Թեհրան-Բաքու հարաբերությունների զարգացումը
ԻԻՀ ֆինանսների նախարար Մասուդ Քարբասյանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մոստաֆաևի ներկայությամբ, երեքշաբթի օրը Թեհրանում մեկնարկել է Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը:
Չորեքշաբթի օրը, նիստի ավարտին, ստորագրվելու է համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Իրանը և Ադրբեջանը երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման մեծ պոտենցիալ ունեն: Ուստի երկու երկրի ղեկավարները փորձում են օգտվել համագործակցության հնարավորություններից: Իրանի իսլամական հանրապետության առևտրի, արդյունաբերության ու հանքերի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին ասել է .«Իրանը պատրաստ է երկու երկրի միջև արտոնյալ առևտրի համաձայնագիր կնքելու համար»:
Այդ համագործակցության կարևոր կողմերից մեկը Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի կատարելագործմամբ առևտրական տրանսպորտի բաժնի ակտիվացումն է: Նպատակը՝ Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից դեպի Ադրբեջան, Ռուսաստան, ապա Եվրոպայի հյուսիս ու արևմուտք ապրանքի տարանցումն է: Երկու երկրի համատեղ երկաթուղային նախագծերը լավ հնարավորություններ են ստեղծում: Իրանից Ադրբեջանի երկաթգծային նախագծերից է Ռաշթ-Աստարա երկաթուղին և Իրանի Աստարայի և Ադրբեջանի նույնանուն քաղաքի երկաթգծերի միացումը:
Գեոպոլիտիկական ու միջազգային հարցերի փորձագետ Ալի Վալիղոլիզադեն ասել է.«Իրանի ճանապարհն օգտվում է արևելք -արևմուտք և հակառակ ուղղություններով ճանապարհային պոտենցիալից: Դա կարող է նպաստել կենտրոնական Ասիայի և Ասիայի արևելքի հետ Ադրբեջանի ցամաքային կապի զարգացմանը»:
ԻԻՀ նախագահի համոզմամբ, Իրանը և Ադրբեջանը կարող են Ասիան ու Աֆրիկան հյուսիսային Եվրոպային կապող մայրուղի դառնալ :
Տարածաշրջանի բազմակողմանի համագործակցությունը կարող է ընդգծել այդ հարաբերությունների նշանակությունը: Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցությունը համարվում է տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության հաջող օրինակ: Այդ շրջանակում, չորեքշաբթի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը այցելել է Բաքու՝ Իրան-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան քառակողմ նիստին մասնակցելու նպատակով:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2017 թվականի նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Թեհրան կատարած այցի ժամանակ, անդրադառնալով երկու երկրի միջև խորը կապերին և համագործակցության զարգացման անհրաժեշտությանն ասել է.«Իրանը և Ադրբեջանը պետք է կրկնայի կամքով զարգացնեն տարբեր ոլորտներում հարաբերությունները: Հարավային Կովկասի երկրներից Ադրբեջանն ունենալով դեմոգրաֆիկ , ազգային , կրոնական ու մշակութային կոնսենսուս, համարվում է Իրանի հյուսիսային կարևոր հարևանը: Փորձագետների համոզմամբ, Իրանի և Ադրբեջանի միջև աշխարհագրական ու գեոպոլիտիկական կապերի շնորհիվ, երկկողմ համագործակցությունների խորացման ուղղությամբ գերազանց հնարավորություններ կան:
Կովկասի հարցերի փորձագետ ՝ Դկտ. Համիդ Ռեզա Ազիզին այդ համագործակցությունների նշանակության մասին ասել է .«Ասիայի կենտրոնական, Կովկասի և Ռուսաստանի շրջանը լավագույն հնարավորությունն ունի բազմակողմանի համագործակցության զարգացման համար »: