Մտահոգություն ԱՄՆ-ի կառավարության առաջարկած բյուջեի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84163-Մտահոգություն_ԱՄՆ_ի_կառավարության_առաջարկած_բյուջեի_վերաբերյալ
Սպիտակ Տունը ներկայացրել է 2019 ֆինանսական տարվա բյուջեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 08:33 Asia/Tehran
  • Մտահոգություն ԱՄՆ-ի կառավարության առաջարկած բյուջեի վերաբերյալ

Սպիտակ Տունը ներկայացրել է 2019 ֆինանսական տարվա բյուջեն:

Հոկտեմբերին սկսվող 2019 ֆինանսական տարվա ԱՄՆ-ի դաշնային կառավարության բյուջեն կազմելու է չորս տրիլիոն 400 միլիարդ դոլար է ներկայացվել:

ԱՄՆ-ի կառավարության եկամտային աղբյուրներն ու ծախսերն ուսումնասիրելով, կանխատեսվում է, որ մինչև 2019 ֆինանսական տարվա ավարտը, բյուջեի բացը կազմելու է մեկ տրիլիոն դոլար: Այդ թիվը վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի ամենամեծ բյուջեի բացն է համարվում:

Դոնալդ Թրամփի նախագահության շրջանն սկսվելով, ակնկալվում էր, որ ԱՄՆ-ի բյուջեի բացը տրիլիոն դոլարի հասնող դեֆիցիտ կունենա: Վերջին անգամ 2012թ. ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտն անցել էր մեկ տրիլիոն դոլարը: 2009-2012 թվականների ընթացքում, ֆինանսական ճգնաժամի հետևանքները դիմագրավելու և տնտեսությանը թափ հաղորդելու նպատակով, ԱՄՆ-ի ժամանակի կառավարությունը մի քանի միլիարդ դոլար ներարկեց շուկա և այդպիսով սնանկացումից փրկվեցին մի շարք բանկեր ու արտադրական օբյեկտներ: Ֆինանսական ընդլայնման քաղաքականության որդեգրմամբ և 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի հետևանքները նվազելով, նվազեց նաև կառավարության բյուջեի դեֆիցիտը, 2017թ. կազմելով 660 միլիարդ դոլար :

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը ֆինանսական ճգնաժամ չի դիմագրավում,  այդ երկրի բյուջեի դեֆիցիտը կրկին մոտենում է տրիլիոն դոլարի շեմին: Իհարկե հաշվի առնելով Թրամփի կառավարության ֆինանսական քաղաքականությունը և ռազմական ծախսերի աննախադեպ ավելացումը,բյուջեի բացն ակնկալելի էր:

Թրամփի առաջարկած հարկային համակարգի բարեփոխման օրենքը տասամյա ժամանակաշրջանում մեկ տրիլիոն 500 միլիարդ դոլարով նվազեցնում է դաշնային կառավարության հարկային եկամուտները:  Այս բոլորն այն դեպքում, երբ օրեր առաջ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դաշնային կառավարության աշխատանքի դադրեցմանը վերջ դնելու համար, որոշեց առաջիկա երկու տարիների ընթացքում 300 միլիարդ դոլար ավելացնել ռազմական ու ոչ-ռազմական ծախսերը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2018թ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեն 719 միլիարդ դոլար է կազմելու, իսկ Թրամփը խոստացել էր 1.5-1.7 տրիլիոն դոլար հատկացնել երկրի հիմնաշենային կառույցների վերանորոգմանը:

Մտահոգություններ են առաջացել ԱՄՆ-ի բյուջեի հսկայական բացի տնտեսական ու հասարակական հետևանքների կապակցությամբ:

Սենատոր Բերնի Սանդերսն ասում է.«Դոնալդ Թրամփի առաջարկած բյուջեն բարոյական սնանկացում է և այդ բյուջեն նշանակում է հարձակվել աղքատների վրա և հարստությունը միջին խավից փոխանցել հասարակության մեկ տոկոսին»:

Այլ խոսքով, ամերիկացի գերհարուստները օգտվում են հարկերի կրճատման առավելություններից և այդպիսով մեկ տրիլիոն դոլարի բյուջեի բաց է առաջանում: Իսկ դրա դիմաց կառավարության բյուջեի դեֆիցիտի պատճառով մի կողմ են դրվելու հասարակության խոցելի և թույլ խավի պաշտպանական ծրագրերը: