ԻԻՀ նախագահի այցը Թուրքմենստան և Ադրբեջան, նոր էջ տարածաշրջանային երկկողմ հարաբերություններում
Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահների հրավերով, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին երեքշաբթի առավոտյան մեկնել է Աշխաբադ:
Իրանի և Թուրքմենստանի նախագահների ներկայությամբ, երկու երկրների մասնավոր բաժնի գործարարների համատեղ հանդիպման մասնակցելը, մի շարք համագործակցության փաստաթղթերի ստորագրումը և առևտրային հարաբերությունների զարգացման քննարկումը այս այցի նպատակներից են հայտարարվել:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը չորեքշաբթի երեկոյան Թուրքմենստանից կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Նախագահի այցը տեղի է ունենում երկու երկրների տնտեսական եւ առևտրային հարաբերությունների բարելավման և տարբեր ոլորտներում ավելի քան 10 համագործակցության փաստաթղթերի ստորագրման նպատակով:
Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման, Իրանի և Ադրբեջանի համատեղ գործունեության մասին փաստաթուղթի ստորագրումը և Կասպից ծովում նավթի ու գազի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մասին փաստաթուղթի ստորագրումը, այցի նպատակներից են:
Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը Կասպից ծովի մերձափյա երկրներն են: Այս կոնվենցիան բացառիկ հնարավորություն է ընձեռել համագործակցության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան և Ռուսաստանի ու տարածաշրջանի հարցերի հետազոտող և վերլուծաբան Աֆշար Սոլեյմանին համոզված է, որ տարածաշրջանային, մերձկասպյան երկրների և Սևծովյան համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO), Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ Պետությունների Համագործակցության կազմակերպության միջև եղած կոնվենցիան, համընկնում են տնտեսական ինտեգրման ռազմավարությանը:
Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայում Իրանի համար ամենակարևոր արտահանման ուղղություններից մեկն է և արտահանվող ապրանքների բազմազանության շնորհիվ, Կենտրոնական Ասիայում իրանական ապրանքների ամենամեծ արտահանումն իրականացվում է դեպի Թուրքմենստան:
Թուրքմենստանը նաև առևտրային մայրուղու հիմնական կապն է Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Անկասկած, առևտրատնտեսական փոխգործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցությանն ու զարգացմանը:
Հատկանշական է, որ տարանցման և Իրանի հարավային ծովերը Միջին Ասիային ու Կովկասին միացնելու հարցը դեռևս կարևոր խնդիրներ են, քանի որ Իրանը Միջին Ասիայի ու Կովկասի հետ կապվում է Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջոցով: Իրանի հարավ-արևելյան Չաբահարի երկաթգիծը Զահեդանին միացնելու նախագիծը գործադրման փուլում է: Նշենք, որ Զահեդանի երկաթգիծը Չաբահարը միացնելու է Կենտրանական Ասիային: Գործադրման փուլում է նաև Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի համատեղ նախագիծը՝ Ռաշտը Աստարային միացնող երկաթգիծը, որի միջոցով Իրանը միանում է Կովկասին, Ռուսաստանին ու Եվրոպային:
Այս շրջանակում կարևոր նշանակություն ունի Թուրքմենստանի և Ադրբեջանի անդամակցությունը Իսլամական Համագործակցության Կազմակերպությունում և ԷԿՈ-ի կազմակերպությունում, ինչպես նաև այդ երկու երկրների Կասպից ծովի կողմից հարևանությունը Իրանի հետ:
Անցած տարվա դեկտեմբերին, Կասպից ծովի երկրների ներկայացուցիչները քննարկել են մերձկասպյան երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Նախատեսված է, որ փաստաթուղթը կստորագրվի Կասպից ծովի երկրների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ: Այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու փոխըմբռնման ամրապնդումը և տարածաշրջանի երկրների կայունությունն ու անվտանգությունը:
Այսօր տարածաշրջանը դիմակայում է ահաբեկչության և ծայրահեղականության խնդիրներին, և ակնհայտ է, որ այս ուղևորության ընթացքում կքննարկվի նաև այս հարցը:
Երեք երկրների համագործակցությունը այժմ հստակ ուղերձներ ունի վերտարածաշրջանային դերակատարների համար և ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և կոլեկտիվ շահերի վրա: