َԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոխանցման հետևանքները լրտեսական ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86647-َԱՄՆ_ի_արտաքին_քաղաքականության_փոխանցման_հետևանքները_լրտեսական_ղեկավարին
ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում մի շարք հարցեր է առաջացրել այդ երկրի արտաքին քաղաքականության գործընթացի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2018 14:31 Asia/Tehran

ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում մի շարք հարցեր է առաջացրել այդ երկրի արտաքին քաղաքականության գործընթացի վերաբերյալ:

Եթե Միացյալ Նահանգների Սենատը հաստատի Թրամփ որոշումը, ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնն կհանձնվի մի մարդու, ով մեկ տարի ղեկավարել է ԱՄՆ-ի լրտեսական կազմակերպությունը:

ԿՀՎ-ն աշխարհի ամենախոշոր և ամենատարածված հետախուզական և լրտեսական գործակալությունն է համարվում: Նման անձի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում, որը պատասխանատու է ԱՄՆ դիվանագիտության նպատակների առաջխաղացման համար, ամրապնդում է ԱՄՆ արտաքին քաղաքականության անվտանգությունը: Հատկապես որ Թրամփն ասել է. «Ես համակարծիք եմ Պոմպեոյի հետ»:

Թիլերսոնի աշխատանքը պետքարտուղարությունում արդեն ավարտված է և հիմա հերթը հասնել է Պամպեոին, որպեսզի կատարի անվտանգության պահանջների վերաբերյալ այդ երկրի կողմնորոշումները:

Անցյալ տարի Պոմպեոն, որպես ԿՀՎ-ի տնօրեն, բազմիցս կողմ ե արտահայտվել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի կոշտ կողմնորոշումներին: 

 Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաք Մաստերի նման Պոմպեոն ևս  պաշտպանում էր Հյուսիսային Կորեային ճնշելու քաղաքականությունը:

Ակնկալվում է, որ  Պոմպեոյի պետքարտուղարի պաշտոնում նշանակվելոըգ հետո ավելի կմեծանա Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի ճնշումը այն էլ այն պայմաններում երբ, որը Թրամփը ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու առաջարկը: Այս երկու հակադիր տեսակետները կապելը, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Պոմպոյի առաջ կանգնած մարտահրավերներից մեկն է:

Մյուս կողմից, Պոմպեոն Թրամփի նման դեմ է Իրանի հետ միջուկային գործարքին: Թրամփը ասել է որ Թիլերսոնի հետ իր հակասությունների պատճառներից մեկն Իրանի միջուկային գործարքի թեման էր: Հաշվի առնելով, որ մայիսի սկզբին Իրանի դեմ միջուկային շրջափակումների կասեցման ժամկետն ավարտվում է, ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարը կարևոր դերակատարություն է ունենալու այդ երկրի  ՀԳՀԾ-ից հնարավոր դուրս գալու կամ համաձայնագիրը պահպանելու գործում:

Սա այն դեպքում երբ, անցյալ  մեկ տարվա ընթացքում ԱՄՆ հետախուզական համայնքի 16 կազմակերպությններ, այդ թվում՝ ԿՀՎ-ն, որը ղեկավարում է Պոմպեոյի կողմից ընդգծել են Իրանի հետ միջուկային գործարքի պահպանույան վրա: ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպությունների տվյալներով, համաձայնագրի պահպանումը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին:

Այնուամենայնիվ, անցյալ տարվա իրադարձությունների վերաբերյալ Պեմպեոյի ելույթները ցույց են տալիս, որ նա ավելի շատ ուշադրություն է դարձնում կազմակերպության փորձագիտական կարծիքներին:

Միացյալ Նահանգների ներկա նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներն ու կարծիքները ցույց են տալիս, որ երկրի նախագահը չի հանդուրժում ամենափոքր հակառակությունը:

Հետևաբար, հնարավոր է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Պոմպեոյին հանձնելով, այդ նախարարությունը գնալով ավելի կազդվի անկանխատեսելի նախագահի անձնական որոշումներից: Մի հարց, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ միջազգային համակարգում ԱՄն-ի դերի և դիրքորոշման վրա: