Իրան-Եվրոպա քաղաքական նոր շփումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84877-Իրան_Եվրոպա_քաղաքական_նոր_շփումները
Թեհրանը հյուրընկալում է եվրոպական երկու երկրների պետայրերի: Երեքշաբթի օրը Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիտ Կագը ժամանել է Թեհրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 08:34 Asia/Tehran
  • Իրան-Եվրոպա քաղաքական նոր շփումները

Թեհրանը հյուրընկալում է եվրոպական երկու երկրների պետայրերի: Երեքշաբթի օրը Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիտ Կագը ժամանել է Թեհրան:

Միաժամանակ, Թեհրանում է նաև Իսպանիայի ԱԳ նախարարը: Ալֆոնսո Դաստիսի խոսքերով, ամրապնդելով իր տնտեսական հարաբերությունները, Մադրիդը զարգացնելու է Իրանի հետ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմները:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա օրերին Իրան է այցելելու:

Մյուս կողմից, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոնդոն՝ Իրան-Բրիտանիա քաղաքական երկխոսություններին մասնակցելու նպատակով: Էրաղչին հինգշաբթի օրը ելույթ է ունենալու Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում : 

Նման շփումները կարևոր են տարածաշրջանային ու միջազգային առումներով: Այսօր արդեն մեկ  տարի է անցնում ՀԳՀԾ-ն խափանելու Թրամփի քայլերից: Նա նաև փորձեր է անում ՝ Իրանի և եվրոպական երկրների միջև անջրպետը մեծացնելու համար : Թեև Եվրամիությունը ցույց է տվել, որ չի պատրաստվում Թրամփի պահանջների ազդեցության ներքո զրկվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շահերից, սակայն լուսանցքային հարցերում իր որդեգրած դիրքորոշումներում թափանցիկություն չի ցուցաբերում:

«Կարնեգի» ինստիտուտը հայտնել է, որ Իրանը մեծ հնարավորություն է Եվրոպայի համար , իսկ Եվրոպան չի ցանկանում կորցնել այդ հնարավորությունը: Ամեն դեպքում, չնայած տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման հարցում Իրանի մեծ դերի կարևորմանը, Եվրամիության որոշ երկրներ քայլում են ԱՄՆ-ի հետ համաքայլ և Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ներկայացնելու հարցում, նման կողմնորոշում են ընդունել:

Հակադարձելով Իրանի հրթիռային պաշտպանության ծրագրի հետ կապված Ֆրանսիայի և Բրիտանիայի մտահոգությանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այդ հայտարարությունները որակել է անտրամաբանական արդարացումներ, ասելով.«Իրանը մերժում է այդ անսկզբունքային կողմնորոշումը, դա անպատասխանատու քայլ գնահատելով»:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչին նաև ասել է , որ ՀԳՀԾ-ում Ամերիկային պահելու համար Դոնալդ Թրամփին լիազորություններ տալու որոշ եվրոպացիների միտքը սխալ է և դա անպայման հակառակ ազդեցություն է ունենալու:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է .«Եվրոպացիները պետք է դեմ գնան ԱՄՆ-ի կառավարության քայլերին, այդ թվում ՀԳՀԾ-ի տապալմանը, ինչպես այն պատժամիջոցներին, որոնք ակնկալում են Կոնգրեսից և զերծ մնան Իրանի պաշտպանական ուժի և տարածաշրջանում Իրանի ներկայության նման հարցերում ամերիկացիներին ձայնակցելուց , քանի որ մենք բացարձակապես չենք հանդուրժելու ԱՄՆ-ի բռնությունը և նրանց հետ եվրոպացիների համաձայնությունը»:

Ներկա պայմաններում թվում է, որ ՀԳՀԾ-ի եվրոպական որոշ կողմեր իրենց դիրքորոշումներում կասկածի են մատնվել , ինչը չի կարող օգնել Իրանի հետ հավասարակշռված հարաբերությունների հաստատմանը: