Մամուլի տեսություն 13-02-2018
Այս տարվա Բահմանի 22-ի քայլարշավը կազմակերպվեց այն պայմաններում, երբ որոշ թեթևամիտներ անցած շաբաթների ընթացքում թշնամու և ընդդիմադիրների քարոզչական միջոցների օգնությամբ փորձում էին այնպես ձևացնել, որ իբր անցած ամսվա անկարգությունները ստվեր են գցել իսլամական հեղափոխության շքեղ հաղթանակի վրա և Իրանի ժողովուրդն այս հանդիսությանը չմասնակցելով ոչ է ասելու հեղափոխությանն ու սրբազան համակարգին:
Քեյհան
Ժողովուրդը կանգնած է հեղափոխության թիկունքին
Այս տարվա Բահմանի 22-ի քայլարշավը կազմակերպվեց այն պայմաններում, երբ որոշ թեթևամիտներ անցած շաբաթների ընթացքում թշնամու և ընդդիմադիրների քարոզչական միջոցների օգնությամբ փորձում էին այնպես ձևացնել, որ իբր անցած ամսվա անկարգությունները ստվեր են գցել իսլամական հեղափոխության շքեղ հաղթանակի վրա և Իրանի ժողովուրդն այս հանդիսությանը չմասնակցելով ոչ է ասելու հեղափոխությանն ու սրբազան համակարգին: Սին ենթադրություն, որը երկրի տարբեր քաղաքներում ժողովրդի միլիոնանոց ներկայության պատկերները հրապարակվելով գունաթափվեցին: Անտեղի չեր, որ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ մի քանի օր առաջ օդուժի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «Աստծո կամքով այս տարվա Բահմանի 22-ը ամենատեսարժաններից մեկն է լինելու»:
Բահմանի 22-ի քայլարշավի տեսարժան լինելն այն տեսակետից էր կրկնապատիկ կարևորության տեր դարձել, որ չնայած իսլամական հեղափոխության ու համակարգի դեմ վերջին ամիսների հռետորաբանությանն Իրանի ժողովուրդն առավել խուռներամ շարքերով ու ոգևորությամբ ասպարեզ դուրս եկավ, որպեսզի ապացուցի, հավատարիմ է հեղափոխությանն ու ԻԻՀ համակարգին և որտեղ որ անհրաժեշտ նկատի անկասկած պաշտպանելու է իր մեծ ու թանկարժեք հարստությունը և թշնամու ու ընդդիմության դիրքորոշումներն ու քայլերն էլ միայն օգնում են, որ այս իրականությունն առավել շքեղ դրսևորում գտնի:
Մեր հերոս ու հեղափոխական ժողովուրդն այն պայմաններում նահատակների արյունը մեծարելով ու իր շքեղ քայլարշավով իսլամական Իրանի կակաչների դաշտում տոնեց իսլամական հեղափոխության 40-ամյակ մուտք գործելը, երբ մեծապետականներն ու արևմուտքի տիրակալ համակարգի վարձկանները հստակ հայտարարել էին, որ իսլամական հեղափոխությունը չպիտի նշի իր 40-ամյակը և այդ սատանայական նպատակի իրագործման համար երկրում գոյություն ունեցող թերությունների ու պակասությունների հողի վրա իրենց ամբողջ կարողությունն ի գործադրեցին և իսլամական հեղափոխության 40-ամյակին հանգող ամիսների ընթացքում սադրիչ քայլերի դիմելով ու հասարակությունն անապահով դարձնելու նախագիծն իրականացնելով իրենց սին ենթադրությամբ նախապատրաստեցին համակարգը ներսից փլուզելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները և այն համոզման էին, որ տնտեսական ու քաղաքական նեխածությունները խոշորացնելով ու պակասությունների դեմ բողոքները թեժացնելով ԻԻՀ համակարգը ներսից կփլուզվի: Բայց ինչպես կարելի էր կանխատեսել ժողովուրդը և հատկապես հեղափոխության երրորդ ու չորրորդ սերունդն իրենց հեղափոխության 40-ամյակին շքեղ տոնակատարությամբ աշխարհին ցուցադրեցին հեղափոխության հասունացումը:
Ջահան-ե Սանըաթ
Շրջադարձ Վաշինգտոնի քաղաքականության մեջ
ԱՄՆ-ի նախագահի տեղակալը Հարավային Կորեայից վերադառնալով հայտարարեց Հյուսիսային Կորեայի հետ առանց նախապայմանների բանակցելու համար իր երկրի պատրաստակամության մասին:
Մայքս Փենսն ասել է. «ԱՄՆ-ն պատրաստ է ուղղակի բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ»: ԱՄՆ նախագահի տեղակալը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից վերադարձի ճանապարհին «Վաշինգտոն Փոստ»-ի հետ հարցազրույցի ժամանակ նաև ասաց, որ ԱՄՆ-ն շարունակելու է պատժամիջոցների խստացմամբ Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշումը գործադրելու քաղաքականությունը:
Փենսի այս արտահայտությունները շրջադարձ են համարվում ԱՄՆ-ի ընկալյալ քաղաքականության մեջ, որ շարունակ հայտարարել է, թե միայն այն դեպքում է բանակցելու Հյուսիսային Կորեայի հետ, որ այդ երկրի հրաժարվի իր ատոմային ծրագրից:
Հարցազրույցի ժամանակ Փենսը նաև ասել է, որ Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ միայն բանակցության պատրաստվելու պատճառով չպիտի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները մեղմացվեն: ԱՄՆ նախագահի ընդգծմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ ԱՄՆ-ն ողջունելու է երկու Կորեաների ղեկավարների միջի հանդիպումը: Հյուսիսային Կորեայի առաջնորդն անցած շաբաթ օրը հրավեր ուղղեց Հարավային Կորեայի նախագահին և հայտարարեց, որ այս այցը կարող է իրականացվել առաջին հնարավոր առիթով: Այս հրավերը Հարավային Կորեայի նախագահին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի մեծ հեղինակություն վայելող քույրը՝ Կիմ Յու Ջունգը: Քաղաքական հարցերի փորձագետները համոզված են, որ Հյուսիսային Կորեան վերջին քայլերից երկու հիմնական նպատակ է հետապնդում: Առաջին՝ մեղմել պատժամիջոցների ճնշումները և դուրս գալ քաղաքական մեկուսացումից և երկրորդ՝ թուլացնել ԱՄՆ-ի հետ Հարավային Կորեայի հարաբերությունները:
Ալիք
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հուսով եմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք այդ իրադարձությանը»,-ասաց նա: Պայմանավորվածության համաձայն, Իրան արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կստանա:
Դեսպանը նշեց նաեւ, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, կարծում եմ, շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, եւ դա կնպաստի, որպեսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն»,-ասաց Սաջադին:
Նա եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցություն են իրականացնում: «Մենք ծրագրում ենք SUAP-ի շրջանակներում եւս համագործակցություն ձեւավորել»,-հավելեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350 ՄՎտ-ից հասցնել մինչև 1000 ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:
«168 ժամ»
Ղարաբաղյան ճակատում վիճակը պայթյունավտանգ է. ո՞րն է ամենավտանգավորը
«Համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը: Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին եւ ընտրական շրջանի մասին:
Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում: Այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քանի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հորդորները, որոնք անում են համանախագահները»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Լուկիանովն ասել է, որ այլեւս դժվար է ինչ-որ բան մեկնաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է: