Նոր փուլ՝ Իրան- Հնդկաստան հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84501-Նոր_փուլ_Իրան_Հնդկաստան_հարաբերություններում
Շաբաթ առավոտյան, Հնդկաստանի նախագահը և վարչապետը մայրաքաղաք Նոր Դելհիում պաշտոնապես դիմավորել են Իրանի նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 08:31 Asia/Tehran

Շաբաթ առավոտյան, Հնդկաստանի նախագահը և վարչապետը մայրաքաղաք Նոր Դելհիում պաշտոնապես դիմավորել են Իրանի նախագահին:

ԻԻՀ նախագահի Հնդկաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի ընթացում կարևոր բանակցություններ են ընթացել երկու երկրի պաշտոնատարների միջև: Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է առևտրական և տնտեսական համագործակցության 15 պայմանագիր:

Այս համաձայնագրերը և բարձր մակարդակի բանակցությունները վկայում են այն մասին, որ Թեհրանի և Նոր Դեհլիի   հարաբերությունները հիմնված են երկու կողմերի կարիքների ու տարածաշրջանային շահերի վրա:

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Հնդկաստանը քայլում է զարգացման և բարգավաճման ուղղությամբ և վճռական է ընդլայնել  իր համագործակցություններն այդ նպատակին հասնելու համար: 

Միջազգային հարաբերությունների փորձագետ և համալսարանի դասախոս Նոզար Շաֆիեին ասում է.«Հնդկաստանն աշխարհում չորրորդ խոշորագույն տնտեսությունն է: Հնդկաստանը նաև աշխարհում արտասահմանյան ներդրումների ներգրավման առաջին հինգ երկրներից է: Այդ երկրի անկախությունից հետո մենք առաջին անգամ տեսանք Նեհրուիզմի և իդեալիզմի իրականացումն այդ երկրում: Իսկ այսօր մենք ականատես ենք  իրականության և պրագմատիզմի փաստերի հիման վրա այդ երկրում ընթացող զարգացումները»: 

Անցյալ տարի Իրանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունները ազդվեցին որոշ տարածաշրջանային և միջազգային գործոններից, ինչի արդյունքում դրանցում աճ չարձանագրվեց: Սա կարելի է տեսնել էներգետիկ ոլորտում և «Խաղաղության գիծ» կոչվող խողովակաշարի դեպքում, որը պետք է իրանական գազը Պակիստանի տարածքով հասցնի Հնդկաստան:

Խաղաղության խողովակաշարի գործադրմամբ, Հնդկաստանն ըստ երևույթին, երկու խնդիր ունի . առաջինը Պակիստանն է ու մյուսը ամերիկացիները:

Սակայն իրականությունն այն է, որ Հնդկաստանը հուսալի էներգիայի կարիք ունի: Հնդկաստանը իր տնտեսությունը զարգացնելու համար ունի հյուսիս-հարավ միջանցքի կարիքը, որով կկարողանա հացահատիկ  արտահանել: 

Այս առումով, այլընտրանքային տարբերակները, ինչպիսիք են՝ ԹԱՓԻ խողովակաշարը, որը գտնվում է քննարկման փուլում  և պահանջում է քառակողմ գործընկերություն, ներառյալ՝ Թուրքմենստանը, Աֆղանստանը, Պակիստանը և Հնդկաստանը: Այս նախագիծը հեշտ չէ իրականացնել, հաշվի առնելով Պակիստանի և  Հնդկաստանի լարված հարաբերությունները: Իսկ Իրանը, բացի իր ռազմավարական դիրքերից,  կարող է ապահովել էներգիայի մատակարարումը և տարածաշրջանի կայունությունն ու  անվտանգությունը բոլոր երկրների, այդ թվում Հնդկաստանի համար: Իրանը նաև ապացուցել է իր դերը ահաբեկչության դեմ պայքարում:

Հետևաբար, Իրանի ու Հնդկաստանի միջեև հարաբերությունների կարևորությունը պետք է դիտարկել տարածաշրջանի երկու անկախ պետությունների համատեքստում, որոնց հարաբերությունները ռազմավարական են: 

Իրանի և Հնդկաստանի միջև տարանցիկ ճանապարհների ոլորտում կայացած համաձայնագիրը և Չաբահարի նավահանգստի պոտենցիալների օգտագործումը վկայում է  երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների առանձնահատկությունների մասին:

ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համոզված է, որ երբեմն հնարավոր է, որ երկու երկրները հեռու լինեն միմյանցից, բայց ընդհանուր շահեր ունեան: Այսպիսով, նրանք  հեռու լինելով հանդերձ, մոտ են միմյանց: