Իրանի գիտական զարգացումը կասեցնելը Թեհրանի դեմ փափուկ պատերազմի նպատակն է
ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է Ամերիկյան համալսարանների տվյալներին անօրինական հասանելիություն ունենալու համար։ Այդ կապակցությամբ իրանցիների դեմ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկը կրկին անգամ բացահայտել է Իրանի դեմ այդ երկրի իրական նպատակները:
ԻԻՀ-ի դեմ թշնամական քայլերի գնալով, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը խստացրել է տասը իրանցիների և Իրանում տեղակայված մի ընկերության դեմ պատժամիջոցները: ԱՄՆ-ը հիշյալ անձանց և այդ ընկերությանը մեղադրել է ամերիկյան համալսարաններից տեղեկություններ գողանալու և մտավոր սեփականության իրավունքները ոտնահարելու մեջ:
Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրերից ԱՄՆ-ը մշտապես փորձել է հարվածել Իրանին: Գիտական բարձր մակարդակում Իրանի դեմ ներկայացրած մեղադարնքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը չի հանդուրժում Իրանի զարգացումը: Ավելի վաղ նաև ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով պատժամիջոցներ էր սահմանել Իրանի և իրանցիների դեմ: Սակայն այդ քաղաքականությունը երբեք չի օգնել ԱՄՆ կառավարությանը ՝ դադարեցնելու Իրանի ժողովրդի զարգացումը:
Իմամ Սադեղի անվան համալսարանի գիտական կազմի անդամ Աբուզար Գոհարի Մողադդամը գրել է.«Վերջին տարիներին ՝ որպես համալսարանի դասախոս, ականտես ենք եղել, որ համալսարանական շրջանակները պատժամիջոցների են ենթարկվել: Սահմանափակվել է համալսարանական աղբյուրներին մեր հասանլիությունը: Այդ բոլորը կատարվել է թշնամիների կողմից՝ երկրի գիտական զարգացումը դանդաղեցնելու նպատակով»:
Բրիտանիայի գիտությունների թագավորական միությունը յոթ տարի առաջ մի զեկույց էր ներկայացրել, որտեղ ասված էր. «Իրանը գիտական առումով աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող երկիրն է: Իրանում գիտական զարգացման տեմպերը 11 անգամ գերազանցում են համաշխարհային ցուցանիշները»: Իրանի զարգացումը սակայն ԱՄՆ-ի համար ազդանշան էր:
Ամերիկացի ստրատեգ Զբիգնև Բժեզինսկին CNN-ին տված հարցազրույցում ասել էր. «Բոլորս արդեն համոզվել ենք, որ Միջին Արևելքում ԱՄՆ ազդեցությունն անկում է ապրում: Սա երևի նոր փուլի սկիզբն է, սակայն այլևս չենք կարող օգտվել մեր ուժից»:
ԱՄՆ-ը շատ պարզ պատճառներով չի ցանկանում, որ Իրանի զարգանա: ԱՄՆ-ի ստրատեգիական նպատակներից մեկը Իրանի գիտական զարգացման խոչընդոտումն է:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ԱՄՆ կառավարության այդ քայլը համարել է Իրանի ժողովրդի դեմ այդ երկրի վարչակազմի թշնամության վկայությունը:
ԱՄՆ-ի թշնամական քայլերի թիրախում են գտնվում հատկապես Իրանի երիտասարդները, ովքեր հակառակ այդ երկրի սպասումների չեն ենթարկվում թշնամական սադրանքներին։