Երևանը չեղարկում է հայ-թուրքական արձանագրությունները
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
Մարտի 1-ին ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանը չեղարկում է 2009թ. Թուրքիայի հետ ստորագրած համաձայնագիրը:
Համաձայնագրի ստորագրմանը դեմ էր հայության զգալի մասը։ Այդ կապակցությամբ լիբանանահայ դիվանագետ Րաֆֆի Աշգարյանն ասել էր. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի կնքումը հայերի իրավունքների ոտնահարում է»:
Ներկայիս պայմաններում հայերի կողմից այդ արձանագրության չեղարկումը վկայում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ձախողման մասին:
Երևանի կողմից հայ-թուրքական արձանագրության չեղարկումը Թուրքիայի և տարածաշրջանի քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ 2008 թվականին՝ նախքան այդ համաձայնության կայացումը Թուրքիան փորձում էր այդ համաձայնագիրը գործիք դարձնել և ձևացնում էր, որ ձգտում է հարևանների հետ տարաձայնությունները կարգավորել և հաշտություն կնքել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների հետ: Սակայն այսօր մոռացության է մատնվել Շվեյցարիայում կնքած Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները նորմալացնելու մասին արձանագրությունը:
2009թ. Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը այդ արձանագրության վավերացումը պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, անտեսեց Ցյուրիխի համաձայնությունը: Հարց է ծագում, որ եթե Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը պիտի կապեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ապա ինչու ընդունեց հայկական կողմի հետ բանակցություն վարելու անհրաժեշտությունը:
Իհարկե 2010թ. ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անկարային մեղադրեց խաղաղության բանակցությունները տապալելու մեջ և առկախեց Ցյուրիխյան համաձայնագրի վավերացումը:
Հայ-թուրքական հարաբերությունները Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հակակշռի տակ են գտնվում, այնպես որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հենց սկզբում ինչ-որ միտում կար Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Նույն կերպ նպատակաուղղված էր նաև Արդարություն և զարգացում իշխող կուսակցության խաղաղության բանակցությունները ՔԲԿ-ի հետ, որը դադարեցվեց Էրդողանի կառավարության կողմից:
Հարևանների հետ տարաձայնությունները զրոյի հասցնելու քարոզչության թոհուբոհում՝ Իրաքի հետ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կասկածելի էր։ Թուրքիան Իրաքի ազգային ինքնիշխանությունը խախտելով և օդային հարձակումներով հարցականի տակ դրեց իր արտաքին քաղաքականության կերտող, ժամանակի արտգործնախարար՝ Ահմեդ Դավութօղլուի ստրատեգիան: