականություն վայելող կուսակցության համանախագահների ընտրությունը, կուսակցությանը հնարավորություն է տալիս ամրապնդել քաղաքական դաշտում իր ներկայությունը: Ուստի քրդամետ կուսակցության համանախագահների ընտրությունը խելացի քայլ է գնահատվում: Ի դեպ նոր համանախագահների ընտրությունը պարտություն է համարվում մրցակից կուսակցությունների համար, որոնք ցանկանում էին կրճատել քաղաքական դաշտում այդ կուսակցության դերը: Այդ կապակցությամբ թուրքագետ Սարփիլ Քամալբայն ասել է.«Թուրքիայի կառավարությունը նպատակ ուներ իր հարձակումներով քրդամետ կուսակցությանը մարգինալ վիճակում դնել ՝ ղեկավարներին մեկուսացնելով, սակայն պետք է ասել, որ նրանք ձախողվեցին»:

Որոշ քաղաքագետներ համոզված են, որ Սալահեդդին Դեմիրթաշը մեծ ազդեցություն է ունեցել կուսակցության միջոցով Թուրքիայում ոչ-քրդերի ձայները շահելու գործում: «Թուրքիայի և արդերի միջև խաղաղությունը ՝ մի պարտության վերլուծում» գրքի հեղինակ Բուրակ Բիլ Ջեյհանն ասել է.«Դեմիրթաշը հավաքում էր Թուրքիայի ոչ-քուրդ լիբերալների ու ձախակողմյանների ձայները: Առանց նրա ներկայության, չէր կարելի ակնկալել, որ քրդամետ կուսակցությունը կարող են արմատական դիրքորոշում ընդունել»:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ կուսակցության համանախագահների ընտրությամբ, կարելի է ակնկալել, որ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում, կուսակցությունը կարող է Դեմիրթաշի և Յուքսեքդաղի նախագահության ժամանակաշրջանի նման ձայներ հավաքել: Թեև մի խումբ վերլուծաբաններ խոսել են խորհրդարանում մեծ ժողովրդականություն վայելող երրորդ կուսակցության քաղաքական քայլերի փոփոխման և երկրի ներքին ու արտաքին իրադարձությունների նկատմամբ առավել խիստ դիրքորոշվելու հավանականության մասին: Դա այն դեպքում, երբ գործնականում Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կուսակցական քարոզարշավում, ավելի քան մեկ տարի հետ է մնացել Թուրքիայի քաղաքական դաշտում ակտիվ մյուս կուսակցություններից: