ՀԳՀԾ-ի ցանկացած խախտում ծանր հետևանքներ է ունենալու միջազգային հանրության համար
Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ՀԳՀԾ-ն անվտագության ոլորտի համաձայնություն է, որ ուղղակիորեն առնչվում է տարածաշրջանի ու միջազգային անվտանգության հետ»:
Նշելով որ ՀԳՀԾ-ից դորւս գալը ծանր հետևանքներ է ունենալու արևմտյան երկենրի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, Էրաղչին հավելել է.«Երբ բանակցում են ու համաձայնություն է կայանում և համաձայնության մի կողմը հավատարին է իր հանձնառություններին, իսկ մյուս կողմն անտեսում է իր ստանձնած պարտավորությունները, պետք է ընդունի իր քայլի պասասխանատվությունը: Մեր տարածաշրջանը ճգնաժամերով հագեցած տարածաշրջան է»:
Ներկա պայմաններում, չնայած Իրանի, ՌԴ-ի, Չինաստանի ու ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ն պաշտանելուն ուղղված ջանքերին, այդ համաձայնության միայն արտաքին կեղևն է մնացել: ԱՄՆ-ի նպատակն է նոր սցենար իրագործել նոր ՀԳՀԾ-ների ստեղծման համար, որոնք առնչություն կունենան տարածաշրջանի և Իրանի անվտագության ու պաշտպանական խնդիրների հետ:
ՀԳՀԾ-ն խափանելու ուղղությամբ ԱՄՆ-ի հետ գարծակցելու հարցում ԵՄ-ն իր համար շահ չի տեսնում և փորձում է շարունակել աջակցել ՀԳՀԾ-ին: Սակայն այս միությունը հարկադրված է երկու տարբերակներից ընտրել մեկը: Առաջին տարբերակը համաշխարհային հարաբերությունների մակարդակով ԵՄ-ի դիրքին համապատասխան թափանցիկության պահպանումը և որոշում կայացնելու հարցում անկախությունն է: Իսկ երկրորդ տարբերակը ԱՄՆ-ի ճնշումներին հանձնվելն է, ինչը անկասկած ՀԳՀԾ-վ չի սահմանափակվելու և վնասելու է ԵՄ-ին:
Նորվեգացի փորձագետ ու քաղաքական գիտությունների դասախոս Սուր Լոգարդն ասում է.«Նման քայլերն իրականացվում են քաղքական խաղերով ու պատրվակների միջոցով: Իրանը լիովին հավատրիմ է եղել ՀԳՀԾ-ին և ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է դա»:
ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ն ստորագրող 7 երկրներից մեկն է: ՀԳՀԾ-ն վավերական փաստաթուղթ է, ինչը ԱԽ-ի 2231 բանաձևով վավերացվել է ՄԱԿ-ի այդ կառույցի կողմից:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի կարծիքով, ՀԳՀԾ-ի պարտությունը մեծ պարտություն է միջուկային ստուգումների համար: Իհարկե դեռ պարզ չէ, թե ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ինչ պայմաններ կստեղծվեն:
Վերջերս, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Թեհրանում կայացած հանդիպան ժամանակ, կարևորելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, Իրանի նախագահը նախազգուշացրել տարածաշրջանային անվտանգության, կայունության ու համագարծակցությունների զարգացման կապակցությամբ: Նա ասել է.«ՀԳՀԾ-ի խափանման դեպքում բոլորն են զղջալու»:
Թվում է, որ եթե ՀԳՀԾ-ից շեղումը ընթանա Թրամփի ու Բոլթոնի մտայությունների արագությամբ և ՀԳՀԾ-ի կողմերի հատկապես Եվրոպան հեռու չմնան ԱՄՆ-ի անտրամաբանական քայերից, քաղաքական այս խաղում բոլորն են պարտվելու: