Իրանը Կենտրոնական Ասիա մուտք գործելու Հնդկաստանի դարպասը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84375-Իրանը_Կենտրոնական_Ասիա_մուտք_գործելու_Հնդկաստանի_դարպասը
Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի հրավերով Հնդկաստան է այցելել: Նախագահ Ռոհանիի այցը Հնդկաստան տևելու է երեք օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 13:56 Asia/Tehran
  • Իրանը Կենտրոնական Ասիա մուտք գործելու Հնդկաստանի դարպասը

Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի հրավերով Հնդկաստան է այցելել: Նախագահ Ռոհանիի այցը Հնդկաստան տևելու է երեք օր:

Նախքան Հնդկաստան մեկնելը կայացած մամլո ասուլիսում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրան-Հնդկաստան հարաբերությունները կարևոր են երկու երկրի համար»: Իրանի նախագահն ավելացրել է.«Իրան-Հնդկաստան հարաբերություններում առկա կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտի և Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի միոցով Աֆղանստանին ու Կենտրոնական Ասիային միացնելն է»:

Մշակութային ու գիտական ընդհանրությունների բերումով, Իրանը և Հնդկաստանը պատմական լավ հարաբերություններ ունեն: Պարսից լեզուն դարեր շարունակ եղել է Հնդկական ենթամայրցամաքում տարածված լեզու, ուստի կարևոր դեր է ունեցել երկու երկրի քաղաքական ու տնտեսական հարաբերություններում: Մշակութային ընդհանրություններոի բերումով, Իրանի նախագահը նախ այցելելու է Թելենգանայ նահանգի Հեյդարաբադ քաղաք, որտեղ հանդիպելու է շրջանի և Հնդկաստանի հարավային մասի մուսուլմանների հետ: 

Իրանն ու Հնդկաստանն ունեն մշակութային հարաբերություններ : Երկու երկրի քաղաքակրթական անցյալի հաշվին, Իրանի և Հնդկաստանի հարաբերությունները դեպի ռազմավարական կապեր են տանում: Իրանի Չաբահարի նավահանգստը հանդիսանում է Թեհրանի և Նոր Դելիի ռազմավարական համագործակցության անցակետը : Չաբահարը միացնում է «Արևելք-արևմուտք» և «Հյուսիս-հարավ» տարանցիկ ճանապարահները և աշխարհագրական այդ զգայուն դիրքը Հնդկաստանին մղել է Իրանի հետ երկարատև համագործակցության կողմը:

Հնդկաստանը Չաբահարի նավահանգստի միջոցով Աֆղանստանին ու Կենտրոնական Ասիային է միանում : Այս միջանցքը կարևոր դեր ունի էներգիայի ոլորտինում Հնդկաստանի ն ապահովելու գործում: Հնդկաստանի համար էներգետիկ անվտանգությունը կենսական նշանակություն ունի: Ուստի իր առևտրական հարաբերություններում բազմազանություն մտցնելու նպատակով, Դելին ներդրումներ է կատարել Չաբահարում և ցանկանում է զարգացնել այդ հարաբերությունները: Այդ շրջանակում 2016 թվականի մայիսին Հնդկաստանի Իրան այցելության շրջանակում, էներգետիկ , տրանսպորտային ու այլ ոլորտների համագործակցության 12 համաձայնագրեր են ստորագրվել, որոնցից մեկը վերաբերում է Չաբահարի նահատակ Բեհեշթիի անվան նավահանգստում Հնդկաստանի մասնակցությանը:

Չաբահարի նավահանգիստը 8.5 միլիոն տոննա ապրանքի տարանցման ու բեռնավորման կարողություն ունի: Այդ թիվը հասնելու է 15 միլիոն տոննայի: Դա վկայում է որպես Կենտրոնական Ասիայի ու ԱՊՀ երկրներ Հնդկաստանի հասանելիության կամուրջը համարվող Չաբահարի նավահանգստի նշանակության  մասին: Չաբահարի նախագիծը կրկնապատկել է Հնդկաստանի համար ԻԻՀ-ի հետ համագործակցության նշանակությունը:

Հնդկաստանը փորձում է «Միջին Արևելք» խողովակագիծ կառուցել, որն ըստ հնդիկ դիվանագետների, էական է լինելու Հնդկաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորման համար: Այս հարցը լինելու է ԻԻՀ-ի նախագահի և հնդկաստանի վարչապետի հանդիպման օրակարգում: Հնդկաստանի ազգային օրվա առիթով այդ երկրում Իրանի դեսպան Ղոլամռեզա Անսարին ասել է.«Խողովակագծի զարգացման ոլորտի նախագծերը բխում են ոչ միայն երկու երկրի, այլև տարածաշրջանի շահերից»: Թեհրան-Դելի հարաբերությունների ներկա մակարդակը ցույց է տալիս, որ դա ընթանում է դրական ու ճիշտ ուղղությամբ :