Ադրբեջանի եւ Հայաստանի հյուսիսային հարևանի միջև ստորագրվել է անվտանգության համաձայնագիր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86445-Ադրբեջանի_եւ_Հայաստանի_հյուսիսային_հարևանի_միջև_ստորագրվել_է_անվտանգության_համաձայնագիր
Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ներկայությամբ ստորագրվել է Թբիլիսի-Բաքու երկկողմանի ռազմական համագործակցության ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 14:19 Asia/Tehran
  • Ադրբեջանի եւ Հայաստանի հյուսիսային հարևանի միջև ստորագրվել է անվտանգության համաձայնագիր

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ներկայությամբ ստորագրվել է Թբիլիսի-Բաքու երկկողմանի ռազմական համագործակցության ծրագիրը:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ Բաքվում ստորագրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը՝ 2018 թվականի համար:  Զաքիր Հասանովը երկկողմ անվտանգության և պաշտպանական համագործակցության համաձայնագիրը կարևոր  քայլ է բնութագրել:

Ադրբեջանի համագործակցությունը տարածաշրջանի ցանկացած երկրի՝ այդ թվում Վրաստանի հետ, արժանանում  է Հայաստանի բացասական վերաբերմունքին:

Սա ՀՀ կառավարության շրջանում այն տպավորությունն է ստեղծում, որ ցանկացած համագործակցություն կարող է խախտել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը:

Թբիլիսիի պետական պաշտոնյաները միշտ ընդգծել են, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Թբիլիսին ցանկանում է, որպեսզի խաղաղ ճանապարհով կարագավորվեն թշնամական պետությունների միջև բոլոր հարցերը:

Ադրբեջանը եւ Վրաստանը, բացի երկկողմ հարաբերություններից և սերտ ռազմական համագործակցությունից, նույնպես անցկացնում են եռակողմ ռազմական գագաթնաժողովներ Թուրքիայի հետ:

Այս կապակցությամբ ադրբեջանցի փորձագետ Օզիր Ջաֆարովն ասել է.«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը առաջին քայլն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նման կառույց ձևավորելու ուղղությամբ»:

Ռազմական հարցերով հայ փորձագետ Դավիթ Ջամալյանն ասել է. «Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմական համագործակցությունը չի կարելի համեմատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ և սա պարզապես ադրբեջանցի փորձագետի ընկալումների արդյունք է»:

Դավիթ Ջամալյանը հավելել է. «Վրաստանը փորձում է հետագայում ներգրավվել տարածաշրջանային համագործակցությունների նախաձեռնություններին, հետեւաբար բնական է, որ Թբիլիսին մտադիր է սերտ հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս հանգամանքներում անհանգստանալու պատճառ չենք տեսնում հատկապես, որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը և պետք է լրջորեն ամրապնդենք մեր պաշտպանունակությունը»: 

Պետք է ասել, որ Ադրբեջանի և  Վրաստանի համագործակցությունը, բացի հայկական կողմից, կարևոր նշանակություն ունի նաև Բաքվի կառավարության և Ադրբեջանի մուսուլման ժողովրդի համար: Մասնավորապես, Ադրբեջանի ածխաջրածինների արտահանումը Վրաստանից և Թուրքիայից դեպի համաշխարհային շուկաներ մեծապես կախված է էներգիայի փոխանցման երթուղիներից:

Վրաստանը, Ադրբեջանի էներգետիկ արտահանման հիմնական ուղին է և Բաքվի կառավարության շահերը միշտ էլ սերտաճած կլինեն Թբիլիսիի կառավարության շահերին և քաղաքականությանը: