Սաուդյան Արաբիան նոր մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հինգշաբթի օրը Բրուքինգսի հետազոտական կենտրոնում ունեցած ելույթում Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել է տարածաշրջանում ահաբեկիչներին աջակցելու մեջ, պնդելով, որ Իրանը տարածաշրջանում մեծ խնդիր է:
Հատկանշական է, որ մինչ այժմ Սաուդյան Արաբիան շատ սխալներ է գործել և այդ սխալները հանգեցրել են տարածաշրջանի ապակայունացմանն ու պատերազմների հրահրմանը:
Տարածաշրջանում իր վարած քաղաքականությամբ, Ռիադը 1990-ական թվականներին ստեղծեց «Ալ-Քաիդա» և «Թալիբան» խմբերը, իսկ 2003-ից սկսած ԻԼԻՊ խմբին հովանավորելով ապակայունցարեց Իրաքն և Սիրիան:
Այս վնասակար գործողությունները, որոնք համապատասխանում են Թրամփի քաղաքականությանը՛ Սաուդյան Արաբիային հնարավորություն են ընդձեռել շարունակել տարածաշրջանում իր ագրեսիվ քաղաքականությունը :
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն այն պայմաններում է Իրանին մեղադրում Եմենի ներքին գործերին միջամտելու և տարածաշրջանն ապակայունացնելու մեջ երբ Սաուդյան Արաբիան և նրա գլխավորած կոալիցիան արդեն երեք տարի պաշարել են Եմենը:
Փաստերը վկայում են, որ Սաուդյան Արաբիան կանգնած է 11 սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների հետևում: 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին:
Սակայն այժմ Ռիադի պաշտոնյաները զավեշտական հայտարարություններով փորձում են աշխարհին համոզել, որ Իրանը համակարգել է սեպտեմբերի 11-ի հարձակումները:
Սաուդցիները փորձում են նման մեղադրանքներով թաքցնել իրենց սխալները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ջոն Բոլթոնին ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակելու առիթը օգտագործելով, ԱՄՆ կատարած այցի ընթացքում, Ադել Ալ-Ջոբայրը փորձում է խեղաթյուրել իրականությունը:
Ադել ալ-Ջաբիրն ասել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «կոշտ մարդ է» և Իրանի դեմ նրա դիրքորոշումը տրամաբանական է:
Իհարկե, վերջին մի քանի տարիների ընթացքում, Սաուդյան իշխանությունները ցույց են տվել, որ չունեն քաղաքականություն վարելու փորձառություն:
Իրանի վերաբերյալ Ադել Ալ-Ջաբիրի ելույթը, մի շարք դիրքորոշումների կրկնությունն է, որոնք ըստ էության թելադրվել են Ալե-Սաուդի իշխանությանը:
Այդ դիրքորոշումը կրկնելով, Սաուդյան Արաբիան ավելի է խայտառակվում: Այսօր շատ քաղաքական մեկնաբաններ համոզված են, որ Սաուդյան Արաբիան ծայրահեղականության տարածման աղբյուրն է:
Հայտնի ամերիկյան տեսաբան Նոամ Չամսկին «Ժողովրդավարություն հիմա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սաուդյան Արաբիային նշում է որպես աշխարհում ծայրահեղականության կենտրոն :
Սաուդյան Արաբիան ոչ միայն աջակցում է ահաբեկիչներին, այլև այդ երկրի ազդեցության տակ գտնվող տարածքների կրոնական դպրոցներում ևս տարածվում են ծայրահեղական գաղափարներ:
Իրականություն այն է, որ այսօր ծայրահեղականության, Ալե Սաուդի պատերազմատենչ և թաքֆիրական գաղափարների կրակը վերադառնում է հենց նրանց և քանի դեռ Ռիադը ծառայում է Միացյալ Նահանգներին, Բրիտանիան և Իսրայելին տարածաշրջանում, խաղաղությունը չի վերադառնա տարածաշրջան: