Սաուդցի նախարարը պարտվեց Իրանի դիվանագիտությանը
Եվրոպական երկրները ընդլայնում են Իրանի իսլամական հանրապետության հետ իրենց հարաբերությունները: Միևնույն ժամանակ, Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը հայտարարել է, որ Իրանի հետ համագործակցություն ծավելելով, մեծանալու է նաև այդ երկրի ներկայացրած վտանգը:
Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Եվրոպայի խորհրդարանի նիստում նա հայտարարել է.«Իրանի նկատմամբ Եվրոպայի քաղաքականությունը հակառակ էֆեկտ է ունեցել և հանգեցնելու է տարածաշրջանային հարցերին Իրանի միջամտության աճին»: Արաբիայի ԱԳ նախարարն, ում երկիրը Եմենի դեմ եռամյա պատերազմից ոչինչ չի շահել և հայտնվել է քննադատությունների թիրախում, հայտարարել է .«Թույլ չենք տալու, որպեսզի Իրանի և Հեզբոլլահի հետ կապեր ունեցող հուսիները հաղթեն Եմենում»:
Եվրոպայի խորհրդարանում Արաբիայի ԱԳ նախարարի ելույթում նորություններ չկային: Միայն կրկնվեցին Իրանի դեմ անցյալի անհիմն մեղադրանքները: Թերևս նորություն էր այն, որ սաուդցի նախարարը խոստովանեց, որ միջազգային բեմերում ԻԻՀ դիվանագիտությունը հաջողել է և Թեհրանը գրավիչ ե դարձել եվրոպացիների համար: Ադել Ալ-Ջոբայրը չի հանդուրժում Իրանի հետ եվրոպացիների տրամաբանական կապերը և դա այն դեպքում, երբ վերջին օրերին Թեհրանը հյուրընկալվել է Եվրոպական երկու երկրի ԱԳ նախարարների և իրանցի պետայրերի հետ ունեցած հանդիպումներում՝ Վերջիններս կարևորել են Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո ԻԻՀ-ի բարյացակամությունն ու կառուցողական կապերն ապացուցվելու արդյունքում, ճանապարհ հարթվեց Իրանի և եվրոպական երկրների համագործակցության համար: Համոզված լինելով, որ Իրանը կառուցողական դերակատարություն ունի տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման գործում, եվրոպական երկրների ղեկավարները ձգտում են Իրանի հետ համագործակցության, ինչը բխում է համաշխարհային անվտանգության ու խաղաղության շահերից:
Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի դերը, Սիրիայի յոթամյա ճգնաժամի կարգավորման քաղաքական լուծումներում Իրանի ակտիվ մասնակությունը և Եմենի եռամյա պատերազմին վերջ դնելը կարևորելը, անհերքելի փաստեր են և եվրոպական երկրներում սաուդցի նախարարի ելույթները չեն կարող որպես տարածաշրջանի խնդրի մի մաս, փոխել Արաբիայի կարգավիճակը: Բրիտանիայի գործող և նախկին պետայրերի հայտարարույունները և ԶԼՄ-ների հաղորդումները վկայում են այն մասին, որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Լոնդոն կատարելիք այցը բողոքի լայն ալիք է բարձրացրել: Բրիտանիայի վարչապետից պահանջում են չեղարկել սաուդցի գահաժառանգի այցն այդ երկիր: Գործին խառնվել են նաև Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները: Դա ի տես այն բանի, որ Արաբիան դրական դերակատարություն չունի և երկիրն ըստ էության, համարվում է Բահրեյնից ու Սիրիայից մինչև Եմեն, Ասիայի արևմուտքի ճգնաժամի գլխավոր պատճառը: Այդ կապակցությամբ, Բրիտանիայի միջազգային զարգացման նախկին նախարար Էնդրու Միչելն ասել է, որ Արաբիան Եմենում հայտնվել է նվաստացման ու իրական պարտության առջև: «Ներկա պայմանները ոչ միայն Եմենում ստորացնելու են Արաբիային, այլև Ռիադին ավելի են թուլացնելու տարածաշրջանի, մասնավորապես Իրանի հետ հարաբերություններում»:
Սա Արաբիայի այսօրվա իրականությունն է: Իսկ այդ երկրի ԱԳ նախարարի հռետորաբանությունը չի կարող Ռիադին դարձնել միջազգային հանրության կողմից վստահելի դերակատար: Չորեքշաբթի օրը Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը, Նիդերլանդների ԱԳ նախարար Զիգրիդ Կաագն ասել է .«Եվրամիությունը և Նիդերլանդները, որպես միության անդամ երկիր, վճռակամ են բոլոր ոլորտներում զարգացնել և խորացնել Իրանի իսլամական հանրապետության հետ իրենց հարաբերությունները»: