Թրամփը առևտրային պատերազմ սկսեց
Շաբաթների տևած բանավեճերից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց ալյումինի ու պողպատի ներմուծման սակագների բարձրացման հրամանագրերը:
Այդ որոշմամբ, 25 տոկոսով բարձրանալու է պողպատի և 10 տոկոսով՝ ալյումինի ներմուծման սակագինը: Միևնույն ժամանակ, որոշ երկրներ, այդ թվում՝ Կանադան ու Մեքսիկան, ժամանակավորապես ազատված են սակագների բարձրացման օրենքից: Նախքան հրամանագրերի ստորագրումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակագների բարձրացումը մեկնաբանել էր որպես ԱՄՆ ազգային անվտագության ապահովման, ԱՄՆ ներիքն արտադրության աջակցման ու աշխատավորների զբաղմունային հնարավորությունների պահպանման ուղղությամբ արվող քայլ:
Վերջին տարիների ընթացքում օրտար երկրներից էժան գներով պողպատե և ալյումինե թիթեղների ներմուծմամբ ԱՄՆ-ի մետաղաշինույան արդյունաբրությունը թուլացել է և ներկա դրությամբ ԱՄՆ-ի կարիքների ավելի քան կեսը ներմուծվում է այլ երկրներից: ԱՄՆ մետաղաշինության արդյունաբերության ոլորտում տասնյակ հազարավոր աշխատանքային առիթների վերացումից բացի, ԱՄՆ-ի զինեգործությունն էլ կախված է ներմուծումներից, մի խնդիր, որն ԱՄՆ կառավարությունը համարում է ազգային անվտագությանն սպառնացող անմիջական վտանգ: Այսդուհանդերձ Թրամփի կառավարության կողմից ԱՄՆ-ի մետաղաշինության արդյունաբերության պահպահման մասին որոշումը արժանացել է այդ երկրի առևտրական գործընկերների հակազդեցությանը: Նրանք հայտարարել են, որ ԱՄՆ-ից ներմուծվող պողպատի ու ալյումինի սակագների բաարձրացումից բացի բարձրացնելու են նաև այս երկրից ներմուծվող այլ ապրանքատեսակների սակագները: Որոշ կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ի ու նրա առևտրական գործըկներների միջև առևտրային պայքարի սրման դեպքում, շուրջ 6 մլն ամերիկացի աշխատավորներ տուժելու են այդ պայքարի հետևանքներից և դրանցից շատերը նույնիսկ կորցնելու են իրենց զբաղմունքը:
Միջազգային մասշտաբով, սկսած առևտրի համաշխարհային կազմակերպությունից, համաշխարհային բանկից ու ԱՄՀ-ից մինչև աշխարհի խոշոր տնտեսությունների ղեկավարները, առևտրային պատերազմի ավերիչ հետևանքների մասին նախազգուշացրել են Թրամփին: Այդ իրավիճակի պատճառած մտահոգությունները մտել են Սպիտակ Տուն: Աձդ պատճառով հրաժարական ներկայացրեց Թրամփի տնտեսական ավագ խորհրդական Գերի Քոհենը:
Այդուհանդերձ ԱՄՆ-ում ազգայնամետ շարժումը համոզված է, որ առանց ներքին արտադրության հզորացման ու ամերիկացի աշխատավորների պաշտպանության, ԱՄՆ-ն կորցնելու է իր տեղը որպես աշխարհի ամենամեծ տնեսություն, և Չինաստանը դառնալու է առաջատար: Մինչդեռ ազատ առևտրի կողմնակիցները նախազգուշացնում են, որ ԱՄՆ-ի կողմից միջազգային տնտեսական համակարգում առկա օրենքների խախտմամբ, ոչ միայն աշխարհը կներքաշվի առևտրային պատերազմների մեջ, այլև կարագանա ԱՄՆ-ի տնտեսական անկումը: Թե ի վերջո ո՞ւմ կանխատեսումները իրականություն կդառնան, կպարզվի ժամանակի ընթացքում: