Մոսկվայի պատասխանը Բրիտանիայի հակառուսական քայլին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86845-Մոսկվայի_պատասխանը_Բրիտանիայի_հակառուսական_քայլին
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ բրիտանացի վտարված 23 դիվանագետները պետք է առաջիկա շաբաթվա ընթացքում հեռանան այդ երկրից: Մոսկվան նաև որոշել է դադարեցնել Ռուսաստանում Բրիտանիայի մշակութային կենտրոնի գործունեությունը և փակել Սանկտ Պետերբուրգում Բրիտանիայի հյուպատոսարանը: ՌԴ ԱԳ նախարարությունը Լոնդոնին նաև զգուշացրել է, որ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկվելու դեպքում, այդ երկիրն ունենալու է փոխադարձ քայլի դիմելու իրավունք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2018 14:40 Asia/Tehran
  • Մոսկվայի պատասխանը Բրիտանիայի հակառուսական քայլին

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ բրիտանացի վտարված 23 դիվանագետները պետք է առաջիկա շաբաթվա ընթացքում հեռանան այդ երկրից: Մոսկվան նաև որոշել է դադարեցնել Ռուսաստանում Բրիտանիայի մշակութային կենտրոնի գործունեությունը և փակել Սանկտ Պետերբուրգում Բրիտանիայի հյուպատոսարանը: ՌԴ ԱԳ նախարարությունը Լոնդոնին նաև զգուշացրել է, որ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկվելու դեպքում, այդ երկիրն ունենալու է փոխադարձ քայլի դիմելու իրավունք:

Ռուսաստանի և Բրիտանիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվել է Լոնդոնի հարավային արվարձանում ռուս երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա 33-ամյա դստեր թունավորումից հետո: Ճգնաժամն այսօր նոր ոլորտ է փոխադրվել, որը  նոր որակ է հաղորդելու ոչ միայն Մոսկվա-Լոնդոն երկկողմ հարաբերություններին, այլև Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցությանը: Լոնդոնն այդ միջադեպը համարում է ռուս գործիչների իրականացրած ծրագիրը: ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցչի օգնական Ջոնաթան Ալենը քիմիական զենքեր կիրառելու մեջ Ռուսաստանին մեղադրելով, նշել է, որ այդ երկիրը մեծ փորձ ունի միջազգային օրենքները խախտելու հարցում: Մոսկվան, սակայն, հերքում է մեղադրանքը , հայտարարելով, որ նման մեղադրանքներ առաջ քաշելով, Լոնդոնը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը: Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Վիլիամսոնը Լոնդոն-Մոսկվա լարվածության կիզակետում հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է մի կողմ քաշվի և լռի:  Ռուսաստանը ի պատասխան սպառնացել է, որ վտարելու է բրիտանացի դիվանագետներին: 

Լոնդոնի դեմ Մոսկվայի դիվանագիտական քայլերը երկու կողմ ունեն: Առաջինը՝ Ռուսաստանից բրիտանացի դիվանագետների վտարումն է: Ռուսաստանը նույն թվով դիվանագետ է վտարել իր երկրից, որքան Բրիտանիան ռուս դիվանագետների էր հեռացրել: Երկրորդն այն է, որ չափազանց կարևոր է գնահատվում Ռուսաստանում Բրիտանիայի մշակութային կենտրոնի գործունեության դադարեցումը: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը կատարվում է այն պատճառով, որ ներկայումս այդ կենտրոնի գործունեությունը գնահատվում է Ռուսաստանում գործող օրենքներին դեմ: Այնուամենայնիվ, այդ քայլն ունի ավելի կարևոր պատճառներ: Գլխավորն այն թաքուն բայց և ազդեցիկ դերակատարությունն է, որոնք հետապնդում են բրիտանացիները Ռուսաստանում նման կենտրոններ հիմնադրելով: Նպատակը՝ ռուս համայնքի՝ մասնավորապես երիտասարդների մոտ Արևմուտքի մասին պատկերացումների փոխելն է, որը կարող է՝ ի շահ արևմուտքի, Ռուսաստանում փոփոխություններ առաջացնել: Ըստ Արևմուտքի, Ռուսաստանում գունավոր հեղափոխության նախապայմանը՝ մտավոր և հասարակական ենթահողի նախապատրաստումն է: Նպատակ, որը Բրիտանիան և ԱՄՆ-ը փորձում են իրականացնել, այսպես կոչված, մշակութային կենտրոնների միջոցով: Արևմտյան հասարակական կազմակերպությունները ևս Ռուսաստանում աշխատում են ժողովրդավարության տարածման քողի ներքո: Դրանք ևս նման նպատակ են հետապնդում: Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունների շեմին, Մոսկվայի այդ քայլը համարվում է Ռուսաստանի կառավարության և մասնավորապես հենց նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից տրված պատասխան: Քայլ, որը սպասվող ընտրություններում  կարող է մեծ թվով ձայներ ապահովել նախագահ Պուտինի համար։