Բաքուն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահների համատեղ նիստի գումարման անհրաժեշտությունը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարևորել է Մինսկի խմբի հանդիպումների անցկացումը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտի 17-ին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունթեր Բեհլերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ ընդգծելով Մինսկի խմբի բոլոր համանախագահների մասնակցությամբ նիստ գումարվելու անհրաժեշտությունն Էլմար Մամեդյարովը հայտարարել է.-«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զորքի դուրսբերումը և միջազգային հանրության կողմից այս երկրի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտոնապես ճանաչումը»:
Մի պատվիրակություն գլխավորելով Բաքու ուղևորված ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունթեր Բեհլերն այդ հանդիպման ժամանակ միայն լսել է Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր նիստ գումարելու ադրբեջանական կողմի առաջարկը:
Ադրբեջանի ԱԳ նախարարն այն պայմաններում է նման առաջարկ կատարել, երբ անցած հունվարին այդ երկրի ԱԳ նախարարությունն իր դժգոհությունն էր հայտնել Մինսկի խմբի գործունեության հանդեպ:
Այն արտահայտվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի և ԼՂ կապակցությամբ երկու զեկույցների քննարկման ընթացքում Մինսկի խմբի կողմից ներկայացված դիմումի պատճառով, որը հիշյալ վեհաժողովին կոչ արեց հրաժարվել ԼՂ վերաբերյալ բանաձև ընդունելուց: Այդ հարցը հանգեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարության հակազդեցությանը:
Իսկ այժմ այդ երկրի արտաքին դիվանագիտության ղեկավարը նախապայմաններ ներկայացնելով ընդգծում է Մինսկի միջնորդ խմբի համանախագահների նիստ գումարելու առաջարկը:
Ըստ երևույթին ադրբեջանական կողմն էլ ընդունել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն իրականությունն այն է, որ Բաքուն դեռ համոզված չէ, որ նախապայմաններ ներկայացնելով չի կարելի սատարել հակամարտության կարգավորմանը:
Միևնույն ժամանակ դիտորդներն այն կարծիքին են, որ ճգնաժամի կողմերի միջոցով նախապայմաններ ներկայացվելու պատճառը պիտի որոնել ԵԱՀԿ Մինսկի խմբի թույլ գործունեության մեջ:
1990-ական թվականների սկզբին հրադադար հաստատելու և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ձևավորված Մինսկի խումբը մինչ օրս չի կարողացել հակամարտության կարգավորման համար ընդունելի լուծում առաջարկել, իսկ ադրբեջանական կողմն էլ շարունակ պնդում է, որ Ադրբեջանի տարածքների գրավված մնալն ու պատերազմի ընթացքում տեղահան եղած ազերիների իրենց տները վերադառնալը գլխավոր արգելք են համարվում հակամարտության կարգավորման ճանապարհին:
Բաքուն համոզված է, որ Մինսկի խմբի միջնորդները պարտավոր են ԼՂ հակամարտության կարգավորման համար հիմք ընդունել ԼՂ-ից ու դրա շրջակա յոթ տարածքներից հայկական ուժերի դուրս բերման կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերն ու նաև միջազգային այլ կառույցների ընդունած որոշումները:
Մինսկի միջնորդ խումբն այս պահանջը քննարկում է հակամարտության կարգավորման համար ադրբեջանական կողմի ներկայացրած նախապայմանների շրջագծում, ինչն էլ համարվում է հակամարտության վերջնական կարգավորման հարցում ցանկացած առաջընթացը խանգարող գլխավոր արգելք: