Էրդողանի պնդում է, որ Սիրիայի Աֆրին քաղաքը պետք է պաշարվի
Ռեջեբ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ այդ երկրի զինված ուժերը պետք է պաշարեն Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը այդ երկրի խորհրդարանի իշխող «Արդարադատության զարգացում» կուսակցության նիստում հայտարարել է, որ առաջիկա օրերին Թուրքիայի բանակը կպաշարի Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը:
2018թ. հունվարի 20-ին, Սիրիայի Աֆրին քաղաքում մեկնարկել է Թուրքիայի բանակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Պաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ Թուրքիայի այդ քայլը նշանակում է Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում: Սիրիայի կառավարությունից բացի, բազմաթիվ թուրքական կուսակցություններ, ներառյալ ընդդիմադիր կուսակցությունները և նույնիսկ տարածաշրջանային կառավարությունները, դեմ են արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:
Այնուամենայնիվ, Անկարայի կառավարությունը ընդգծում է գործողությունների շարունակման անհրաժեշտությունը:
Էրդողանը միշտ ընդգծել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները պետք է ընդլայնվեն: Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության նկատմամբ ընդդիմության պատճառով, թվում է, որ Անկարայի կառավարության պաշտոնատարները դիմել են է հակասական հայտարարությունների: Թուրքիայի արտգործնախարարը երկու շաբաթ առաջ հայտարարել էր որ եթե քուրդ զինյալները հեռանան Աֆրինից, ապա Թուրքիան իր զորքերը դուրս կբերի Սիրիայից: Սակայն վերջին օրերին Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում շարունակվող թուրքական ռազմական գործողությունների և Աֆրինի շրջափակման մասին:
Թուրքիայի հարցերով փորձագետներն ասում են. «Ներկա իրավիճակում, երկխոսությունն ու բանակցությունները պայմանավորվածության հասնելու լավագույն ճանապարհն է»:
Չնայած Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև տեղի ունեցած խորհրդակցություններին, թվում է, որ Թուրքիայի կառավարությունը դեմ է Սիրիայի քրդերի մասնակցությանը խաղաղության բանակցություններին:
Մինչդեռ Սիրիայի քրդերը այժմ վերահսկում են երկրի տարածքի մոտ 30 տոկոսը:
Այս առնչությամբ, Թուրքիայում Նիդեռլանդների նախկին դիվանագետ Նիկոլաս Վանդեմն ասել է.«Թուրքիայի կառավարությունը կտրականապես համաձայն չէ Ժնևում կամ Սոչիում կայանալիք ցանկացած գագաթաժողովի, սակայն դա կարող է ազդել սիրիացի քրդերի հետ սերտ կապեր ունեցող թուրք քրդերի զգացմունքների վրա»:
Թուրքիայում Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հոսեյն Բագչին ասել է.«Թուրքիայի հակառակության պատճառով, հնարավոր չէ համաժողովին քրդերի ներկայությունը: Եթե Իրանն էլ միանա Թուրքիային, ապա Ռուսաստանը կարող է նահանջել»:
Ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարության կողմից խաղաղության բանակցություններին քրդերի մասնակցության հակառակվելը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Սակայն, քրդերի հետ բանակցությունների դեպքում հնարավոր է, որ կողմերը համաձայնության հասնեն խաղաղության հաստատման շուրջ: