Ալե Սաուդյան ռեժիմն ուշադրություն չի դարձնում մարդու իրավունքների պաշտպան կառույցների խորհուրդներին
Սաուդյան Արաբիայի վարչակարգը առանց ուշադրություն դարձնելու միջազգային նախազգուշացումներին , շարունակում է մահապատիժներ իրագործել:
Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունը մարտի 17-ին հասատատելով այդ երկրի հարավային Ասիր տարածքում երկու հոգու մահվան դատավճռի իրագործումը, հայտարարել է, որ 2016 թ. սկզբից առայսօր, Սաուդյան Արաբիայի տարբեր շրջաններում 75 հոգու մահվան դատավճիռներն իրագործվել են:
Սաուդյան Արաբիայի աղբյուրների վկայությամբ, 2016 թ. հունվարին այդ երկրի հանրային անվտանգությունը խափանելու պատճառաբանությամբ մահվան են դատապարտվել 47 հոգի ,այդ թվում Սաուդյան Արաբիայի շիաների հոգևոր առաջնորդ՝ Շեյխ Նիմր Բաղեր Ալ Նիմրը:
Շեյխ Նիմր Ալ- Նիմրի եղբայրը՝ Ալի Ալ-Նիմրը ևս այն երիտասարդներից է,ով մահվան է դատապարտվել:
Ալի Ալ Նիմրը ձերբակալվեց 2012 թ.-ի փետրվարին,երբ դեռ 17 տարեկան էր 2014 թ. մայիսին դատապարտվեց մահվան:
Սաուդյան ռեժիմն այն դեպքում է պնդում մահվան դատավճիռների իրագործման վրա, երբ մարդու իրավունքների պաշտպան կառույցները բազմիցս քննադատել են նրա այդ քայլը և այն համարել են անարդար ու միջազգային օրենքներին հակասող քայլ: Սաուդյան Արաբիայի վարչակարգը մահապատիժ է կիրառում ընդդիմադիրներին լռեցնելու համար : Ըստ մարդու իրավունքների պաշտպան կառույցների հայտարարության, Սաուդյան Արաբիան ահավոր ու անմարդկային քաղաքականություն է վարում իր ընդդիմադիրներին լռեցնելու համար:
Այս կապակցությամբ, անցած երեքշաբթի օրը Մարդու իրավունքների 31-րդ ամենամյա նիստում Միջազգային Ներում կազմակերպությունը քննադատելով Սաուդյան Արաբիային , այդ երկրին կոչ է արել պատասխան տալ իր արածների համար: Կազմակերպության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ անցած տարի այդ կազմակերպության մարդու իրավունքների խորհրդին Սաուդյան Արաբիայի անդամակցությունից ի վեր, Ռիադը ոտնահարում է մարդու իրավունքները և ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ օրենք հաստատելով, ցանկացած խաղաղ ցույց համարում է ահաբեկչական քայլ և այդպիսով իր քննադատներին և երկրի քաղաքական ակտիվիստներին երկարատև ազատազրկման է դատապարտում:
Սա այն դեպքում ,երբ Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը վերջին ամիսներին ճնշելով Ալ Ավամիա շիաբնակ տարածքի բնակիչների ցույցերը, ձերբակալել են մեծ թվով բողոքարարների, որոնք պահանջում են մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ ունենալ:
Մարդու իրավունքների պաշտպան կառույցների հաղորդման համաձայն՝ Ալե Սաուդյան վարչակարգը ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ ընդլայնել է իր օրինազանցությունները և խախտել մարդու իրավունքները ,այլև մտադիր է իր հալածողական քայլերին օրինականություն տալ:
Այնուամենայնիվ ժողովրդական բողոքի ակցիաները և մարդու իրավունքների պաշտպան կառույցների քննադատությունները վկայում են Սաուդյան վարչակարգի վարած քաղաքականությունների ձախողման մասին: