Իրանը կարևորում է ԻԼԻՊ-ից հետո Իրաքի վերակառուցման գործում մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84243-Իրանը_կարևորում_է_ԻԼԻՊ_ից_հետո_Իրաքի_վերակառուցման_գործում_մասնակցությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը Քուվեյթ է մեկնել ՝ Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գլխավորում է քաղաքական ու տնտեսական պատվիրակություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 08:33 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է ԻԼԻՊ-ից հետո Իրաքի վերակառուցման գործում մասնակցությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը Քուվեյթ է մեկնել ՝ Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գլխավորում է քաղաքական ու տնտեսական պատվիրակություն:

Աշխարհի ավելի քան 70 երկրի  քաղաքական պաշտոնատարներ, առևտրականներ ու բանկային ոլորտի ակտիվիստներ մասնակցել են Քուվեյթում գումարված եռօրյա համաժողովին: Իրանն ավելի վաղ ևս դեր է ունեցել Իրաքի վերակառուցման գործում: Անցյալ տարիներին էլեկտրացանցի զարգացման, էներգիայի փոխադրման ոլորտներում, նաև սրբավայրերի ուխտագնացության ոլորտներում Իրանն օգնել է Իրաքին: 

Հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները, Իրանն առանցքային դեր է ունեցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և Իրաքն այդ խմբից ազատագրելու գործում: Այս բաղադրիչները, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի դերակատարության մեծացումը,  տարբեր պայմաններ են ստեղծել երկու երկրի միջև համագործակցության համար:  

Անդրադառնալով այն փաստին, որ Իրանը եղել է Իրաքի կառավարության ու ժողովրդի կողքին ՝ ԻԼԻՊ-ի և թաքֆիրական այլ խմբերի դեմ պայքարի հարցում և այդ երկրի վերակառուցման գործում, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանը մի երկիր է , որը կատարել է վերակառուցման նախկին համագումարներում իր ստանձած հանձնառություններին և այս փուլում ևս ամբողջ կարողությամբ պատրաստ է մասնակցել Իրաքի վերակառուցմանն ու զարգացմանը և լինել Բաղդադի կառավարության ու ժողովրդի կողքին»:

Պատերազմից հետո վերակառուցումը  կարևոր դեր ունի ճգնաժամերի վերադարձը կանխելու գործում: Վերակառուցման աշխատանքներին մասնակցությունն իրականանում է նաև մշակութային ու կրոնական ընդհանուր շահերի շրջանակում: ԻԼԻՊ-ից հետո Իրաքի վերկառուցումը ևս բարդ գործընթաց է, որն ուղղորդվում է տարբեր նպատակներով ու դրդապատճառներով: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդ միջազգային քայլը նշանակալի է երկու առումներով:

Առաջինը ՝ դա արվում է պատերազմի հետևանքով երկրում ավերված ենթակառուցվածքները վերակառուցելու և ժողովրդի կենցաղային պայմանները բարելավելու նպատակով : Իսկ երկրորդը ՝ ԻԼԻՊ-ից հետո Իրաքին ու տարածաշրջանին անվտանգության ու կայունության վերադարձի նշանակությունն է: Իրաքի վերակառուցումն ամեն դեպում հնարավորություն է ԻԼԻՊ-ի կողմից այդ երկրին պարտադրված ավերածությունների մի մասը հատուցելու գործընթացին թափ հաղորդելու համար: Թեև հնարավոր չէ այդ երկրում ԻԼԻՊ-ի հասցրած որոշ մշակութային վնասները փոխհատուցել: Իհարկե պետք չէ մոռանալ, որ Իրաքում ավերածությունների մի մասը  ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիայի քայլերի հետևանքները: Վերջին տվյալների համաձայն, այլ կոալիցիան Իրաքին 45 միլիարդ դոլարի վնաս է պատճառել:

Wall Street Journal օրաթերթը գրել է.«Համաշխարհային բանկի և Բաղդադի կառավարության գնահատականները պարզել են, որ ամերիկյան կոալիցիայի տեղաշարժերի հետևանքով, տուժել են այդ երկրի ենթակառույցների մեծ մասը: Տուժել են դպրոցներ, էլեկտրակայաններ ու ռազմական կենտրոններ: