Նոր բացահայտումներ՝ Իսրայելի կողմից Սիրիայի ահաբեկիչներին սպառազինելու հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84815-Նոր_բացահայտումներ_Իսրայելի_կողմից_Սիրիայի_ահաբեկիչներին_սպառազինելու_հարցում
Սիոնիստական Հաարեց օրաթերթը խոստովանել է, որ Իսրայելը սպառազինություն է առաքում Սիրիայի ահաբեկիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 14:29 Asia/Tehran
  • Նոր բացահայտումներ՝ Իսրայելի կողմից Սիրիայի ահաբեկիչներին սպառազինելու հարցում

Սիոնիստական Հաարեց օրաթերթը խոստովանել է, որ Իսրայելը սպառազինություն է առաքում Սիրիայի ահաբեկիչներին:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայում վիրավորված ավելի քան 1400 ահաբեկիչներ, բուժվել են Իսրայելի հիվանդանոցներում:

Բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սիոնիստական ռեժիմը մշտապես աջակցել է Սիրիայի թաքֆիրական ահաբեկիչներին և նույնիսկ վիրավորված ահաբեկիչները բուժվել են օկուպացված Պաղեստինի հիվանդանոցներում:

Սիոնիստական ռեժիմի կողմից  Սիրիայի դեմ կրկնվող օդային և հրթիռային հարձակումները, բացի այդ ռեժիմի ագրեսիվ բնույթը ցույց տալուց, կարող են մեկնաբանվել որպես  ռեժիմի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցություն:

Սիոնիստական ռեժիմի և արևմտյան դավադրության արդյունքում,  Սիրիան կանգնած է ներքին ճգնաժամի առաջ:

Այս դավադրությունների շրջանակներում Սիոնիստական ռեժիմն ու արևմտյան պետությունները, որոնք դեմ էին Բաշար Ասադի իշխանությանը, շահարկելով մի խումբ մարդկանց կողմից Սիրիայի կառավարության դեմ կազմակերպված բողոքի ակցիաները, փորձեցին ահաբեկիչներին  և ընդդիմադիրներին լոգիստական աջակցություն ցուցաբերելով, լարվածություն առաջացնել Սիրիայում:

Սակայն սիրիական բանակի ջախջախիչ հարվածների հետևանքով, թուլացել են արևմտյան կառավարությունների և որոշ արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի կողմից հովանավորվող Սիրիայի ահաբեկչական խմբերի դիրքերը:

Նման իրավիճակում, Սիոնիստական ռեժիմը ձգտում է ուժեղացնել ճնշումը Սիրիայի վրա, որպեսզի ահաբեկչական խմբերի համար  ենթահող ստեղծի՝ Սիրիայի ռազմավարական կենտրոնների դեմ հարձակումներ իրականացնելու համա«: 

Հետևաբար, այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումների սրումը և ԱՄՆ-ի ու արաբական որոշ պետությունների կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությանը ուժեղացումը, համարվում են ահաբեկիչներին տրվող արհեստական շնչառություն, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց նենգ կյանքը:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ այդ երկիրը հայտնվել է Սիոնիստական ռեժիմի և Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի հարձակումների թիրախում: Այն պայմաններում, երբ Սիրիայի Գոլանի տարածքը օկուպացվել է  Սիոնիստական ռեժիմի կողմից, այդ երկիրն ահաբեկիչների կողմից ևս հարձակման է ենթակվել: 

Այս հարցը բացահայտում է Սիրիայի դեմ ուղղված դավադրության խորությունը, որն ունի ռազմավարական դիրք և տարածաշրջանում դիմադրության հիմնական սյուներից մեկն է:

Այս ֆոնին, արևմտյան պետությունները, աջակցելով ահաբեկչական խմբերին, ավելի են ակտիվացրել իրենց դավադրական գործողությունները տարածաշրջանում, որպեսզի կարողանան այդ ձևով հովանավորել  Սիոնիստական ռեժիմին՝ իրենց իմպերիալիստական նպատակներին հասնելու համար: 

Նման պայմաններում մենք տեսնում ենք ահաբեկիչների և Սիոնիստական ռեժիմի միջև համագործակցության ընդլայնումը  և Սիրիայում նրանց հանցագործությունների ակտիվացումը :