Բրիտանիայից ռուս դիվանագետների արտաքսումը և Մոսկվայի ու Լոնդոնի առճակատման ուժեղացումը
Չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Բրիտանիայի 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին Թերեզա Մեյի որոշումը և Լոնդոնի մյուս քայլերը հրարիչ են»: Անդրադառնալով Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին Լոնդոնի հայտարարությանը, Մոսկվան նախազգուշացրել է.«Բրիտանիան ընտրել է առճակատման տարբերակը»:
Թվում է թե Բրիտանիայի ու ՌԴ-ի առճակատումը, որոնք նախապես կարևոր տարաձայնություններ են ունեել, այժ հաշվի առնելով Սկրիպալի թունավորման պատրվակով Լոնդոնի կողմից ներկայացված մեղադրանքներն ու իրականացրած քայլերը, չափազանց զգայուն փուլի է հասել: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը քայլեր է վերցրել կամ էլ որոշել է որոշ քայլեր կատարել, ինչը անփոխարինելի ազդեցություն կթողնի երկու երկրների հարաբերությունների վրա: Առաջին քայլերից մեկը 23 ռուս դիվանագետների արտաքսումն է եղել, որոնք Լոնդոնի հայտարարությամբ լրտեսներ են եղել: ՌԴ-ի ԱԳ նախարարությունը ասացել է ռուս դիվանագետների 23 հոգանոց ցանկը, որոնք պետք է արտաքսվեն Բրիտանիայից: Բրիտանիայի կառավարությունը ՌԴ-ի հետ կնքած կարևոր պայմանագրերը առկախել է ու նաև հայտարարել, որ հետ է վերցնում Լոնդոն կատարելիք այցի համար Սերգեյ Լավրովին ուղղված պաշտոնական հրավերը:
Սակայն միջազգային մակարդակով Լոնդոնի կողմից քայլեր են իրականացվել, որոնցից կարելի է թվել ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստի անցկացումը: Այդ նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի Բրիտանիայի ներկայացուցիչները ՌԴ-ի մեղադրել են Սերգեյ Սկրիպալի թւնավորման մեջ ու նույնիսկ փորձել այս խնդիրը կապել ռուսների կողմից քիմիական զենքի կիրառման կամ քիմիական զենքի կիրառմանը ցուցաբերած աջակցության խնդրի հետ:
ՌԴ-ին մեղադրելով քիմիական զենքի կիրառման մեջ, ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոնաթան Ալենը հայտարարել է.«ՌԴ-ն պատմական վառ անցյալ ունի միջազգային օրենքների խախտման մեջ»:
Այդուհանդերձ ռուսների կարծիքով արևմուտքն է, որ քիմիական զենքի կիրառման հարցում ունի ամոթալի անցյալ:
Ի պատասխան քիմիական զենքի կիրառման կապակցությամբ ՌԴ-ին ներկայացված մեղադրանքին, ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիիչ Վասիլի Նեբենզիան ասել է.«Պտմության մեջ պահպանվել են տվյալներ, անկախ երկրների վրա Բրիտանիայի կատարած հարձակումների ու հազարավոր մարդկանց սպանության մասին»:
ՌԴ-ն պնդում է, որ Մոսկվայի կողմից Սկրիպալի թունավորման մասին ապացույցներ չկան: Լոնդոնի կողմից հետապնդվող մյուս խնդիրը 2018թ. ՌԴ-ում անցկացվելիք Ֆուտբոլի համաշխարհային առաջնոթյան մարցաշարի բոյկոտումն է: Թերեզա Մեյը հայտարարել է.«Բրիտանիայի բոլոր պաշտոնյաները բոյկոտելու են Ֆոտբոլի համաշխարհային առաջնությունը»: Այս անգամ ԱՄՆ-ի հետ ծավալուն և ռազմավարական հարաբերություններ ունեցող Բրիտանիան է ստանձնել հակառուսական նոր քարոզարշավի ղեկավարությունը և ՌԴ-ում մարտի 18-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախօրեին փորձում է ճնշման տակ դնել այդ երկրին: Նրանով հանդերձ որ Լոնդոնի նպատակն է ՌԴ-ում անցկացվելիք 2018թ. աշխարհի գավաթը բոյկոտողների ալիք ստեղծել, սակայն անհավանական է, որ Լոնդոնը կհասնի միջազգային աջակցության: Բացառությամբ մի քանի արևմտյան գործընկերների, մյուս երկրները դրական կարծիք չունեն վերջին շրջանում ՌԴ-ի դեմ Բրիտանիայի գործողությունների վերաբերյալ: