Արաբիան փորձում է կոծկել Եմենում իրականացրած ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87552-Արաբիան_փորձում_է_կոծկել_Եմենում_իրականացրած_ոճրագործությունները
Այլ երկրների դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, Արաբիայի պետայրերը փորձում են կոծկել Եմենում իրենց իրականացրած ոճրագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2018 08:00 Asia/Tehran
  • Արաբիան փորձում է կոծկել Եմենում իրականացրած ոճրագործությունները

Այլ երկրների դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, Արաբիայի պետայրերը փորձում են կոծկել Եմենում իրենց իրականացրած ոճրագործությունները:

Հակադարձելով Արաբիայի անհեթեթ քայլին, Ղոլամալի Խոշռուն հավաստիացրել է.«Սա առաջին անգամը չէ, որ Եմենում սեփական ձախողումները կոծկելու նպատակով Արաբիան Իրանի դեմ տարբեր քայլերի է դիմում»: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Արաբիան ՄԱԿ-ին նամակ է հղել, որտեղ նշված է, որ Եմենից Ռիադի կողմն արձակված հրթիռն իրանական է եղել:

Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թերքի Ալ-Մալեքին հակադարձել է Ռիադի դեմ Եմենի ժողովրդական շարժման վերջին վրեժխնդրական հարձակումներին: Նա Իրանին է մեղադրել Եմենին զենք մատակարարելու մեջ, հայտարարելով, որ Թեհրանն է եղել Արաբիայի վրա հարձակումների կուլիսներում: 2015 թվականի մարտից սկսվել են Եմենի դեմ Արաբիայի հարձակումները: Իր հաշվարկումներում Ռիադը բազմաթիվ սխալներ է թույլ տվել:

Առաջին սխալն առնչվում է Եմենի բանակային և ժողովրդական ուժերի կարողության թերագնահատումը: Արաբիան Եմենի վրա հարձակվեց ԱՄՆ-ի և արաբական որոշ երկրների կանաչ ազդանշանով։ Սաուդյան պետայրերը հուսով էին, որ կարճ ժամանակ անց, այդ երկրի տարածքն ամբողջությամբ կգրավեն: Սակայն այդ ենթադրությունները ծանր պարտություն բերեցին Ալե-Սաուդական ռեժիմին: 

Սաուդցիների երկրորդ սխալը ՝ դեպի Եմեն Իրանի կողմից հրթիռների ու զենքերի առաքման անհիմն հայտարարության քողի տակ խաղաղ բնակիչների սպանությունների արդարացման փորձն էր: 

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի թուրքերեն բաժնի թղթակցին տված հարցազրույցում , քաղաքագետ Սալիմ Յաշարն ասել է.«Արաբիայի դեմ Եմենի ժողովրդի ու հեղափոխական ուժերի դիմադրությունը թուլացրել է այդ պատերազմի հետ կապված որոշումներ ընդունելու սաուդցիների կամքը»:

Եմենի պատերազմում Արաբիայի ռազմավարության պարտությունը հնարավոր չէ կոծկել Իրանին մեղադրելով և իրողությունից խույս տալով: Չնայած մեծ հնարավորություններ ու արդիական սպառազինություններ ունենալու հանգամանքին, սաուդցիները փորձում են ծածկել մի քանի հարյուր միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության գնումները, սակայն իրողությունն այն է, որ սաուդցիները և նրանց դաշնակիցներն այս անհավասար պատերազմում հանդիպել են Եմենի ժողովրդի կազմակերպված դիմադրությանը: Ռիադն ի վերջո հարկադրված է լինելու ընդունել, որ պատերազմական քայլերով չի կարող իր կամքը պարտադրել Եմենի ժողովրդին: Եմենում ժողովրդական կոմիտեները և բանակային ուժերը  պատերազմի ընթացքում հստակ են գործել, ինչն էլ խիստ մտահոգում է Արաբիային:  

«Ռիադի պաշտոնատարները պետք է հրաժարվեն մեծամիտ ու երևակայական պատրանքներից և հասկանան, որ սպառազինական գնումներով անկարող են իրենց երկրում հզորություն ու անվտանգություն ապահովել»․ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին: