Ռուսաստանի նախագահական ընտրությունները միջազգային տեսանյկունից
Ութ թեկնածուների, ներառյալ՝ ՌԴ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, մեկնարկել են այդ երկրի նախագահական ընտրությունները:
Հարցումները պարզել են, որ ընտրություններում չորրորդ անգամ հաղթելու է գործող նախագահը և ևս վեց տարիով իր ձեռքն է առնելու աշխարհի ամենաընդարձակ երկիրը կառավարելու ղեկը: Այս մոտալուտ հաղթանակը մեծապես ազդելու է երկրի ներքին զարգացումների , նաև միջազգային իրադարձությունների վրա: Ուստի արևմտյան երկրները վերջին ամիսներին ինտենսիվորեն շարունակել են ջանքեր գործադրել ՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:
Իհարկե, հաշվի առնելով Պուտինի վայելած մեծ ժողովրդականությունը, այդ ջանքերը հիմնականում ուղղված են եղել 2012 թվականի ընտրությունների համեմատությամբ, սպասվող ընտրություններին ընտրողների թվաքանակի վրա ազդելուն: Այդ ուղղությամբ, արևմտյան երկրները քայլեր են անում ՝ Պուտինին վարկաբեկելու համար: Ռուսաստանում արևմտյան ժողովրդավարության բացակայության նման հարցերը և այդ երկրում կազմակերպված ընտրությունների անցկացումը, տարիներ առաջ դրվել էին Ռուսաստանի դեմ քարոզչական գործունեության օրակարգում: Այսօր, ընտրությունների սեմին, Պուտինը մեղադրվում է Բրիտանիայի տարածքում երկակի մի լրտեսի թունավորման հրամանն արձակելու մեջ: Այդ մեղադրանքից հետո, Լոնդոնը վտարեց 23 ռուս դիվանագետների: Այս քայլին կողմ էին ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի պետայրերը: ԱՄՆ-ի ներսում ևս այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության պատճառաբանությամբ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է.«Բրիտանիայի սադրիչ ու ամոթալի քայլն արվել է միջազգային հանրության մոտ Մոսկվայի դիմագիծը խեղելու նպատակով»: Այնուամենայնիվ կան փաստեր, որոնք ապացուցում են, որ այդ քարոզչական ու հոգեբանական քայլերն արվում են ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդող լարված պայմաններից Ռուսաստանը հանելու և Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցելուց հետո Արևմուտքի իրականացրած տնտեսական պատժամիջոցների հետևանքներին դիմագրավելու Պուտինի քաղաքականությունները նպաստել են նրա վարկանիշի բարձրացմանը: Կանխատեսվում է, որ նախագահական ընտրություններում Պուտինի չորրորդ հաղթանակն ամրապնդելու է այդ երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությունը: Ռուսները փորձում են անկախ կոմունիստական գաղափարախոսությունից, վերադարձնել երկրի երբեմնի հեղինակությունը ՝ դառնալով միջազգային բեմերի առաջատար դերակատարը: Հյուսիսային Կովկասում, Եվրոպայի արևելքում, Ասիայի արևմուտքում , Աֆրիկայի հյուսիսում և նույնիսկ ինչպես հայտարարում են ամերիկացիները ՝ ԱՄՆ սահմաններից ներս , Ռուսաստանի դերակատարությունը վկայում է համաշխարհային զարգացումներում առավել ընդգծված ներկայություն ունենալու համար Կրեմլի վճռականության մասին: Իրադարձություն, որը թափ է ստանալու ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակով: Ուստի ընտրությունների սեմին, արևմտյան երկրները ոչ մի ջանք չեն խնայելու Ռուսաստանի կառավարությանը և գործող նախագահ Վլադիմիր Պուտինին վարկաբեկելու համար: