Տարածաշրջանային խորհրդակցությունների նպատակով Թեհրանում է Օմանի արտգործնախարարը
Օմանի արտգործնախարար Յուսուֆ Բին Ալլավին այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնատար անձանց հետ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցելու նպատակով:
Այս այցն այն պայմաններում է կատարվել երբ վերջին մի քանի օրերի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը այցելել է տարածաշրջանի մի շարք երկրներ:
Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որին հաջորդել է Աստանայում Իրանի արտգործնախարարների, Ռուսաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին զարգացումները` Զարիֆի խորհրդակցությունների ծրագրերից էին:
Միևնույն ժամանակ, ՀԳՀԾ-ի հանձնաժողովի համատեղ նիստը անցկացվել է Վիեննայում համաձայնագրի իրականացման հարցում ԱՄՆ թերությունների վերանայման վերաբերյալ:
Օմանը տարածաշրջանային հարցերով Իրանի խորհրդակցող կողմերից մեկն է:
Այս հարցն առանձնահատուկ կարևորություն ունի է նաև Օմանի համար, որը դերակատարում է ունեցել միջուկային բանակցություններում տարած ջանքերի խթանման գործում:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ հանդիպումը տեղի ունեցավ ուրբաթ, Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայեդ Աբբաս Արաղչիի գլխավորությամբ և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտի ներկայությամբ:
Օմանի արտգործնախարար Յուսուֆ Բին Ալավիի այցը Թեհրան երկու նպատակներ է հետապնդում:
Նախ, Օմանը, որպես Իրանի հարավային հարևան, համոզված է Իրանի հետ տարածաշրջանային փոխհարաբերությունների բարձր մակարդակի պահպանման կարևորությանը:
Երկրորդ, Թեհրանն ու Մասկատը դեմ են տարածաշրջանում ճգնաժամային քաղաքականությանը:
Այս վարքագծի ակնհայտ օրինակներից մեկն այն է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հինգշաբթի օրը ամերիկյան CBS ցանցին տված հարցազրույցում ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը միշտ ձգտում է լուծել տարածաշրջանի խնդիրները և պահպանել հարևանների հետ լավ հարաբերությունները, վտանգավոր է»:
Այս քաղաքականությունները, որոնք նախագծված և կազմակերպված են Ամերիկայի, Սաուդյան Արաբիայի ևԻսրայելի եռանկյունու կողմից, կենտրոնացած են երեք հատուկ հարցերի վրա:1) Իրանի բալիստիկ հրթիռային փորձարկումների կանխումը, 2) Իրանի տարածաշրջանային դերը ցույց տալ, որպես սպառնալիք,3) Իրանին մեղադրել ահաբեկչական խմբերի աջակցման մեջ:
Ամերիկացի փորձագետ Ջիմ Ուոլշը կարծում է.« Թրամփն այս պնդումներով փորձում է Իրանին ստիպել արձագանքել այդ քայլերին, որպեսզի այդ ձևով Իրանին մեղադրել տարածաշրջանում ճգնաժամ ստեղծելու մեջ և հետագայում հիմնավորելով դրան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլը արդարացնել:
Ի հարկե ՀԳՀԾ-ում նախատեսված է որ եթէ Իրանը չհասնի իր տնտեսական ակնկալիքներին ինչ քայլեր կարող է ձեռնարկել:
Իրանի ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար՝ Սեյեդ Մոհամեդ Քազեմ Սաջադփուրն Անկարայի «Թոբ» համալսարանում ունեցած ելույթում ասել է.-« ՀԳՀԾ-ը Իրանի և ԱՄՆ միջև գործարքը չէ, այլ միջազգային իրավական փաստաթուղթ է, որը ստորագրել են համաշխարհային ազդեցիկ ուժերը»: