Միջազգային կազմակերպությունները դատապարտում են Իսրայելի ոճրագործությունները պաղեստինցի մանուկների դեմ
Պաղեստինի ինքնավար վարչակազմի վարչապետի ԶԼՄ-ների ու ռազմավարական հարաբերությունների գրասենյակի ղեկավարը կարևորել է Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին դատական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Ջամալ Դեջանին, քննադատելով վերջերս Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ կատարված ոճրագործությունները, միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել այդ ռեժիմին` օդային հարձակումների հետևանքով պաղեստինցի մանուկներին սպանելու համար:
Դաջանին անդրարձել է Գազայի հատվածի շրջապատման հետևանքով այնտեղ բնակվող պաղեստինցիների կրած տառապանքներին, հավելելով.-«2005 թվականից ի վեր, առնվազն 1000 պաղեստիցի մանուկ է նահատակվել Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հարձակումների հետևանքով»: Սա այն դեպքում , երբ Երուսաղեմի ինթիֆադայի մեկնարկից ի վեր, ավելի քան 200 պաղեստինցի, ներառյալ մանուկներ ,նահատկվել են Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր տարածքներում, Գազայի հատվածում և Երուսաղեմում:
Վերջին ամիսներին Իսրայելի զորայինների կողից սպանված, վիրավորված կամ գերևարված պաղեստինցի մանուկների թիվը ավելացել է:
Սիոնիստական ռեժիմի կողմից կատարված սարսափելի ոճրագործությունների մասին միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցները մեծ զայրույթի ու ատելության ալիք են առաջացրել միջազգային հանրության շրջանում և աշխարհի հանրայիան կարծիքը սպասում է, որ շուտով Սիոնիստական ռեժիմի ոճրագործ ղեկավրները դատական պատասխանատվության կենթարկվեն միջազգային ատյաններում:
Անկասկած Սիոնիստական ռեժիմի քայլերը վկայում են մարդկության դեմ ոճրագործության և ցեղասպանության մասին և վերջին տարիներին Իսրայելի կողմիցիրականացված ոճրագործությունները, հատկապես Գազայի դեմ հրահրված պատերազմի ընթացքում այդ ռեժիմի վայրագ հարձակումները, խիստ վիրավորել են միջազգային հանրության խիղճը:
Մարդկային չափանիշերի և պաղեստինցիների իրավունքների ոտնահարման ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից վերցրած քայլերը, ավելի քան երբևէ, համաշխարհային հանրության համար բացահայտել են այդ ռեժիմի հակամարդկային բնույթը: Սիոնիստական ռեժիմի վարքերը վկայում են, որ այդ զավթիչ ռեժիմի ոճրագործությունները չափ ու սահման չունեն և ռեժիմն արևմտյան պետությունների հովանավորության ներքո անարգել շարունակում է իր ոճրագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ:
Սիոնիստական ռեժիմը միակն է աշխարհում, որ հակառակ միջազգային օրենքների, ձերբակալում, դատապարտում և տարբեր ձևերով խոշտանգում է մանուկներին: Պաղեստինցիներին կոտորելը դարձել է առօրյա խնդիր և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների մշակույթի մի մասն է կազմում: Ամեն օր լուրեր են հրապարակվում Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցի մանուկների ու երիտասարդների դեմ գործադրվող բռնությունների ու նրանց սպանությունների վերաբերյալ: Երուսաղեմը զավթող ռեժիմի կողմից պաղեստինցի մանուկների ու երիտասարդների դեմ կիրառվող բռնարարքները հակասում են միջազգային օրենքներին, հատկապես մանուկների իրավունքների կոնվենցիայի 16-րդ հոդվածին:
Ի դեպ, Սիոնիստական ռեժիմի հանդեպ ՄԱԿ-ի որդեգրած կրավորական քաղաքականությանը զուգահեռ և համաշխարհային պահանջներին դեմ գնալով , ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերջերս հրաժարվել է Սիոնիստական ռեժիմին ներառել մանուկների իրավունքները ոտնահարող ռեժիմների ցանկում:
Պաղեստինցիների հատկապես մանուկների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների շարունակականությունը և ՄԱԿ-ի կողմից այդ ոճրագործությունների կապակցությամբ միայն տվյալներ հրապարակելով կամ բանավոր նկատողությոններ անելով սահմանափակվելը, պատճառ են դարձել , որ միջազգային հանրությունն ամեն օր ականատես լինի այդ ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող ոճրագործությունների շարունակմանը: