Եվրոպայի անկայուն քաղաքականությունը ՀԳՀԾ-ի հարցում
Իրանի հետ միջուկային համաձայնությունում մնալու համար Թրամփի համաձայնությունը շահելու պատճառաբանությամբ հակաիրանական նոր պատժամիջոցների փաթեթի մշակման ուղղությամբ եվրոպական որոշ երկրների կողմից տարվող ջանքերը նոր երանգ են հաղորդել ՀԳՀծ-ի հարցում Եվրոպայի ու ԱՄՆ-ի երկակի դիրքորոշումներին:
Եվրոպացիները փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն, սակայն ցանկանում են, որ դրա գինը վճարի Իրանը: Եվրոպական որոշ երկրների այդ թվում Ֆրանսիան միջուկային համաձայնության մեջ տնտեսական շահեր են տեսնում և ըստ երևույթին նրանց պնդումը հենց այդ հանգամանքով է պայմանավորված: Դրա դիմաց, ԵՄ-ը փորձում է Թրամփի դիրքորոշումներին դեմ գնալով, նպատակ ունի ցույց տալ, որ ոչ բոլոր հարցերում է ԱՄՆ-ի հետ համաձայն: Այնուամենայնիվ, դեռևս չի կարելի հստակ ասել, որ Եվրամիության երկրները միանշանակ դիրքորոշում ունեն:
Քաղաքագետ՝ Դիակո Հոսեյնին Իրանի հրթիռային ծրագրի մասին Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցման վերաբերյալ ասել է .«Եվրոպացիները համակարծիք են այն հարցում, թե Իրանի հրթիռային ծրագրը տարածաշրջանին ուղղված սպառնալիք է: Այդ հարցում կոնսենսուս կա, սակայն տարաձայնությունները հարցի նկատմամբ դիրքորոշման եղանակների շուրջ է»:
Կոնգրեսի որոշ պաշտոնյաներ նշել են, որ եթե եվրոպացիները համաձայնության չգան ՀԳՀԾ-ի շրջանակի հարցում, մայիսին ԱՄՆ նախագահը դուրս է գալու համաձայնությունից:
Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քրուգերը CBS-ին տված հրցազրույցում ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու հավանականության մասին ասել է.«Եթե եվրոպացիների հետ ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության չհանգեննք, մայիսին նախագահը հրաժարվելու է համաձայնությունից: չի թվում, թե եվրոպացիների հետ համաձայնություն է կայանալու»:
Հարց է առաջանում, որ Եվրոպայի վրա ճնշում գործադրելով, արդյոք Դոնալդ Թրամփը նպատակ ո՞ւնի Իրանից առնել առավելագույն միավորներ ՝ տալով նվազագույն արտոնություններ:
Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ Բին Ալավիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է. «Իրանի հրթիռային ծրագիրը և պաշտպանական մյուս կարողությունները շարունակվելու են ազգային անվտանգության սկզբունքով, իսկ քաղաքական և մեդիա ապաքարոզչությունները չեն ազդելու դրանց վրա»: «Իրանն արժանի պատասխան է տալու ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակական խախտումներին և չի ընդունելու միջուկային համաձայնությունում ոչ մի նորություն կամ փոփոխություն». ասել է Շամխանին:
Թվում է, որ ԱՄՆ-ը դեռևս ճիշտ պատկերացում չի կազմել, որ Իրանը փորձելու է պահպանել ՀԳՀԾ-ն, սակայն ոչ ամեն գնով: Հատկանշական է, որ միջուկային համաձայնությամբ արդյունավորվող բանակցություններում Իրանը մեծ ճկունություն է դրսևորել: Եթե միավորներ զիջելը լիներ ազդեցիկ, ապա Իրանը պետք է մեծ շահեր ունենար, մինչդեռ այդպիսի չեղավ: