Նոր փուլ՝ Իրան- Հնդկաստան հարաբերություններում
Շաբաթ առավոտյան, Հնդկաստանի նախագահը և վարչապետը մայրաքաղաք Նոր Դելհիում պաշտոնապես դիմավորել են Իրանի նախագահին:
ԻԻՀ նախագահի Հնդկաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի ընթացում կարևոր բանակցություններ են ընթացել երկու երկրի պաշտոնատարների միջև: Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է առևտրական և տնտեսական համագործակցության 15 պայմանագիր:
Այս համաձայնագրերը և բարձր մակարդակի բանակցությունները վկայում են այն մասին, որ Թեհրանի և Նոր Դեհլիի հարաբերությունները հիմնված են երկու կողմերի կարիքների ու տարածաշրջանային շահերի վրա:
Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Հնդկաստանը քայլում է զարգացման և բարգավաճման ուղղությամբ և վճռական է ընդլայնել իր համագործակցություններն այդ նպատակին հասնելու համար:
Միջազգային հարաբերությունների փորձագետ և համալսարանի դասախոս Նոզար Շաֆիեին ասում է.«Հնդկաստանն աշխարհում չորրորդ խոշորագույն տնտեսությունն է: Հնդկաստանը նաև աշխարհում արտասահմանյան ներդրումների ներգրավման առաջին հինգ երկրներից է: Այդ երկրի անկախությունից հետո մենք առաջին անգամ տեսանք Նեհրուիզմի և իդեալիզմի իրականացումն այդ երկրում: Իսկ այսօր մենք ականատես ենք իրականության և պրագմատիզմի փաստերի հիման վրա այդ երկրում ընթացող զարգացումները»:
Անցյալ տարի Իրանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունները ազդվեցին որոշ տարածաշրջանային և միջազգային գործոններից, ինչի արդյունքում դրանցում աճ չարձանագրվեց: Սա կարելի է տեսնել էներգետիկ ոլորտում և «Խաղաղության գիծ» կոչվող խողովակաշարի դեպքում, որը պետք է իրանական գազը Պակիստանի տարածքով հասցնի Հնդկաստան:
Խաղաղության խողովակաշարի գործադրմամբ, Հնդկաստանն ըստ երևույթին, երկու խնդիր ունի . առաջինը Պակիստանն է ու մյուսը ամերիկացիները:
Սակայն իրականությունն այն է, որ Հնդկաստանը հուսալի էներգիայի կարիք ունի: Հնդկաստանը իր տնտեսությունը զարգացնելու համար ունի հյուսիս-հարավ միջանցքի կարիքը, որով կկարողանա հացահատիկ արտահանել:
Այս առումով, այլընտրանքային տարբերակները, ինչպիսիք են՝ ԹԱՓԻ խողովակաշարը, որը գտնվում է քննարկման փուլում և պահանջում է քառակողմ գործընկերություն, ներառյալ՝ Թուրքմենստանը, Աֆղանստանը, Պակիստանը և Հնդկաստանը: Այս նախագիծը հեշտ չէ իրականացնել, հաշվի առնելով Պակիստանի և Հնդկաստանի լարված հարաբերությունները: Իսկ Իրանը, բացի իր ռազմավարական դիրքերից, կարող է ապահովել էներգիայի մատակարարումը և տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը բոլոր երկրների, այդ թվում Հնդկաստանի համար: Իրանը նաև ապացուցել է իր դերը ահաբեկչության դեմ պայքարում:
Հետևաբար, Իրանի ու Հնդկաստանի միջեև հարաբերությունների կարևորությունը պետք է դիտարկել տարածաշրջանի երկու անկախ պետությունների համատեքստում, որոնց հարաբերությունները ռազմավարական են:
Իրանի և Հնդկաստանի միջև տարանցիկ ճանապարհների ոլորտում կայացած համաձայնագիրը և Չաբահարի նավահանգստի պոտենցիալների օգտագործումը վկայում է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների առանձնահատկությունների մասին:
ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համոզված է, որ երբեմն հնարավոր է, որ երկու երկրները հեռու լինեն միմյանցից, բայց ընդհանուր շահեր ունեան: Այսպիսով, նրանք հեռու լինելով հանդերձ, մոտ են միմյանց: