«Ջասթա»-ի օրենքը մնաց ուժի մեջ. մեծ ձախողում Բեն Սալմանի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87656-Ջասթա_ի_օրենքը_մնաց_ուժի_մեջ._մեծ_ձախողում_Բեն_Սալմանի_համար
ԱՄՆ-ի Նյու Յորքի տարածքի դատավոր Ջորջ Դանիելզը մերժեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերի զոհերի հարազատների բողոքի հայցը կարճելու Սաուդյան Արաբիայի միջնորդությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2018 06:46 Asia/Tehran
  • «Ջասթա»-ի օրենքը մնաց ուժի մեջ.  մեծ ձախողում Բեն Սալմանի համար

ԱՄՆ-ի Նյու Յորքի տարածքի դատավոր Ջորջ Դանիելզը մերժեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերի զոհերի հարազատների բողոքի հայցը կարճելու Սաուդյան Արաբիայի միջնորդությունը:

Սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը, 2018 թվականի մարտի 20-ին, երկշաբաթյա այցով մեկնել է  ԱՄՆ: Անկասկած,  սաուդցի գահաժառանգի Վաշինգտոն կատարած ուղևորության գլխավոր նպատակներից մեկը ամերիկացիներին համոզելն էր, որ չեղարկեն «Ջասթա»-ի օրենք անունով հայտնի «Ահաբեկչության զոհերի համար արդարության» օրենքը: Համաձայն այս օրենքի, Արաբիան մեղադրվել է 11-սեպտեմբերյան հարձակումների նախապատրաստմանն աջակցելու մեջ և պարտավորվում է մի քանի միլիարդ դոլար հատուցում վճարել հարձակումների զոհերին:

Մոհամմեդ Բեն Սալմանն անցած տարի օգտվելով Թրամփի փեսայի՝ Ջերադ Քուշների հետ իր անձնական կապերից ու նաև շուրջ 400 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ տնտեսական մեծ պայմանագիր կնքելով ԱՄՆ-ի հետ, որի 110 միլիարդ դոլարը վերաբերում էր ռազմական ոլորտին, փորձեց ԱՄՆ-ի վարչակազմին համոզել չեղարկել «Ջասթա»-ի օրենքը, սակայն այդ ուղղությամբ որևէ  հաջողություն չունեցավ: Մոհամմեդ Բեն Սալմանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում էլ ԱՄՆ-ի հրեական լոբբիների օգնությամբ փորձեց չեղարկել «Ջասթա»-ի օրենքը և դիվանագիտական կարևոր հաղթանակ արձանագրել իր անվամբ, սակայն կրկին ձախողեց: Ամերիկյան «ֆորին Փոլիսի» պարբերաթերթն ավելի վաղ մի վերլուծության մեջ գրել էր, որ «Ջասթա»-ի օրենքի չեղարկումը Մոհամմեդ Բեն Սալմանի նպատակներից մեկն է, որի միջոցով նա փորձում էր ապացուցել թագավորության գահին տիրանալու համար իր արժանավորությունը:

Այս ձախողումը մի քանի ուղերձ է պարունակում: Առաջին ուղերձն այն է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմը Սաուդյան Արաբիային դիտում է ոչ թե որպես մի դաշնակցի, այլ դրամի ռեսուրսի, որը պիտի մեղմի ԱՄՆ-ի տնտեսական խնդիրները: Այս կապակցությամբ ամենալավ արտահայտությունը կատարել է Դոնալդ Թրամփը, ով Արաբիային կաթնատու կով անվանեց, որին պիտի կթել մինչև այնքան ժամանակ, երբ կաթ է արտադրում: Երկրորդ ուղերձն այն է, որ «Ջասթա»-ի օրենքի  չեղարկման հետ հակառակությունը նշանակում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը սաուդական իշխանություններին պաշտպանում է մինչև այնքան ժամանակ, երբ պահանջում են իր շահերը, այնպես որ նույնիսկ պատրաստ է «Ջասթա»-ի օրենքի չեղարկմամբ զիջում կատարել Մոհամմեդ Բեն Սալմանի դիմաց, ով միլիարդավոր դոլարներ է ուղղել ԱՄՆ-ի կողմը: «Ջասթա»-ի օրենքի չեղարկման գործում սաուդցի գահաժառանգի ձախողումը նաև վկայում է այն մասին, որ Արաբիան շարունակում է մնալ 2001 թվականի 11-սեպտեմբերկան հարձակումների գլխավոր մեղադրյալը: Դա ի տես այն բանի, որ սաուդյան կառավարությունը մեծ քարոզչություն իրականացնելով փորձում թե իրենից հեռացնել ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելու մեղադրանքը և թե ահաբեկչության հանդեպ աջակցության պիտակ կպցնել իր տարածաշրջանային մրցակիցներին, այդ թվում ԻԻՀ-ին ու Կատարին:

«Ջասթա»-ի օրենքի չեղարկման հարցում Բեն Սալմանի կրկին  ձախողելը նաև վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմի հետ սաուդցի գահաժառանգի հարաբերությունը միակողմանի բնույթ է կրում, որի ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմն առանց շոշափելի զիջումների գնալու սաուդացի գահաժառանգի դիմաց, ակնկալում է, որ նա սպառազինական խոշոր գնումներ կատարելով նավթային միլիարդավոր դոլարներ ուղղի ԱՄՆ-ի կողմը: