Մամուլի տեսություն 14-02-2018
Շիան ու սունին ԻԻՀ-ում ամենադժվարին ասպարեզներում կանգնած եմն եղել իրար կողքի:
Ջավան
Շիան ու սունին ԻԻՀ-ում ամենադժվարին ասպարեզներում կանգնած եմն եղել իրար կողքի
Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն փետրվարի 5-ին Սիսթան և Բալուչեստան նահանգի նահատակների մեծարման համաժողովի կազմակերպիչների հետ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կատարած արտահայտությունները երեք առավոտյան հրապարակվեց Զահեդանում կազմակերպված այդ համագումարի ժամանակ: Այդ հանդիպման ժամանակ ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Սիսթան և Բալուչեստան նահանգի ժողովրդի հանդեպ իր խոր համակրանքը բալուչ ժողովրդին ջերմ, անկեղծ, ազնիվ ու ընդունակ բնորոշեց և հայտարարելով, որ պատմական առումով Սիսթանի ժողովուրդն իրանական մյուս ազգությունների մեջ եզակի ու փայլուն են եղել, ասաց. «Չնայած մեծ տաղանդներին, ղաջարների և փահլավիների ժամանակաշրջանում Սիսթան և Բելուչեսթան նահանգի ժողովուրդն անտեսվում էր և հենց այդ պատճառով չէր բացահայտվում ժողովրդի տաղանդը»: Նա հեղափոխությանը հաջորդած տարիներին այս տարածքում մատուցված ծառայությունները ժողովրդի ու համակարգի երկկողմ համակրանքի ապացույցը համարեց և անդրադառնալով հանդիպման ժամանակ նահանգապետի կողմից ներկայացված կարիքներին, հավելեց. «Նահանգի ժողովրդի կարիքներն, այդ թվում ջրի քաղցրացման սարքն ու երկաթգիծը պիտի լրջորեն հետապնդվի պետական բարձրաստիճան պատասխանատուների խողովակով և մասնավոր բաժնին ասպարեզ բերելով նաև հնարավոր է լինելու օգտվել Ազգային զարգացման հիմնադրամից»: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Սիսթան և Բալուչեստան նահանգը Քուդիստան ու Գոլեսթան նահանգների նման աշխարհում իսլամական միասնականության և շիա ու սունի եղբայրների համագործակցության ու համակեցության օրինակ ներկայացնելով և ընդգծելով թշնամու կողմից սերմանվող պառակտման դիմաց աչալրջության անհրաժեշտությունն, ասաց. «Սրբազան պաշտպանության ընթացքում սունի մի պատանու նահատակությունը և կամ իսլամական հեղափոխությունը պաշտպանելու պատճառով հակահեղափոխականների միջոցով սունի մի հոգևորականի նահատակությունը վկայում է այն մասին, որ ամենադժվարին ասպարեզներում շիա ու սունի եղբայրները կանգնած են եղել իրար կողքի և մշակութային ու գեղարվեստական աշխատանքներով պիտի ցուցադրել այս ճշմարտությունն ու իրական միասնականությունը»: ՆՎ Այաթոլլահ Խամենեին չնայած բոլոր շրջափակումներին և թշնամու ռազմական ու մշակութային սադրանքներին ժամանակակից խավարամտության դիմաց ԻԻՀ-ի դիմադրությունը պարտական համարելով ժողովրդի հավատքին ու անձնուրացությանը, հավելեց. «Նահատակներն ու անձնուրացները ամուր հավատքի տիպար են հանդիսանում, հետևաբար իսլամական համակարգը խոնարհվում է նահատակների առջև և հարգում է նրանց հիշատակը»:
Էըթեմադ
Իրաքի համաժողովի առիթները
Քուվեյթում գումարված Իրաքի վերակառուցման համաժողովը մեծ նշանակություն ունի: Սադդամի ռեժիմի կործանումից հետո սա Իրաքի վերակառուցմանը նվիրված միջազգային երրորդ համաժողովն է: 2004 թվականին առաջին համաժողովը գումարվեց Փարիզում և դրա ընթացքում օժանդակության ու վերակառուցման համար խոստումներ տրվեցին: Հաջորդ նստաշրջանը գումարվեց 2007 թվականին Շարմ-ալ-Շեյխում, որն իրականության մեջ քաղաքական ու տնտեսական բնույթ էր կրում: Այնուհետև քաղաքական ու տնտեսական կողմնակի կոմիտեներ ստեղծվեցին, որոնց անդամակցում էին ՄԱԿ-ի որոշ անդամները, Իրաքի հարևան երկրներն ու Եգիպտոսը: Այդ կոմիտեները երեք ամիսը մեկ անգամ նիստ էին գումարում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Էներգետիկայի ու տնտեսության կոմիտեները մեծ ակտիվություն էին ցուցաբերում: Նախկին երկու համաժողովներին Իրանն ակտիվ մասնակցություն ունեցավ: Քուվեյթի հյուրընկալությամբ երրորդ համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի բարեշինության ու տնտեսության գրասենյակի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Իրաքի կառավարության նախաձեռնությամբ, որին մասնակցում են ավելի քան 70 երկրներ և Ասիայի, Ամերիկայի ու Եվրոպայի բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի աշխատանքն առավելապես կենտրոնացած է ԻԼԻՊ-ի դեմ վերջին պատերազմից տուժած տարածքների վերակառուցմանը: Հասցված վնասը 88-ից 100 միլիարդ դոլար է գնահատվում և որոշված է, որ այս համաժողովում երկրներն այս կապակցությամբ ֆինանսական օժանդակություններ կատարեն: Սաուդյան Արաբիան մեկն է այն երկրներից, որ ցանկանում է ուշագրավ ներկայություն ունենալ այս համաժողովին և այդ կապակցությամբ նաև հանդես է եկել որոշ խոստումներով: Իրաքցիները նաև ակնկալում են, որ հյուրընկալ Քուվեյթը կների այդ երկրի դեմ Իրաքի հարձակման պատճառած վնասների դիմաց ՄԱԿ-ի կողմից վավերացված տույժի մեկ մասը: Դրա գումարը շուրջ 6 միլիարդ դոլար է: ԻԻՀ-ն ԱԳ նախարարի մակարդակում մասնակցել է այս նիստին:
Ալիք
Թրամփն առաջարկում է կրճատել Հայաստանի ֆինանսական աջակցությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին առաջարկել է կրճատել 2019 թվականի ֆինանսական տարվա երկրի բյուջեի շրջանակներում Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը։
Արտաքին օգնության զգալի կրճատում նախատեսող բյուջեի համաձայն` Հայաստանը 2019 թվականին օգնություն պետք է ստանա 3,24 մլն դոլար` 2018-ին նախատեսված 4 մլն դոլարի փոխարեն։
Բացի այդ, միջազգային ռազմական կրթության ծրագրի շրջանակում ենթադրվում է, որ Վաշինգտոնը Հայաստանին ևս 600 հազար դոլար կտրամադրի, ինչպես որ այս տարի։
Հայաստանը թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովելու համար 1,5 մլն դոլար կստանա (նույնը` 2018 թվականին)։
Սակայն 2019 թվականին Հայաստանը ռազմական օգնություն չի ստանա, թեև անցյալ տարի 1 մլն դոլար էր հատկացվել այդ նպատակներով։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս երկրներին, ապա Վրաստանը ֆինանսական աջակցման ծրագրով 25 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 3մլն (2018 թվականին այդ պետությունն ընդհանրապես զրկված էր օգնությունից)։
Միջազգային ռազմական կրթության ծրագրով Վրաստանը 2,2 մլն դոլար կստանա, Ադրբեջանը` 600 հազար դոլար։
Թմրանյութերի վերահսկման համար Վրաստանը 3 մլն դոլար կստանա։ Ադրբեջանն այդ ցուցակում չի ընդգրկվել։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաև, որ Կոնգրեսը կարող է չհամաձայնել Թրամփի առաջարկած ծրագրերի մի շարք կետերի հետ, ինչպես եղավ անցյալ տարի։
Հրապարակ
«Նախկիններն» ակտիվանում են. կներգրավվեն Կարո Փայլանը և Սելին Դողանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու տարի առաջ Հայաստանում ձևավորված «Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիան» մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել։ Ասոցիացիան, որը կազմավորվել է երկու տարի առաջ, և նրա նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում գործունեություն ծավալող հայերին, համալրվել է նոր անդամներով։
Նրանց շարքում են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Նրանց ապագա պլաններում է՝ ձևավորել «կոորդինացնող խորհուրդ», որն էլ ավելի կընդլայնի ասոցիացիայի գործունեության տիրույթները, խորհրդում կընդգրկվեն նաև հայերի բարեկամ օրենսդիրներ, որոնք իրենց նպաստը կբերեն տվյալ տարածքի հայ համայնքին։
Արագած Ախոյանը հայտնել է, որ խորհրդում կընդգրկվեն աշխարհի տարբեր երկրների պառլամենտականներ, և ակտիվ երկխոսության ու համատեղ աշխատանքի արդյունքում հայանպաստ գործունեություն կիրականացվի։
Ախոյանը հայտնեց նաև, որ արդեն բանակցություններ են սկսվել Թուրքիայի, Վրաստանի, Քրդստանի, Իրանի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների մեր հայրենակիցների հետ, իսկ Կարո Փայլանը և Սելին Դողանը համաձայնություն են տվել։ Նշենք, որ ասոցիացիայի ղեկավարը 1996-ից գործող՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներին միավորող ակումբի նախագահ Վարդան Պետրոսյանն է»: