Էրդողանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրաքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87070-Էրդողանը_պատրաստվում_է_ռազմական_գործողություններ_սկսել_Իրաքում
Ռեջեբ Թայիբ Էրդողանը սպառնացել է, որ եթե Իրաքի իշխանությունները ՔԲԿ-ին սանձելու հարցում չհամագործակցեն, ապա Թուրքիայի բանակը հարձակում կգործի Իրաքի հյուսիսային շրջանում գտնվող Սինջար քաղաքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 14:32 Asia/Tehran
  • Էրդողանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրաքում

Ռեջեբ Թայիբ Էրդողանը սպառնացել է, որ եթե Իրաքի իշխանությունները ՔԲԿ-ին սանձելու հարցում չհամագործակցեն, ապա Թուրքիայի բանակը հարձակում կգործի Իրաքի հյուսիսային շրջանում գտնվող Սինջար քաղաքի վրա:

Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը Ստամբուլում հայտարարել է. «Թուրքիան  Իրաքի կենտրոնական իշխանությանը բազմիցս հիշեցրել է, որ այդ երկրի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքի բարձրունքները վերածվել են ահաբեկիչների ապաստարանի և եթե նրանց սանձելու համար Բաղդադի կողմից քայլեր չձեռնարկվեն, այդ տարածքի վրա ռազմական հարձակում կիրականացվի»:

Թուրքիան հայտարարում է, որ Իրաքի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից 100կմ հեռավորության վրա գտնվող Սինջար քաղաքի լեռները, ինչպես նաև Իրաքի տարածքում՝ Իրանի սահմանի մերձակայքում գտնվող Ղանդիլի բարձրունքները ՔԲԿ-ի ուժերի կենտրոնացման վայրն են դարձել:

Թուրքիան PKK-ին համարում է ահաբեկչական խումբ, և անցյալ տարի սկսել է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքում և Հյուսիսային Իրաքում նրանց ճնշելու համար:

Թուրքիայում քրդական խնդրի լուծման խաղաղ գործընթացը, որը սկսվել է 2012 թ. դեկտեմբերին, դադարեցվել էր 2012 թ.-ի հուլիսին Սորուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո: Պայթյունից հետո Թուրքիայի բանակը ռազմական գործողություններ է սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ։

Հրապարակված տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում սպանվել են  Թուրքիայի անվտանգության ուժերի առնվազն 600 ծառայողներ և ավելի քան 7 հազար PKK անդամներ:

Անկարան ՔԲԿ-ն ահաբեկչական խումբ է համարում։ ՔԲԿ-ի  կողմից Թուրքիայի դեմ իրականացված հարձակումները մտածելու տեղիք է տալիս Թուրքիայի պնդումների մասին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում քրդական շրջանները դարձրել են զինված խմբերի համախմբման վայր, ինչը մտահոգում է հարևան երկրներին: Տարածաշրջանի երկրները բազմից քննադատել են քրդական զինված խմբերի այդ քայլերը: 

Քանի որ  ներկայումս ձախողվել է քրդական շրջանների ինքնավարության ծրագիրը, բնական է, որ քրդերի եւ քրդական զինված խմբերի միջև տարաձայնությունները ավելացել են: Դա դժվարացնում է այդ խմբերի կառավարումը, և մեծանում են քրդաբնակ տարածքների շուրջ գտնվող երկրների համար անվտանգության սպառնալիքները:

Արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Գրեգ Բրունոն գրում է. «PKK-իի՝ հյուսիսային Իրաքի ուժերը բազմիցս հարձակվել են հարևան երկրներում խաղաղ քաղաքացիների և ռազմական ուժերի վրա»:

 Թուրքիայի  կառավարությունը պետք է ընդունի այն իրականությունը, որ Իրաքի տարածքի վրա ցանկացած  ռազմական գործողություն նշանակում է  այդ երկիր տարածքային ամբողջականության խախտում, ինչը հակասում է  միջազգային օրենքներին: Այս քայլը մեծացնում է երկու երկրների միջև բախման հնարավորությունը:

Մյուս կողմից, երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան կարող է դառնալ ագրեսոր պետություն: