Իրան. Եմենում ռազմական հարձակումները պետք է անմիջապես դադարեցվեն
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից Եմենի դեմ ռազմական ագրեսիայի չորրորդ տարվա կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ դատապարտելով ռազմական ներխուժումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական հարձակումները, մարդկանց կոտորելը և Եմենի շրջափակումը:
ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և որոշ եվրոպական երկրներ պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ պատերազմը և շարունակական ոճրագործությունները կանխելու համար: Նրանք նաև պետք է կանխեն Եմենի դեմ հարձակվող ագրեսորներին պաշտպանելն ու նրանց զենքի ու ռազմական կործանիչների մատակարարումը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Եմենի ճգնաժամի միակ լուծումը քաղաքական գործընթացն է, և այդ պատերազմը չունի ռազմական լուծում: Հետևաբար, ԻԻՀ-ը ցանկանում է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը` վերջ դնելու Եմենի դեմ ոտնձգություններին և շրջափակմանը:
Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի համաձայն, 2017 թ. հունվարին, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից Եմենի դեմ իրականացված օդային հարձակումների զոհերի թիվը հասել է ավելի քան 12.000-ի:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Մարկ Լեքուկը վերջերս ռմբակոծված Սանաա քաղաք կատարած այցից հետո ասել է. «Եմենում հումանիտար աղետ է, և իրավիճակն ամեն օր վատանում է»:
Եմենի կրթության նախարարությունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի եռամյա հարձակումների արդյունքում, այդ երկրում ոչնչացվել է ավելի քան 2640 դպրոց և ուսումնական կենտրոն:
Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի, Միացյալ Արաբական Էմիրությունների և մի շարք այլ երկրների օջակցությամբ, 2015 թ. մարտից սկասած պատերազմ է հրահրել Եմենի դեմ և պաշարել է այդ երկիրը:
The Independent-ը հաղորդել է որ Եմենի ժողովրդի երկու երրորդը, այսինքն՝ 7 միլիոն մարդ, տառապում է սովից: Այս իրավիճակի շարունակման հետևանքով, ամեն 10 րոպեն մեկ զոհվում է մեկ երեխա:
Եմենում իր հարձակումների ժամանակ Սաուդյան Արաբիան օգտագործում է արգելված զենք, ներառյալ կասետային ռումբեր:
Human Rights Watch- ի գործադիր տնօրեն Քենետ Ռասն ասել է.«Սաուդյան Արաբիան չունի հիմնավորում Եմենում՝ կասետային ռումբերի օգտագործման համար»:
Վերջին երեք տարիների ընթացքոմ, Եմենում Սաուդյան Արաբիայի պատերազմական հանցագործությունները շարունակվում են, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրաժարվել է ընդունել Եմենի դեմ պատերազմը դադարեցնելը պարտադրող բանաձև :
ՄԱԿ-ը պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունը և հետաձգել է Եմենի աղետյալներին միջազգային մասշտաբով աջակցության տրամադրումը: Բացի այդ, կազմակերպությունը հարաժարվել է դատապարտել Սաուդյան կոալիցիայի ուժերի կողմից Եմենում իրականացվող պատերազմական հանցագործությունները:
Եմենի պատերազմը Սաուդյան կոալիցիայի համար ճահճի է վերածվել և այդ երկիրը չի կարողանում վերջ տալ պատերազմին:
Եմենի պատերազմին վերջ տալը պահանջում է համաշխարհային կամքի դրսևորում, արևմտյան երկրներիի կողմից ու Սաուդյան Արաբիայի անմարդկային գործողությունների դատապարտում :
Ռիադի իշխանությունների անմարդկային գործողությունները վերջին յոթ տարիների ընթացքում հանգեցրել են Եմենում մարդկային ողբերգության, սակայն ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: