Ռուսաստանի դեմ ուղղված արևմտյան չորս երկրների հաղորդագրությունը
Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, Մոսկվային մեղադրել էն Լոնդոնի հարավում ռուս նախկին լրտեսի թունավորման մեջ:
Հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի տարածքում նյարդապարալիտիկ նյութի միջոցով իրականացված առաջին հարձակումն է, որը Բրիտանիայի ինքնիշխանության դեմ ուղղված, ինչպես նաև քիմիական զենքերի կոնվենցիան ու միջազգային օրենքները ոտնահարող հարձակում է համարվում»:
Ռուս երկկողմանի լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստրն անցած շաբաթ անսթափ վիճակում հայտնաբերվեցին Լոնդոնի հարավում գտնվող Սալզբերիում և հոսպիտալացվեցին:
Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի քիմիական թունավորման շուրջ Ռուսաստանի և Բրիտանիայի միջև ծագած երկկողմ լարվածությունն ու առճակատումը վերածվել են արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատման: Ի պաշտպանություն Լոնդոնի Արևմուտքի կազմած ճակատն ու Ռուսաստանի նախագահական ընտրությունների սեմին Մոսկվայի դեմ քաղաքական ու քարոզչական հարձակումները սրելու նպատակով վերջին դեպքը պատրվակ ծառայեցնելը, սրել են առկա տարաձայնություններն ու մեծացրել ճգնաժամի ծավալների մեծացման հավանականությունը: Բրիտանացի պաշտոնյաները հատելով դիվանագիտական նորմերի սահմանները, վիրավորանքներ են ուղղում Ռուսաստանին ու այդ երկրի պաշտոնատարներին:
Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ քիմիական նյութի միջոցով Սերգեյ Սկրիպալին թունավորլեը Մոսկվայի կողմից թույլ տրված համարձակություն էր: Նա հավելել է, որ Ռուսաստանը պատասխանելու փոխարեն ավելի լավ կանի չքվի ու բերանը փակի:
Բրիտանացիների այս վիրավորանքը Ռուսաստանի կողմից անպատասխան չմնաց: Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասաց. «Բրիտանիայի պաշտպանության նախարարի ստոր և փողոցային ոճի արտահայտությունները բացահայտում են նրա մտայվոր տկարությունը»: «Այս բոլոր հայտարարությունները ոչ միայն ապացուցում են Լոնդոնի կողմից Ռուսաստանին ուղղված մեղադրանքների անարժեք լինելը, այլ նաև արտահայտում են մեղադրողների ստորությունը»,-հավելել է Կոնաշենկովը:
Մոսկվայի դիտանկյունից, Լոնդոնը, ներկա ճգնաժամը սրելով, փորձում է հասարակական կարծիքը շեղել իր ներքին խնդիրներից: Այդուհանդերձ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այս բնագավառում միայնակ չէ և արևմտյան ղեկավարների վերջին հաղորդագրությունը վկայում է, որ նրանք որդեգրել են Ռուսաստանի դիմաց Բրիտանիային լրջորեն պաշտպանելու կողմնորոշումը: Իրականում նրանք Մոսվկայի դեմ հարմար պատրվակ են ձեռք բերել, որի միջոցով կարող են թուլացնել այդ երկրի միջազգային դիրքը և մեղադրել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում քիմիական զենքի միջոցով առաջին հարձակումն իրականացնելու մեջ: Այս հարցը նկատի առնելով ակնկալվում է, որ առաջիկա օրերին Ռուսաստանի դեմ ուղղված արևմուտքի քաղաքական ու քարոզչական ճնշումներն ավելի կսրվեն:
Այս գործընթացի սկիզբը դրեց Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Նա անցած չորեքշաբթի օրը կրկնելով Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում Ռուսաստանի դերակատարության մասին հայտարարությունը, Բրիտանիայի տարածքից 23 ռուս դիվանագետների արտաքսման հրահանգ արձակեց: Հինգշաբթի օրը, արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածությունների սրմանը զուգահեռ, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն էլ նոր պատժամիջոցներ սահմանեց մի քանի ռուսների ու այդ երկրին պատկանող կառույցների դեմ:
Չնայած վերջին շրջանում Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերություններում նկատված դրական միտումներնն, այդ թվում եվրոպացի ղեկավարների, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի հետ Պուտինի հանդիպումները, այսօր Մոսկվա-Արևմուտք հարաբերություններում նոր խնդիր է ծագել, ինչը տարաձայնությունների և քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու առևտրական տարբեր բնագավառներում լարվածությունների սրման պատճառ է դառնալու: