Ոստիկանությունը Բենիամին Նեթանյահուի դեմ մեղադրանքներ է ներկայացնել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84297-Ոստիկանությունը_Բենիամին_Նեթանյահուի_դեմ_մեղադրանքներ_է_ներկայացնել
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունն այդ ռեժիմի դատախազից պաշտոնապես պահանջել է մեղադրանք առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 14:40 Asia/Tehran
  • Ոստիկանությունը Բենիամին Նեթանյահուի դեմ մեղադրանքներ է ներկայացնել

Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունն այդ ռեժիմի դատախազից պաշտոնապես պահանջել է մեղադրանք առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:

Չնայած լրատվամիջոցներն ու արևմտյան կառավարությունները  փորձում են Սիոնիստական ռեժիմին ներկայացնել որպես ժողովրդավարական ռեժիմ, սակայն Բենիամին Նեթանյահուի երկարատև վարչապետության շրջանը վկայում է օկուպացված տարածքներում  բռնապետական ռեժիմի գոյության մասին:

Նեթանյահուն Իսրայելում վարչապետ է եղել երկու անգամ: Առաջին անգամ  նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1999թթ.-ին: Երկրորդ անգամ նշանակվել է  2009 թ. մարտին: Վերջին 22 տարիների ընթացքում, Բենիամին Նեթանյահուն ընդհանոէր առմամբ 12 տարի զբաղեցրել է Սիոնիստական վարչակարգի վարչապետը:

Վարչապետության երկու ժամանակշրջաններում Նեթանյահուն մեղադրվել է  կոռուպցիայի մեջ: Վարչապետության առաջին շրջանում  Նեթանյահուն արդարացվել է կոռուպցիայի մեղադրանքներից, սակայն այժմ նա ունի չորս կոռուպցիոն գործ: Նեթանյահուն ու նրա կինը Սառան, մեղադրվում են թանկարժեք նվերներ  ստանալու մեջ: Երկրորդ գործով, նրան կասկածում «Յիդիոեթ Ահարոնոտ» թերթի հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ գործարք կնքելու փորձի մեջ: Մեկ այլ գործ առնչվում է Գերմանիայից սուզանավեր գնելու դիմաց կաշառք վերցնելուն, իսկ չորրորդ դեպքը կապված է կապի նախարարությունում խախտումների հետ:

Իսրայելական ոստիկանությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ երկու կոռուպցիոն գործերով մեղադրանքներ է ներկայացնել: Նեթանյահուն 2016 թ-ի դեկտեմբերից  յոթ անգամ հարցաքննության է ենթարկվել կոռուպցիայի մեղադրանքով: Իսրայելի ոստիկանությունը Նեթանյահուի ստացած կաշառքը  մոտ 200 հազար դոլար է գնահատել:

Նեթանյահուի փաստաբանները կոչ են արել դադարեցնել կամ հետաձգել նրա գործը: Այս խնդրանքի պատճառը  Սիրիայի սահմանում Սիոնիստական ռեժիմի լարվածությունն է հայտարարվել: 

Իսրայելի ոստիկանությունը համաձայն չէ այս խնդրանքին, քանի որ Նեթանյահուի նկատմամբ օկուպացված տարածքներում հանրահավաքները կտրուկ աճել են:

ُՍիոնիստական ռեժիմի հարցերով փորձագետ Վահեեդ Մենթանեն կարծում է, որ Նեթանյահուի համար կա  չորս հնարավոր տարբերակ: Առաջինն այն է, որ Նեթանյահուն կարդարացվի:   Երկրորդ, նա մեղավոր կճանաչվի սակայն չի հրաժարվի իր պաշտոնից: Երրորդ, Նեթանյահուն մեղավոր կճանաչվի, սակայն  Լիքուդ կուսակցության խնդրանքով, արտահերթ ընտրություններ կանցկացեն: Վերջապես, ամենայն հավանականությամբ, Նեթանյահուն ներողություն կխնդրի և ցածր տուգանք վճարելոըց հետո, կշարունակի պաշտոնավարել:

Հնարավոր է որ նա արդարացվի դատարանում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:

Այս դեպքում Նեթանյահուն  կարժանանա Իսրայելի  նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի ճակատագրին:

Այժմ սպասվում է, որ Լիքուդ կուսակցությունը Բենիամին Նեթանյահուին ստիպի հրաժարվել վարչապետի պաշտոնից եվ օկուպացված տարածքներում վաղաժամկետ ընտրություններ անցկացնի:

Այնուամենայնիվ,  Իսրայելում դատական գործերը տարիներ են տևում: Այնպես որ, չնայած Իսրայելի դատախազը կոռուպցիայի մեղադրանքով 2009 թվականին Օլմերթի դեմ հայց էր ներկայացրել, սակայն, յոթ տարի անց, 2016 թվականին, նա դատապարտվեց 19 ամիս ազատազրկման: