ԱՄՆ խաղերը ՝ Ռուսաստանում սպասվող ընտրությունների վրա ազդելու նպատակով
Ի վերջո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրագործումը ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին այդ երկրի միջամտության մեղադրանքով:
ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշմամբ, նոր պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների, այդ թվում՝ անվտանգության դաշնային ծառայության և Կրեմլի հետ սերտ առնչություն ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնությամբ հիմնադրված ինտերնետ-հետազոտությունների գործակալության նկատմամբ: Առ այսօր Թրամփը հրաժարվել է ընդունել իր հաղթանակով ավարտված 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ տեղեկությունները: ԱՄՆ ինֆորմացիոն շրջանակի կարծիքների դեմ այդ դիմադրության հետևանքով մեծացել էին նախագահի անձի և Սպիտակ տան վրա ճնշումները: Նա նույնիսկ շաբաթներ ընդդիմացավ նախագահական ընտրությունների մեղադրանքով պատժամիջոցների սահմանման հարցում Կոնգրեսի օրինագծի գործադրմանը: Սակայն ասես Ռուսաստանի դեմ ներկայացվող մեղադրանքները և Բրիտանիայում երկակի լրտեսի թունավորման հարցը, նաև Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունները հանգեցրել են նրան, որ ԱՄՆ նախագահը հանձնվի երկրում հակառուսական հոսանքին: Հոսանքը փորձում է ոչնչացնել Սպիտակ տան և Կրեմլի միջև բոլոր կամուրջները ՝ Ռուսաստանին դասելով ԱՄՆ-ի անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքների շարքում: Այդ խմբի համոզմամբ, Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք , Ռուսաստանն անցնում է իր անցյալի ուղին վերականգնելու ճանապարհով և քայլ առ քայլ հյուսիսային Կովկասում ՝ Վրաստանից մինչև Եվրոպայի արևելքում ՝ Ուկրաինա և Ասիայի արևմուտքում գտնվող Սիրիան, ձեռնոց է նետում ԱՄՆ շահերին: Ուստի ԱՄՆ-ում հակառուսական հոսանքը նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության պատճառաբանությամբ, մտադիր է այդ երկրի քաղաքական ու հասարակական ուժերը համախմբել Մոսկվայի և Վլադիմիր Պուտինի դեմ: Նրանք հուսով են, որ Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունների սեմին այդ երկրի դեմ նոր պատժամիջոցներ իրականացնելով, կարող են ազդել ռուս քվեարկողների կարծիքի վրա ՝ կանխելով սպասվող ընտրություններում Պուտինի հաղթանակը: ԱՄՆ հակառուսական հոսանքը ևս, որի շարքերին է միացել Թրամփը, ամրապնդել է Եվրոպայում իր դիրքերը: Բրիտանիայում ռուս երկակի լրտես ՝ Սերգեյ Սկրիպալի թունավորումը Եվրոպայում Ռուսաստանի դեմ նոր ալիք է բարձրացրել: Միաժամանակ, Բրիտանիայից ռուս դիվանագետների վտարումը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին է հուշում ՝ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում Ռուսաստանի դեմ միասնական շարժում ձևավորելով: Ամեն դեպքում, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ նման քայլեր փոքր ազդեցություն են թողնում Ռուսաստանի ներքին զարգացումների , նաև այդ երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա: