Մեկնարկել է Արաբիայի «Ծոցի համատեղ վահան-1» զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87136-Մեկնարկել_է_Արաբիայի_Ծոցի_համատեղ_վահան_1_զորավարժությունը
ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունից մեկ շաբաթ անց, մարտի 20-ից, Սաուդյան Արաբիայի արևելքում, 24 երկրի ռազմական ուժերի մասնակցությամբ, մեկնարկել է «Ծոցի համատեղ վահան-1» զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2018 14:26 Asia/Tehran
  • Մեկնարկել է Արաբիայի «Ծոցի համատեղ վահան-1» զորավարժությունը

ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունից մեկ շաբաթ անց, մարտի 20-ից, Սաուդյան Արաբիայի արևելքում, 24 երկրի ռազմական ուժերի մասնակցությամբ, մեկնարկել է «Ծոցի համատեղ վահան-1» զորավարժությունը:

Ավելի վաղ ՝ 2016 թվականի հոկտեմբերին ևս Արաբիան անց էր կացրել «Ծոցի վահան-1» զորավարժությունը, որին ներկա էին  միայն այդ երկրի ռազմական ուժերը: Վերջին զորավարժությունը կայացել է 24 երկրի ծովային, օդային ու ցամաքային ուժերի մասնակցությամբ: Արաբիայի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մասնակից երկրների թվաքանակի և կիրառվող զենքերի բազմազանության առումներով, վերջին զորավարժությունն իր տեսակի մեծ ամենամասշտաբայինն է:

Արաբիան այնպիսի հանգամանքներում է մեկնարկում «Ծոցի համատեղ վահան-1» զորավարժությունը, երբ մարտի 11-ին, այդ երկրի հյուսիսային շրջանում կայացել է «Անկեղծություն» նշանաբանով ԱՄՆ-Արաբիա համատեղ զորավարժությունը:

Թեև Արաբիայի լրատվական գործակալությունը զորավարժության անցկացման նպատակը մասնակից երկրների ռազմական համագործակցության ու պաշտպանական պատրաստվածության բարձրացումն է հայտարարել, սակայն Ռիադը զորավարժության թիկունքում քաղաքական նպատակներ է հետապնդում:

Արաբիայի գլխավոր քաղաքական նպատակն այն պատգամի փոխանցումն է, որ Ռիադը կարող է տարածաշրջանային կոալիցիա ձևավորել: Այնուամենայնիվ, թվում է, որ Արաբիայի այդ կարողությունն իրողություն լինելուց առաջ, քարոզչական մանևր է , քանի որ  չեն հայտարարվել մասնակից երկրների անունները: Նշվել է միմիայն Էմիրությունների անունը , իսկ դա վկայում է այն մասին, որ Ռիադի կողմից կոալիցիա ձևավորելու կարողության ցուցադրումը ՝ քարոզչական մանևր է:

Արաբիայի մյուս նպատակն է ռազմական ուժ  ցուցադրել տարածաշրջանային մրցակիցների, այդ թվում ԻԻՀ-ի և Դիմադրության առանցքի դեմ: Այդ ուղղությամբ, սաուդցի փորձագետ Էբրահիմ Ալ-Մարին 2016 թվականի հոկտեմբերյան զորավարժության կապակցությամբ ասել էր, որ Արաբիան նպատակ ուներ Իրանին ցույց տալ իր ռազմական ուժը: Քուվեյթի բանակի օդուժի նախկին հրամանատար Սաբեր Ալ-Սավիդանը հայտարարել էր, որ Արաբիայի զորավարժության նպատակն Իրանին այն պատգամի փոխանցումն է, որ իր բանակը ևս Պարսից ծոցում ներկա է և կարող է ԻԻՀ-ից պաշտպանել իր տարածքն ու արսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին:

Կարևոր է այն հանգամանքը, որ Արաբիան միաժամանակ հսկայական ծախսեր է անում զորավարժություններ անցկացնելու և զենքեր գնելու համար: Հիշենք 2016 թվականի մայիսին ԱՄՆ-ի հետ կնքած 110 միլիորդ դոլարանոց սպառազինական համաձայնագիրը, 2018 թվականի մարտին Բրիտանիայի հետ կնքած Թայֆուն կործանիչներ գնելու պայմանագիրը , նաև այս օրերին Վաշինգտոնում Մոհամմեդ Բին Սալմանի կատարած գնումները: Այդ ուղղությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անթաքույց անդրադարձել է մարտի 20-ին Արաբիայի գահաժառանգի հետ ունեցած հանդիպմանն, ասելով.«Այս գումարները ձեզ համար չնչին են: բարձրացրեք այդ գումարները»: