ԻԻՀ նախագահի Աշխաբադ ու Բաքու կատարած ուղևորության քաղաքական ու տնտեսական ձեռքբերումները
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան ավարտելով Թուրքմենստան կատարած ուղևորությունը, պաշտոնական այցով ժամանեց Բաքու:
ԻԻՀ նախագահը Բաքվում Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցության 8 փաստաթղթեր ստորագրվելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն Կասպից ծովում: «Գիտության, տնտեսության, առևտրի, նավարկության, ձկնորսության ու տուրիզմի ոլորտներում համատեղ համագործակցությամբ պիտի օգտվել Կասպից ծովի հնարավորություններից». ասաց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևոր ու նշանակալի բնութագրեց Կասպից ծովի էներգիայի ու նաև Ռաշտ-Աստարա երկաթգծի պես նախագծերում Իրանի ու Ադրբեջանի համատեղ աշխատանքը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին 2017 թվականի նոյեմբերին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով երկու երկրի ամուր կապերին և համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությանն, ասել էր. «Իրանն ու Ադրբեջանը կրկնակի վճռակամությամբ ու մղումով պիտի ընդլայնեն տարբեր բնագավառներում հարաբերություններն ու համագործակցությունը»:
Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների ընդլայնումը երկու երկրի ազգային ու տարածաշրջանային շահերի շրջանակում կարևոր է երեք տեսակետներից.
Նախ այդ հարաբերություններն օգտակար են հյուսիսային հարևան երկրների համար:
Երկրորդ՝ դրանք կարևոր են անվտանգության մարտահրավերները հաղթահարելու և ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու տեսակետից:
Եվ երրորդ՝ դրանք խթան են հանդիսանում հյուսիս-հարավ միջանցքի առանցքի շուրջ տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդման համար:
Այս նախագիծն ամրապնդում է Հարավային Կովկասի երկրների հետ Իրանի հարաբերությունները, որոնք ուղղված են տարածաշրջանի ժողովուրդների, նաև հավաքական անվտանգության ու խաղաղության ապահովմանը:
ԻԻՀ նախագահը նույն շրջանակում ընդգծելով, որ ԼՂ-ի հարցը պիտի կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով, ասաց. «Իրանի կամքը հիմնված է տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդների ընդհանուր շահերի շրջանակում Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների ու կառավարությունների միջև անկեղծ հարաբերության վրա»:
Քաղաքական վերլուծաբան Վաֆա Ղոլիզադեն անդրադառնալով երլու երկրների լավ համագործակցություններին, Թեհրան-Բաքու հարաբերությունների համար լուսավոր ապագա է ուրվագծում:
ԻԻՀ նախագահի Աշխաբադ ու Բաքու կատարած այցերն անկասկած տնտեսական հարաբերությունների մասով դրական արդյունքներ են ունենալու և համագործակցության համաձայնագրերի ստորագրմամբ ու համատեղ նախագծերի շահագործմամբ, դրանց առավել թափ է հաղորդվելու:
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան և տարածաշրջանի հարցերի վերլուծաբան Աֆշար Սոլեյմանին ասում է. «Երկու երկրների կառավարությունները զգայուն պիտի լինեն երկու երկրների ժողովուրդների շփումները սահմանափակող ազդակների հանդեպ և փորձեն դրանք վերացնել ու ճանապարհից հեռացնել բոլոր այն արգելքները, որոնք խաթարում են փոխադարձ վստահությունը»:
Այս ուղևորության տնտեսական ձեռքբերումներին զուգահեռ Աշխաբադում ու Բաքվում ԻԻՀ նախագահի քաղաքական խորհրդակցություններն ու բանակցությունները վկայում են համագործակցություններում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության ամրապնդման գերակայության մասին: