ՀԳՀԾ-ն` Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետով
ՀԳՀԾ-ի մասին Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայտարարությունն ապացուցեց, որ ԻԻՀ ուղեգիծը հիմնված է տրամաբանության, խոհեմության, փորձից օգտվելու և ԱՄՆ-ի նպատակները ճանաչելու վրա:
Կիրակի օրը հեղափոխական ու հավատացյալ ժողովրդի հետ Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ամերիկացիների և որոշ եվրոպական երկրների թշնամանքին, ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Մենք օտարներից կառչելու արդյունքը տեսել ենք ՀԳՀԾ-ի հարցում և միջուկային բանակցություններում նրանց վստահելով, ոչինչ չենք շահել»:
ԱՄՆ-ին Իրանի չվստահելը միան կարգախոս չէ, այլ հիմնված է անցյալի փորձի և ԱՄՆ-ի տիրակալական նկրտումների հանդեպ իրատեսական վերլուծության վրա:
ԱՄՆ-ի խափանարարությունների պատճառով ՀԳՀԾ-ն չի հաջողել իր նպատակների իրագործման հարցում, ինչը այս օրերին խիստ մտահոգություն է առաջացրել:
ՀԳՀԾ-ի իրագործումից 25 ամիս անց, բոլորի համար պարզվել է ԱՄՆ-ի ոչ-հանձնառու կեցվածքը, սակայն ԻԻՀ-ը մտադիր չէ իր ժամանակն ու էներգիան վատնել սին խոստումների համար: Իրանի ժողովրդի այսօրվա և վաղվա համար կարևորը հատկապես տնտեսական բաժիններում ներքին պոտենցիալներից օգտվելն է: Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել «Չպետք է ժամանակ վատնել երևակայական կետերի» վրա:
ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների, այդ թվում Ֆրանսիայի վերաբերմունքը վեր է միջուկային հարցից և նրանք արդեն անցնում են Իրանի պաշտպանական հարցերին, ինչը նշանակում է միջամտություն՝ Իրանին ներսից թուլացնելու նպատակով:
Միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքական հարցերի վերլուծաբան, դկտ. Մորադ Էնադին «Ջամե ջամ» օրաթերթում լույս տեսած հոդվածում ՀԳՀԾ-ն խեղելու ԱՄՆ-ի քայլերի վերլուծության մասին հոդվածում գրել է.«Չնայած Թրամփը ստորագրեց շրջափակումների ժամանակավոր չեղարկումը և չհրաժարվեց ՀԳՀԾ-ի համաձայնությունից, սակայն իր քայլերով աստիճանաբար այն անազդեցիկ դարձրեց: ՀԳՀԾ-ն ոչնչացնելու նպատակով Սպիտակ Տան և Կոնգրեսի սկսած պինգ-պոնգի խաղում, ԱՄՆ-ը գերադասեց ՀԳՀԾ-ից դուրս շրջափակումները խստացնելով, շարունակել շրջափակման ենթարկելու իր ռազմավարությունը»:
Հարց է ծագում թե արդյոք սա այն ամենն է ինչ ԱՄՆ-ն ուզում է Իրանից: Պատասխանն իհարկե պարզ է: ԱՄՆ-ը երազում է վերստին իշխել Իրանի ժողովրդին:
Սրանից մեկ ու կես տարի առաջ, ԻԻՀ մեծարգո առաջնորդը խորապես վերլուծելով այս հարցը, ասել էր.«ՀԳՀԾ-ն մեզ համար դարձավ օրինակ, փորձ: Նրանք առերես խոստումներ են տալիս, սիրաշահում են, իսկ գործնականում դավեր են նյութում , խափանարարություն են կատարում և կանխում են իրերի զարգացումը»:
Սակայն ԱՄՆ-ը փորձով պետք է իմանա, որ ԻԻՀ-ը ընտրել է այն ուղին, որն ապահովում է իր ապագան ու շահերը և ՀԳՀԾ-ի հարցում հաշվի առնելով ԱՄՆ-ի սցենարները, դրանց համապատասխան քաղաքականություն է որդեգրելու: