ԻԻՀ առաջնորդի հայեցակետը ՝ Իրանի նկատմամբ թշնամության պատճառը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ իսլամական համակարգի վեհ նպատակներն ու էությունն են այս ազդեցիկ համակարգի նկատմամբ թշնամանքի պատճառը:
Հինգշաբթի առավոտյան Իրանի առաջնորդության բանիմացների խորհրդի անդամների հետ հանդիպմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադարձել է թշնամու բազմակողմանի հարձակումների դեմ Իրանի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային ու անվտանգության դժվար պայքարին: Նա ասել է.«Իսլամական հանրապետության և կրոնական վարչակազմի էությունը, նաև իսլամական համակարգի նպատակներն, այդ թվում միաստվածությունը, հասարակական արդարությունը և չարիքի դեմ պայքարը, կրոնի թշնամիներին դրդում են հակադրվել»:
1979 թվականին արևելյան ու արևմտյան երկու բլոկներում իսլամական հեղափոխության հաղթանակով, կազմավորվեց Իրանի իսլամական հանրապետությունը, որը «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք» նշանաբանը դարձրեց իր գերագույն նպատակը: ԻԻՀ-ի ազդեցիկ ցուցիչը եղել է բռնահարվածներին պաշտպանելը և չարիքի դեմ պայքարելը: Դա լավագույնս դրսևորվել է Պաղեստինի հարցում և Ղոդսի ու պաղեստինցիների նկատմամբ իսլամական համակարգի շարունակական հովանավորություններում:
Իսլամական համակարգն ապավինել է անկեղծության, կայունության ու իմաստնության նման առանձնահատկություններին ՝ մշտապես հաղթելով թշնամիների կոշտ ու փափուկ գրոհներին: Իսլամական հեղափոխության հաղթանակով, Իրանը մշտապես եղել է թշնամիների և մասնավորապես ԱՄՆ-ի թիրախում: Նրանց օրակարգում եղել է քաղաքական, տնտեսական ու մշակութային պատերազմը, սակայն ըստ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի, ԱՄՆ-ի և սիոնիզմի քաղաքական, ֆինանսական, ռազմական, անվտանգության ու մշակութային հսկայական ճակատի դեմ պայքարի համատեքստում, Իրանի դիմադրությունը և արձանագրած նվաճումները, եղել են ժողովրդի և երիտասարդների մոտ հավատքի առկայության արգասիքը:
Այդ հաջողությունների մասին են վկայում Սրբազան պաշտպանության տարիները, իսկ այսօր ՝ Սիրիայում թաքֆիրականների դեմ պատերազմի առաջին գծում հավատացյալ երիտասարդների ներկայությունը: Սադամ Հոսեյնի ռեժիմի դեմ պայքարի ժամանակ, իսլամական համակարգի երիտասարդները հավատքով կանգնեցին թշնամու արդիական պատերազմական միջոցների դեմ և աստվածային հավատքի շնորհիվ, ապացուցեցին, որ ի վերջո բարին հաղթելու է չարին: Իսլամական համակարգի արդարացիությունն ու ճշմարտացիությունը բերել է նրան, որ թշնամիները շարունակում են պահպանել իրենց հարձակողական ոգին և այս թշնամությունը Սրբազան պաշտպանության տարիներից հետո, այլ եղանակներով է դրսևորվում:
Սիրիայում ամերիկացիների ու սիոնիստների կողմից հովանավորվող թաքֆիրական ահաբեկիչների դեմ պայքարը՝ չարի և բարու միջև պայքարի մեկ այլ օրինակն է: Այս ճակատում հավատացյալ ու բարեպաշտ երիտասասրդներն ունեն ռազմավարական դերակատարություն և սրբավայրերի պաշտպան երիտասարդների ներկայությունը, հանձինս նահատակ Հոջաջիի , կանխել է իսլամական համակարգին հարվածելու թշնամիների դավերը: Այս իրողությունը խոսում է այն մասին, որ երիտասարդ սերունդը ևս հետևում է իսլամական հեղափոխության նպատակներին ու գաղափարներին: Այաթոլլահ Խամենեին գոհունակություն է հայտնել բոլոր ոլորտներում երիտասարդ սերնդի հուսադրող ներկայության կապակցությամբ , հավաստիացնելով .«Բարեպաշտ ու ակտիվ երիտասարդները, որոնք նույնիսկ չեն տեսել լուսահոգի Իմամ Խոմեյնիին և Սրբազան պաշտպանության տարիները, աչալրջությամբ և խորը հավատքով հետևում են հեղափոխության վեհ նպատակներին»: