ԱՄՆ և Իսրայել՝ Սիրիան ապակայունացնող աղբյուրներ
Սիրիայի բանակի կողմից իսրայելական Ֆ-16 կործանիչը խոցվելուց շուրջ մեկ շաբաթ անց, Սիոնիստական ռեժիմին աջակցման շրջանակներում, ԱՄՆ պատասխանատուները հայտարարեցին, որ տարածաշրջանի անկայունությունը բխում է Սիրիայում ԻԻՀ-ի ներկայությունից:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թլիերսոնը, Աման քաղաքում Հորդանանի ԱԳ նախարար Իմեն Ալ-Սաֆդին և ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին չորեքշաբթի օրը կայացած մամլո համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են, որ Սիրիայի անկայունության պատճառը Իրանի ներկայությունն է և այդ երկիրը պետք է իր ուժերը դուրս բերի Սիրիայից:
Գոլանի օկուպացված շրջանում 2018թ. փետրվարի 10-ին իսրայելական կործանիչի խոցմամբ, Սիրիայի հավասարությունները փոփոխության ենթարկվեցին , ինչը Սիոնիստական ռեժիմին ու նրա աջակիցներին հղում էր այս պատգամը, որ ավարտվել է սիրիացիների դիրքերի վրա միակողմանի հարձակումներ իրականացնելու ժամանակաշրջանը և ցակացած բացասական քայլ արաժանի հակահարված կստանա: Իսրայելի կողմից Սիրիայի վրա գործադրված բազում հարձակումները և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Սիրիայում ԱՄՆ-ի հանելուկային դերակատարությունը տարածաշրջանի ու Սիրիայի անկայունության պատճառներն են համարվում: Սիրիայում ԱՄՆ-ի անօրինական ներկայությունը և սիոնիստների քայլերին ցուցաբերած աջակցությունը պատճառ են դարձել, որ շարունակվի ահաբեկիչների գոյությունը:
Իրանը Բաշար Ասադի կառավարության պաշտոնական խնդրանքով ներկա է Սիրիայում և պատերազմում է այն ահաբեկիչների դեմ, որոնց դեմ պատերազմելու պատրվակով էր ԱՄՆ-ն կոալիցիա կազմել: Այս ոլորտում ԱՄՆ-ի քաղաքականությունները անորոշ են: Երեքշաբթի օրը, ԱՄՆ-ի հակաիլիպական կոալիցիայի ԱԳ նախարարների Քուվեյթում անցկացված նիստում, Կատարի ԱԳ նախարտար Մոհամմեդ Աբդոլռահմար Ալե Սանին ասել է.«ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիան ոչ մի քայլ չի վերցրել այդ խմբի ֆինանսական աղբյուրները ոչնչացնելու համար և ցավոք այս կոալիցիայի մի շարք դիրքորոշումները չեն որդեգրվել հաշվի առնելով ահաբեկչության երևույթի հիմնական պատճառները ու տարածաշրջանում նրանց գործունեության հետևանքները»:
Եթե ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիան ահաբեկչության դեմ պայքարում իրական դերակատարություն ունեցած լիներ, այսօր տարածաշրջանն ու Սիրիան առավել կայուն կլինեին: Սիրիայի ճգնաժամից անցնում է շուրջ 7 տարի և առկա իրավիճակը խսսում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապակայունացնող դերակատարության մասին: Երբ Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցները խստացնում էին ճնշումներն ահաբեկիչների վրա, ԱՄՆ-ն գործի էր անցնում՝ ահաբեկիչների ազդեցության բացը լրացնելու համար: Որպես օրինակ, Սիրիայի հյուսիսային ու արևելյան շրջաններում ԻԼԻՊ-ի կործանման համար գործադրվող ջանքերի գագաթնակետին ԱՄՆ-ն փաստորեն որպես օգնական ուժ համագործակցում էր ԻԼԻՊ-ի գործակալների հետ:
Հետևաբար այն ամենը ինչ այսօր համարվում է Սիրիայի ու Միջին Արևելքի տարածաշրջանի ապակայունացման աղբյուրը, ոչ թե Սիրիայում ու Իրաքում Իրանի օրինական ներկայությունն է, այլ Սիրիայի խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մոտեցումը, ովքեր իրարահաջորդ հարձակումներով սպառնում են Սիրիայի կայունությանն ու անվտանգությանը: Սիրիայում տարբեր բազաներ ստեղծելու հարցում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերը, Աիրիայի հյուսիսային շրջաններում տեղական ուժ ստեղծելու համար գործադրվող ջանքերը, քիմիական զենք կիրառելու մեջ Դամասկոսին կեղծ մեղադրանք ներկայացնելու սցենարը և այդ կարգի այլ քայլեր իրագործվում են Սիրիայի խնդրի նկտմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունների շրջանակներում, որոնք, այդ երկրի կայունացման նպատակով Դամասկոսի հետ համագործակցող երկրների, այդ թվում՝ Իրանի ու ՌԴ-ի կողմից գործադրվող ջանքերի հակառակ կողմն են: