ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության հաջող վիճակացույցը ABU-ում
2017թ. ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը 1852 լուր ուղարկելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռադիո-հեռուստատեսությունների միության (ABU) լրատվական փոխանակումների բաժնի՝ «Ասիա Վիժն»-ի համար, առաջին տեղն է զբաղեցրել միության 34 անդամների միջև:
Այդ հաջողության մասին հայտարարվել է երկուշաբթի օրը, Նեպալի մայրաքաղաք՝ Կատմանդուում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռադիո-հեռուստատեսությունների միության անդամ երկրների տարեկան նիստում:
«Ասիա Վիժն»-ի անդամներն ամեն օր քաղաքական, տնտեսական, մարզական, գիտական, մշակութային և արվեստի ոլորտի կարևորագույն լուրերն ուղարկում են Մալայզիայի մայրաքաղաք՝ Կուալա Լումպուրում տեղակայված այդ միության կենտրոն:
2016թ. ևս ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությանը հաջողվել էր առաջին տեղը զբաղեցնել այս միությունում:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռադիո-հեռուստատեսությունների միության (ABU) լրատվական փոխանակումների բաժնի՝ «Ասիա Վիժն»-ի տնօրեն Չե Իլն ասել է.«Լրատվական կայուն խմբագրական կազմ և լրիվ դրույքով աշխատող աշխատուժ ունենալը հանդիսանում է Իրանի ռադիո-հեռուստատեսության հաջողության գլխավոր գործոնը»:
Միության անդամ երկրների կողմից ուղարկվող լուրերը հասանելի են ոչ միայն միության բոլոր անդամներին, այլև լրատվական փոխանակում է կատարվում նաև եվրոպական ու արաբական ռադիո-հեռուստատեսությունների միությունների հետ:
Անկախ լրատվամիջոցը յուրահատուկ դեր ունի աշխարհի իրադարձությունների մասին լուրեր ու վերլուծություններ կատարելիս: Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն արտասահմանյան թողարկումների բաժնում հաջողել է լավագույն կերպով լրատվություն կատարել: ABU-ի անդամ երկրների թվում Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արձանագրած հաջողությունն այդ մասին է վկայում: Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը վերջին տարիներին փորձել է լրատվական ճանապարհով մարտահրավեր նետել Իրանին:
ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի կայքի վերլուծաբան Ռոբերթ Մաք Մահունն ասել է.«Քանի որ Իրանի դեմ ռազմական գործողությունն անհնար է թվում, պետք է առաջնահերթ լինի ստաբանություն տարածող կենտրոնների մասնակցությամբ փափուկ ուժի կիրառումը»:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղում ասված է.«Մենք մտադիր ենք Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում և Վաշինգտոնում մի շարք մասնավոր և ամերիկյան ռադիո-հեռուստատեսությունների միջոցով ԱՄՆ-ի պատգամը փոխանցել Իրանին:
Չնայած Արևմուտքի կողմից սահմանված շրջափակումներին և նրանց լրատվամիջոցների մեծ ազդեցությանը, ԻԻՀ ռադիո-հեռուստատեսությունը հաջողեց մրցանիշ սահմանել լրատվական ոլորտում և չեզոքացնել նրանց տեղարշարժերը:
Ազգային լրատվամիջոցը, մեծ լսարան ունենալով, ապացուցեց, որ մասնագիտական կարողություններով ու հմտություններով է օժտված լրատվության և իր փորձերն այլ երկրների լրատվամիջոցներին փոխանցելու ոլորտում: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռադիո-հեռուստատեսությունների միության (ABU) անդամների միջև Իրանի հաջողությունը ևս պետք է այդ շրջանակում գնահատել: